shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:
ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»:
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն այս տարվա մարտին Ռուսաստանի վեց քաղաքացի ենթարկվել է «ԵՄ ապօրինի սահմանափակումներին»:
Ինչպես նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, Մոսկվայի բոլոր առաջարկները «ուղղակի երկխոսության տարբերակով Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ծագած ցանկացած խնդրահարույց հարցերը լուծելու առաջարկները անընդհատ անտեսվում կամ մերժվում են»:
comment.count (0)