ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ
 |tert.am|

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքի կարգավորման քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող ամենօրյա բռնությունների առնչությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում մայիսի 9-ին հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է EADaily լրատվականը:«Քառյակի անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում ամենօրյա բռնություններով, մասնավորապես՝ Պաղեստինցիների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև անցյալ գիշեր Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բախումներով»,- ասված է հայտարարության մեջ:«Մերձավոր Արևելքի քառյակի» անդամները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել քայլերից, որոնք սպառնում են էլ ավելի սրվել: Քառյակի անդամները նաև մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմից պաղեստինյան ընտանիքների հնարավոր վտարման կապակցությամբ: Նրանք կոչ են արել պահպանել և հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն:
14:26 - 09 մայիսի, 2021
ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր |armenpress.am|

ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: «Մենք պետք է լավ պատրաստված լինենք»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները ներկայացնելիս:   Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը եղել է միջոցառման օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բորելը, խոսքը գնում է 5 հազար մարդուց բաղկացած խմբավորման մասին: Նրանք կապահովվեն անհրաժեշտ միջոցներով՝ այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով: Առաջարկը սատարում են Եվրամիության 14 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան
20:19 - 06 մայիսի, 2021
Եվրահանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական հանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ ԵՄ-ից դուրս: Եվրամիության երկրներ մուտք կունենան այն օտարերկրացիները, որոնց երկրներում բարենպաստ իրավիճակ է կամ որոնք պատվաստվել են, բայց միայն ԵՄ-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով: Հիմա այդ ցուցակները նույնն են, և այնտեղ ռուսական կամ, օրինակ, չինական պատվաստանյութերից որևէ մեկը ներառված չէ: Միևնույն ժամանակ, ԵՄ առանձին երկրներ իրավունք են ստանում ինքնուրույն փակել սահմանը, եթե դա անհրաժեշտ համարեն: Եվրահանձնաժողովի ծրագիրը դեռ պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից: Առաջին քննարկումը նախատեսված է չորեքշաբթի օրը:
11:26 - 04 մայիսի, 2021
ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների մոտ ռուսական հակապատժամիջոցների պատճառով
 |shantnews.am|

ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների մոտ ռուսական հակապատժամիջոցների պատճառով |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին այսօր կանչել են Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայություն՝ կապված Ռուսաստանի կողմից ԵՄ ութ քաղաքացիների մուտքի արգելքի հետ։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Ստանոն նշել է, որ Եվրամիությունը վճռական բողոք կհայտնի Ռուսաստանի որոշման դեմ։ Նրա խոսքով ՝ «Ռուսաստանի այս որոշման համար իրավական հիմք չկա»:«Մենք ծանուցում ենք ստացել, բայց ռուսական հակապատժամիջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն, և դրանք ոչ մի հիմնավորում չունեն»,- ավելացրել է Ստանոն: ԵՄ-ից ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման մասին հարցին ի պատասխան Պետեր Ստանոն ասել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են:«Եվ դա կապված է ոչ միայն ուրբաթ օրը Ռուսաստանի կայացրած որոշման հետ, այս ամենը սկսվել է ավելի վաղ ԵՄ անդամ պետությունում՝ Չեխիայում Ռուսաստանի գործողությունների հետ, որն անհամաչափ արձագանքեց դիվանագետների արտաքսմանը»,- նշել է Բորելի խոսնակը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը գնում է առճակատման ճանապարհով: Ապրիլի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Եվրամիության 8 քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքի մասին՝ ի պատասխան ԵՄ խորհրդի կողմից մարտի 2-ին և 22-ին Ռուսաստանի 6 քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման:
19:19 - 03 մայիսի, 2021
ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

 |armenpress.am|

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։ Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու շրջանակում։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։
22:40 - 30 ապրիլի, 2021
Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության
 |shantnews.am|

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից: ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն այս տարվա մարտին Ռուսաստանի վեց քաղաքացի ենթարկվել է «ԵՄ ապօրինի սահմանափակումներին»: Ինչպես նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, Մոսկվայի բոլոր առաջարկները «ուղղակի երկխոսության տարբերակով Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ծագած ցանկացած խնդրահարույց հարցերը լուծելու առաջարկները  անընդհատ անտեսվում կամ մերժվում են»:
20:38 - 30 ապրիլի, 2021
ԵԽ-ն պահանջել է, որ ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով |tert.am|

ԵԽ-ն պահանջել է, որ ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով |tert.am|

tert.am: Եվրամիությունում պատվաստման վկայագրերը պետք է ներդրվեն առավելագույնը 12 ամիս ժամկետով: Այս պահանջի մասին հստակեցվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) բանակցային դիրքորոշման մեջ, որը հաստատվել է այսօր Բրյուսելում կայացած ԵԽ նստաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը:«Հինգշաբթի Եվրախորհրդարանն ներկայացրել է իր բանակցային դիրքորոշումը համավարակի ընթացքում Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունքը հաստատող վկայագիր թողարկելու առաջարկի վերաբերյալ: Եվրախորհրդարանականները համաձայնել են, Եվրահանձնաժողովի առաջարկած թվային կանաչ սերտեֆիկատի փոխարեն ներկայացվելիք նոր «EU COVID-19» վկայագիրը պետք է վավեր լինի 12 ամիս, ոչ ավելի»,- ասվում է փաստաթղթում:Պատգամավորներն ընդգծել են, որ «վկայագրերը ծառայելու են որպես ճանապարհորդական փաստաթուղթ կամ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նախապայման»:«Վկայագրեր ունեցողները չպետք է ենթարկվեն ճանապարհորդական լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Չպատվաստվածների նկատմամբ խտրականությունից խուսափելու համար ԵՄ երկրները պետք է ապահովեն համընդհանուր, մատչելի, ժամանակին և անվճար թեստավորումներ»,- հայտնել են խորհրդարանականները:Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա այս առնչությամբ «ԵՄ անդամ պետությունները պետք է որոշեն, արդյոք նրանք ընդունում են պատվաստումների այնպիսի վկայագրեր, որոնք տրվել են այլ երկրներում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար թույլատրված դեղամիջոցների համար»,- հայտնել են ԵԽ-ից:
15:52 - 29 ապրիլի, 2021
Եվրամիության հայտարարությունը՝ գերիների մասով, մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ. Փաշինյան |armtimes.com|

Եվրամիության հայտարարությունը՝ գերիների մասով, մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության՝ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում, եւ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ երեկոյան Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ եւ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կարեւորեց, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ: «Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարեւոր է եւ մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար եւ հետեւողական, եւ այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
12:01 - 29 ապրիլի, 2021
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: ԵՄ կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկանց աճյունների վերադարձին և մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով: Այդուհանդերձ, Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»: ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով, որ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է Դատարանը»:
09:46 - 29 ապրիլի, 2021
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։ Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր նշաձող է Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։ Քննարկվել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին: Ընդգծվել է նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։  
21:37 - 28 ապրիլի, 2021
Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող եմ ասել, որ 30 տարի առաջ, երբ չափազանց ծայրահեղ ծանր պահեր էին Հայաստանի համար, մենք միասին էինք այդ ժամանակահատվածում և այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները»,- ասաց նախարարը: Լիտվայի ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին, նշեց, որ այստեղ են օգնելու և աջակցելու համար: «Հիմնական ուղերձն այստեղ լինելու կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու համար և մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ` մենք կարող ենք գտնել ճանապարհներ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե' քաղաքականապես, թե' մարդասիրական տեսանկյունից կամ տնտեսապես: Կարծում եմ, որ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունն ու հնարավորությունները»,- նշեց Լանդսբերգիսը: Գաբրիելյուս Լանդսբերգիսը հավելեց, որ այս ճանապարհին, հավանաբար, անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ պաշտոնական Երևանի կողմից: «Կարծում եմ, այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում, որ պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Լիտվայի Արտաքին գործերի նախարարը:
15:32 - 26 ապրիլի, 2021
ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ապագայում ավելի խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Լիտվայի հետ հաստատված սերտ համագործակցությունը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: «Լիտվայի նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարեցինք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Լիտվան Եվրոպայում մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը և այն առավել խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար: Պետք է գոհունակությամբ ընդգծեմ նաև մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը մենք մտադիր ենք ապագայում էլ ավելի խորացնել»,- ասաց Արա Այվազյանը:
14:53 - 26 ապրիլի, 2021