Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» ակումբի նիստի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական անգամ եկել էին Մոսկվա: Ամսի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում։ Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները մեզ հետ միասնաբար կգործեն, կօգնեն կարգավորել հակամարտությունը։ Սպասենք լավագույնին», - ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշել է Պուտինը, Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
comment.count (0)