ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան |hetq.am|

ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան |hetq.am|

«Հետքի» հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով): Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: Հիշեցնենք, որ հողամասը նախկինում եղել է զորամասի ավտոպարկ, իսկ 2005-ի հուլիսին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել է ՊՆ-ին, որը տարածքի փաստացի տնօրինողն էր: Վերջինիս դիմումով կադաստրը 2014-ի հունիսին գրանցել է նախարարության սեփականության իրավունքը հողամասի հանդեպ, որը նաեւ ստացել էր հասցե՝ Մոլդովական 47/7: 2015-ի սեպտեմբերին էլ կրկին ՊՆ-ի դիմումի հիման վրա Երեւանի ավագանին նախ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակություն ունեցողից դարձնելով բնակավայրերի հող, իսկ օրեր անց քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման: 2015-ի հոկտեմբերին ՊՆ-ն ուղղակի վաճառքով հողն օտարել է երեւանցի Սայադ Սահակյանին:Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ քրգործով նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մոլդովական 47/7-ի հողամասի գործառնական եւ նպատակային նշանակությունների փոփոխությունը (այլ կերպ ասած՝ քաղաքապետի եւ ավագանու գործողությունները- հեղ.), ինչպես նաեւ նշված հողատարածքի օտարման գործընթացը (ՊՆ-ի գործողությունը- հեղ.) իրականացվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:Քրեական գործի առանցքում, ինչպես նշել ենք նախկինում, օտարված հողամասի ցածր գինն է: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, թե 0,5 հա հողամասը նախարարությունն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: Նա նաեւ նշել էր, որ օտարումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձեւով, սակայն ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով:Ճիշտ է՝ Մոլդովական 47/7-ի կես հա հողամասի կադաստրային արժեքը 2014-2016 թթ. գնահատվել է 1,6 մլն դրամ, ինչը Ս. Սահակյանի կողմից վճարված 38 մլն-ից բազմապատիկ ցածր գին է, բայց հարցն այն է, որ նախ՝ առանց այդ էլ շուկայում ոչ մեկ անշարժ գույք չի վաճառում կադաստրային արժեքով, երկրորդ՝ տարակուսանք է առաջացնում այն, որ հողամասի կադաստրային արժեքը ոչ մի փոփոխության չի ենթարկվել այն բանից հետո, երբ հատուկ նշանակության կատեգորիայից փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա ու գործառնական նշանակությամբ դարձել խառը կառուցապատման հող: Տրամաբանական է, որ կադաստրային արժեքն այս դեպքում պետք է բարձրանար:Ավելին՝ hetq.am-ում։
05:28 - 17 մայիսի, 2019
Մասնատված կազմաքանդվող զրահատեխնիկայի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն հակաականային իրազեկմանը

Մասնատված կազմաքանդվող զրահատեխնիկայի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն հակաականային իրազեկմանը

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին և դրանց ավարտը: Սույն գործընթացն իրականացվում է ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի շրջանակներում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեխնիկական օժանդակությամբ և ֆինանսավորմամբ: Ծրագրի հաջորդ փուլերը նախատեսում են կազմաքանդվող զրահատեխնիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մասնատումը, միջազգային վաճառքը և արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների ուղղումը բնակչության հակաականային իրազեկման և այլ հումանիտար ծրագրերի իրականացմանը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազա են այցելել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ:
17:07 - 14 մայիսի, 2019
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում․ ՊՆ

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները: CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:
07:50 - 11 մայիսի, 2019
Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ: Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
14:04 - 06 մայիսի, 2019
Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան. ՊՆ խոսնակ |news.am|

Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան. ՊՆ խոսնակ |news.am|

news.am: Նախօրեին Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին կտեղափոխեն Երևան։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց, որ Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Ավելի վաղ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող՝ 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ագանիկ Զորոգլյանը վիրահատվել էր և տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում: 21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում: Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն՝ 1 տարի 4 ամիս առաջ:
07:31 - 05 մայիսի, 2019
Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից: 2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթա­նել զին­ված ու­ժե­րի տար­բեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­ման նա­խա­ձեռ­նութ­յուննե­րը՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խաղաղապահ ա­ռա­քե­լութ­յուննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկմա­նը: Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակման և­ ո­րո­շում­նե­րի կայաց­ման գործընթաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յա­ն խթանմանը, կա­նանց իրավունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևավո­րմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ:
15:20 - 02 մայիսի, 2019
Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ |uicarmenia.org|

Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ |uicarmenia.org|

uicarmenia.org։ Հայաստանում թեև հետհեղափոխական շրջանում որոշակի դրական զարգացումներ են տեղի ունենում կրթության ոլորտում, այնուամենայնիվ, որոշ հարցերում քաղաքացիական հասարակությունը տեսնում է բացեր և հանդես գալիս առաջարկություններով։Մասնավորապես, կրթության ոլորտում զարգացումների վերաբերյալ Հանրային քաղաքականության ինստիտուտի՝ 2018-ի վերջին հրապարակված տեղեկագրում բերվում են մի շարք առաջարկություններ՝ կապված տարկետման իրավունքի տրման հետ։ Հայաստանի կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ին վիճահարույց փոփոխություններ էր կատարել պարտադիր զորակոչից գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրամադրելու կարգի և պայմանների մեջ։ Արդեն հետհեղափոխական շրջանում, սակայն, 2018-ի հոկտեմբերի 4-ին կառավարությունն ընդունել է որոշման նախագիծ, որով ապրիլին ընդունված որոշումը ենթարկվել է փոփոխությունների։ Համաձայն այդ փոփոխությունների, տարկետման իրավունք տալու կարգից հանվել են «գերակա ուղղություններ» ձևակերպումը և հանձնաժողովների ու հարցազրույցների բաղադրիչը։ Հանրային քաղաքականության ինստիտուտը, սակայն, գտնում է, որ տարկետման իրավունքի տրման կարգի փոփոխությունները պետք է ընդունվեին որոշ փոփոխություններով և լրացումներով։ Մասնավորապես, ՀՔԻ-ն առաջարկում էր նոր նախագծում սահմանել, թե ինչ նպատակ է հետապնդում տարկետման իրավունքի շնորհումը: Համապատասխան ձևակերպումների բացակայությունը տարընթերցումների պատճառ է դառնում և խթանում է այն տարածված տեսակետը, թե տարկետումն ընդամենը զինվորական ծառայությունից խուսափելու առիթ է: Անդրադառնալով գերակա ուղղությունների խնդրին՝ ՀՔԻ-ն առաջարկում է պահպանել այդ ձևակերպումը և ամեն տարի թարմացնել այն գերակա ուղղությունները, որոնցով զբաղվող քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարկետման իրավունք։ ՀՔԻ-ն գտնում է, որ գերակա ուղղություններով զբաղվող քաղաքացիներին տարկետում տալու ձևակերպումը հանելով՝ բաց է մնում այն հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքներով և համամասնությամբ են բաժանվելու տարկետման տեղերը բուհերի կամ մասնագիտությունների միջև: Ըստ ՀՔԻ-ի, գերակա ուղղությունների տարեկան վերանայման հնարավորությունը բավարար ճկունություն կապահովի՝ հաշվի առնելու թե՛ գիտության ու կրթության ոլորտի, թե՛ աշխատաշուկայի ու տնտեսության նոր պահանջները: Ինչ վերաբերում է տարկետման իրավունք տրամադրելու համար անցկացվող հարցազրույցներին, ապա ըստ ՀՔԻ-ի, հարցազրույցների ձևաչափն անհրաժեշտ էր պահպանել, սակայն կատարել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է հարցազրույցն անցկացնող հանձնաժողովում ներգրավել ԿԳ և ՊՆ ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր ոլորտային փորձագետների: Հարցազրույցը թույլ կտա հասկանալ տվյալ անձի՝ տարկետում ստանալու մոտիվացիան, հետագա մասնագիտական և գիտական նպատակներն ու այլ կարողությունները։ Բացի սա, առաջարկվում է նաև սահմանել որոշակի պայմաններ, որոնց կատարման դեպքում քաղաքացին կկարողանա տարկետում ստանալ պարտադիր ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, կարելի է որպես պայման սահմանել, որ քաղաքացին գիտական աստիճան ստանալուց հետո որոշակի ժամանակահատված (3 կամ 5 տարի) գիտամանկավարժական գործունեություն ծավալի։ Հարկ է նշել, որ թեև Հանրային քաղաքականության ինստիտուտի այս առաջարկությունները չեն ընդունվել կառավարության կողմից, բայց կազմակերպությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել տարկետման հարցում անհրաժեշտ բարեփոխումների հասնելու համար։
06:41 - 29 ապրիլի, 2019
Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Ինչպես հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն ասաց, որ պայմանագրային զինծառայողին այս պահին վիրահատում են։ Վերջինս հրազենային վիրավորում ստացել է այսօր։
07:23 - 18 ապրիլի, 2019
Բանակում հանգստի և մարզական հաստատություններ կստեղծվեն |panarmenian.net|

Բանակում հանգստի և մարզական հաստատություններ կստեղծվեն |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ կստեղծի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձևերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե ներքին, և թե միջազգային մրցաշարերում: «ՊՆ համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը», - ասված է հիմնավորման մեջ:
06:56 - 12 ապրիլի, 2019