hetq.am: Հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը զուգահեռ, լարված է նաև իրավիճակը Իրանի Թավրիզ քաղաքում: Այստեղ, հիշեցնենք, ապրում են մեծաթիվ հայեր և ադրբեջանցիներ:
Տեղի ադրբեջանցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել և Իրանի իշխանություններից պահանջել են փակել իրանահայկական Նորդուզի անցակետը, որտեղով, ըստ նրանց, Հայաստանը զենք է ստանում:
Թավրիզը Իրանի՝ մեծությամբ 6-րդ քաղաքն է` 1,7 մլն բնակչությամբ: Այն Իրանի հյուսիսային նահանգի կարևոր տնտեսական կենտրոնն է: Գերազանցապես բնակեցված է ադրբեջանցիներով:
Ատրպատական նահանգում հաշվվում է մինչև 7000 հայ: Դրա շուրջ կեսը Թավրիզում է ապրում:
Մեզ հետ զրույցում Թավրիզում բնակվող տիկին Սիրարփին պատմեց, որ իրավիճակն այս օրերին լարված է, սակայն լուրջ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի չեն ունեցել, և Իրանի իրավապահները ուշի-ուշով հսկում են երկու կողմին էլ:
Շարունակությունը՝ hetq.am-ում։
comment.count (0)