Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ Պուտին 
 |civilnet.am|

Այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ Պուտին |civilnet.am|

civilnet.am: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ պետք է հաշվի առնել երկու ժողովուրդների շահերը։ Պուտինի խոսքով՝ պետք է ստեղծել տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքների ապաարգելափակմամբ։ Դա, ըստ Ռուսաստանի նախագահի, հնարավորություն կտա ներդրումներ անել այդ տարածքներում։ «Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։
18:13 - 29 հոկտեմբերի, 2020
Պուտինը և Էրդողանը, ըստ Կրեմլի խոսնակի, «չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին» |azatutyun.am|

Պուտինը և Էրդողանը, ըստ Կրեմլի խոսնակի, «չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին» |azatutyun.am|

azatutyun.am: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: «Դա չի եղել օրակարգում», - ասել է Պեսկովը՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որևէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին: Պուտինը և էրդողանը երեկ են զրուցել հեռախոսով՝ Թուրքիայի ղեկավարի նախաձեռնությամբ: Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր շփումների մասին: Պեսկովն ասել է նաև, որ չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, և կրակի դադարեցման կայուն ռեժիմ դեռ չկա: «Մարտական գործողությունները շարունակվում են, դա ափսոսանք և մտահոգություն է հարուցում», - այսօր ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
15:30 - 28 հոկտեմբերի, 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Մի շարք հարցերի հետ մեկտեղ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների՝ ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հնարավորինս արագ զինադադարի հասնելու և ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև:
23:37 - 27 հոկտեմբերի, 2020
Դուք այն պետության ղեկավարն եք, որ ունի հսկայական հեղինակություն մեր տարածաշրջանում․ Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

Դուք այն պետության ղեկավարն եք, որ ունի հսկայական հեղինակություն մեր տարածաշրջանում․ Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են: Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը: Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ: Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայ¬րենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը: ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Ի¬րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ¬ներ ու հազարավոր սպաներ։ Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ: Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի: Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին: Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր: Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»
16:22 - 23 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած ամերիկյան առաջնորդով, որը լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը և որն օրինական կերպով Օվալաձև աշխատասենյակում կզբաղեցնի իր աթոռը։«Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիների ընթացքում եղել են նաև մեծաքանակ պատժամիջոցներ, տարաձայնություններ և մի շարք ռուսատյաց երևույթներ։ Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։Ավելին՝ tert.am-ում
10:47 - 23 հոկտեմբերի, 2020
Հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն կարգավորել ԼՂ հակամարտությունը․ Վլադիմիր Պուտին

Հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն կարգավորել ԼՂ հակամարտությունը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» ակումբի նիստի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական անգամ եկել էին Մոսկվա: Ամսի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում։ Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները մեզ հետ միասնաբար կգործեն, կօգնեն կարգավորել հակամարտությունը։ Սպասենք լավագույնին», - ասել է ՌԴ նախագահը։ Ինչպես նշել է Պուտինը, Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի  
21:41 - 22 հոկտեմբերի, 2020
Ոչ ոք այնքան հետաքրքրված չէ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ, որքան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ոչ ոք այնքան հետաքրքրված չէ ԼՂ-ում իրավիճակի կարգավորմամբ, որքան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ և ուղիղ 2 մլն ադրբեջանցի: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Այս մասին այսօր՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին։ Պուտինը նշել է, որ իրենց համար մեծ ողբերգություն է, երբ հակամարտության գոտում մարդիկ են մահանում:  «Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ։ Մենք նաև հասկանում ենք, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ իրենք առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որպեսզի իրավիճակը կայունա: «Երբեմն թվացել է, թե ևս մի քայլ, և մենք կգտնենք լուծումը: Ցավոք, դա տեղի չի ունեցել: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են մահանում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ են ունեն»,- ասել է նա։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի համար սա առանձնահատուկ իրավիճակ է: «Այո՛, ստեղծվել է Մինսկի խումբը, համանախագահները` ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բանակցային գործընթացը կազմակերպելու պատասխանատվություն են կրում: Բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են, որ իրավիճակը կարգավորվի, բայց ոչ ոք դրանով այնքան հետաքրքրված չէ, որքան Ռուսաստանը, որովհետև դա տեղի է ունենում մեր բարեկամների հետ»,- ասել է ՌԴ նախագահը։    
21:25 - 22 հոկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:
19:47 - 20 հոկտեմբերի, 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:    Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
21:09 - 14 հոկտեմբերի, 2020
Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին |armenpress.am|

Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին |armenpress.am|

armenpress.am: «Վեկտոր» կենտրոնը գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնն այսօր գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն,- ասել Է Պուտինը կառավարության անդամների հետ հոկտեմբերի 14-ին անցկացված խորհրդակցության ընթացքում: Պուտինը հավելել Է, որ սպասում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի երրորդ պատվաստանյութին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի: Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք Է սկսվեն նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
18:42 - 14 հոկտեմբերի, 2020
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հայտնում է ria.ru-ն։ «Մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ռոհանին Ռուսաստանի նախագահին հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և շուտափույթ կարգավորման բանակցությունների մեկնարկին: «Իրանի նախագահը աջակցություն է հայտնում հրադադարի մարդասիրական պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների, ինչպես նաև բովանդակային բանակցությունների մեկնարկի շնորհիվ` հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:47 - 10 հոկտեմբերի, 2020