ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը

 |armenpress.am|

Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի հետ կապված հետագա քայլերը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Եվրոպական միությունը կվերադառնա այդ հարցին արտաքին գործերի հարցերով խորհրդի նիստին և կքննարկի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:   Միաժամանակ, ԵՄ հայտարարության մեջ բացակայում է Նավալնիի շուրջ իրավիճակով պայմանավորված նոր պատժամիջոցների կիրառման մասին հիշատակումը, ինչի մասին նշել էին Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիսը:   Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
20:35 - 03 փետրվարի, 2021
ԵՄ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները |tert.am|

ԵՄ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները |tert.am|

tert.am: Եվրամիության խորհուրդը հաստատել է կորոնավիրուսային համավարակի  պատճառով Շենգենյան գոտի ճանապարհորդության սահմանափակումների վերաբերյալ նոր առաջարկությունները: Նոր սահմանափակումներն ընդունվել են գրավոր ընթացակարգով, երեքշաբթի, փետրվարի 2-ին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսալեզու ծառայությունը` հղում տալով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությանը:Մասնավորապես, առաջարկությունները նախատեսում են նոր պայմաններ երրորդ երկրի հետ Եվրամիության սահմանները բացելու համար`ցանկացած ճանապարհորդության, այդ թվում` զբոսաշրջության համար: Դրա համար երկիրը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.1)      Վերջին 14 օրվա ընթացքում վարակի նոր դեպքերի թիվը չպետք է գերազանցի 25-ը 100 000 բնակչի հաշվով:2)      Վերջին երկու շաբաթվա ընթացքում նոր վարակների քանակը պետք է նվազի կամ կայուն մնա նախորդ 14-օրյա ժամանակահատվածի համեմատ:3)      Երկիրը 7 օրվա ընթացքում պետք է կատարի ավելի քան 300 թեստ 100 000 բնակչի հաշվով:4)      Անցած 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի փորձարկման դրական արդյունքների թիվը չպետք է գերազանցի 4%-ը:Բացի այդ, հաշվի կառնվի նաև կորոնավիրուսի տարբեր մուտացիաների տարածումը:Այս չափանիշների հիման վրա ԵՄ խորհուրդը կթարմացնի այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիների համար բաց կլինեն Շենգենյան սահմանները: Ցուցակը վերջին անգամ վերանայվել է հունվարի 28-ին: Դրանում մնացել Է ընդամենը 7 երկիր՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը և Չինաստանը:Նախկինի պես, կթույլատրվեն այսպես կոչված, անհրաժեշտ ուղևորությունները: Այլ կերպ ասած, ԵՄ երկրների քաղաքացիներին և բնակիչներին, ինչպես նաև, օրինակ, տրանսպորտային աշխատողներին կամ դիվանագետներին թույլատրում են մտնել Շենգենյան տարածք: Բայց հիմա, նրանց մուտքի համար անհրաժեշտ կլինի փաստաթուղթ PCR թեստի բացասական արդյունքի վերաբերյալ, թեստը պետք է հանձնված լինի Շենգեն գոտի մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ: Այս կանոնը չի տարածվելու միայն տրանսպորտային աշխատողների վրա, ինչպիսիք են վարորդները: Բացի այդ, երկրները, իրենց հայեցողությամբ, կսահմանեն ժամանման լրացուցիչ սահմանափակումներ՝ կարանտին, ինքնամեկուսացում կամ կորոնավիրուսի համար լրացուցիչ թեստավորում:Առաջարկությունները նախատեսում են նաև անհրաժեշտ ճանապարհորդության իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանափակում: 
10:19 - 03 փետրվարի, 2021
Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերություների բարելավվման հույս ունի Բորելի՝ Մոսկվա այցից հետո |armenpress.am|

Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերություների բարելավվման հույս ունի Բորելի՝ Մոսկվա այցից հետո |armenpress.am|

armenpress.am։ Ռուսաստանը հույս ունի, որ Եվրամիության հետ հարաբերություները կբարելավվեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա այցի արդյունքում, որը պլանավորված Է փետրվարի 4-6-ը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԵՄ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր կլինի արդյոք փոքր-ինչ ջերմացնել Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերություներն այդ այցի արդյունքում, նա ասել Է. «Հուսով եմ՝ այո: Սակայն ես չեմ կարող ասել, որ հարաբերություները շատ սառն են»: Կողմերի միջեւ պարտավուրագրերը շարունակվում են, նշել Է նա: «Օրինակ, վերջերս կոնսուլտացիաներ են տեղի ունեցել առեւտրա-քաղաքական հարցերի շուրջ, անհատական տվյալների պաշտպանության շուրջ, գործնականում մշտապես տեղի Է ունենում ժամացույցների ստուգում Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման ուղղությամբ»,-պատմել Է նա: Ռուսաստանում կցանկանային, որպեսզի այն այցերը, որոնք նման են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի Մոսկվա նախանշված ժամանմանը, ավելի հաճախակի լինեն, հայտարարել Է Վլադիմիր Չիժովը: «Իհարկե»,-պատասխանել Է նա այն հարցին, թե ՌԴ-ում կցանկանային, որպեսզի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մասնակցությամբ այցերն ու հանդիպումները Մոսկվայում կամ Բրյուսելում ավելի հաճախակի լինեն: «Նախորդ այդպիսի այցը Ռուսաստան իրանականցրել Է Ֆեդերիկա Մոգերինին՝ Ժոզեպ Բորելի նախորդը նրա ներկայիս պաշտոնում: Եվ դա եղել Է 2017 թվականի ապրիլին: Թեեւ, իհարկե, այն ժամանակվանից եղել են նաեւ հեռախոսազրույցներ, նաեւ հանդիպումներ տարբեր միջոցառումների կողասրահներում, բայց լիարժեք այցեր չեն եղել»,-հիշեցրել Է Չիժովը:
11:33 - 01 փետրվարի, 2021
Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար |1lurer.am|

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար Եվրոպան կրկին անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի խիստ միջոցների: Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար: Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ ԵՄ-ի սահմաններից դուրս Ֆրանսիայի սահմանով բոլոր մուտքերն ու ելքերը արգելվում են, բացառությամբ հատուկ հանգամանքների: Որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ից: Փարիզում նաև պատվաստանյութի խնդիր կա:  Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդն առայժմ ստիպված է հետաձգել պատվաստումը: Եվրահանձնաժողովը թույլատրել է ԵՄ շուկայում օգտագործել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը, որը մշակել է AstraZeneca ընկերությունը: «Արտակարգ դրությանը զուգահեռ, որն ունեցավ իրական, բայց ոչ արդյունավետ հետևանքներ, մենք որոշեցինք դիմել լրացուցիչ քայլերի: ԵՄ քաղաքացիների ցանկացած մուտքի համար կպահանջվի ՊՇՌ թեստ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
13:22 - 30 հունվարի, 2021
Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը
 |tert.am|

Ժոզեպ Բորելն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԼՂ-ում իրադրության հետագա կայունացման հարցը |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ը կայցելի Մոսկվա, որի ընթացքում պլանավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, իրանական միջուկային գործարքը, Ուկրաինայի հետ հակամարտությունը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «Բորելը կքննարկի Ուկրաինայում և հարևան երկրներում Ռուսաստանի գործողությունները, իրանական միջուկային գործարքի իրականացման կարևորությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր»։
19:37 - 29 հունվարի, 2021
ԵՄ-ն ծրագրել է սահմանափակել COVID-19-ի պատվաստանյութի արտահանումը Մեծ Բրիտանիա |1lurer.am|

ԵՄ-ն ծրագրել է սահմանափակել COVID-19-ի պատվաստանյութի արտահանումը Մեծ Բրիտանիա |1lurer.am|

1lurer.am: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահը սուր քննադատության է ենթարկել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությանը՝ երկրների միջև կորոնավիրուսի պատվաստանյութերի չափաքանակները բաշխելու համար, և կոչ է արել արգելել ԵՄ գործարաններում արտադրվող դեղերի մատակարարումը կառույցի սահմաններից դուրս՝ տեղեկացնում է euronews-ը: ԵՄ ղեկավարությունը քննարկում է իր պատվիրած և Բելգիայում արտադրված Pfizer/BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութերի Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու հնարավորությունը: Որոշման պատճառներից մեկն այն է, որ AstraZeneca-ն ավելացրել է պատվաստանյութերի մատակարարումը Միացյալ Թագավորություն, որտեղ արտադրվում է դեղամիջոցի մի մասը: Ընկերությունն էլ իր այդ քայլը բացատրում է նրանով, որ բրիտանական առաքումների պայմանագիրը կնքվել է ավելի վաղ, քան ԵՄ-ի հետ: Բնակչության պատվաստումներով Եվրոպան արդեն հետ է մնում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, որոնք, ըստ Օքսֆորդի համալսարանի, պատվաստել են իրենց բնակչության, համապատասխանաբար, 11,3 և 7,1 տոկոսին, մինչդեռ ԵՄ-ում պատվաստվել է 450 միլիոն բնակչության միայն 2.2 տոկոսը:
16:27 - 29 հունվարի, 2021
Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար |1lurer.am|

Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայում կորոնավիրուսի նոր շտամների տարածման ֆոնին ձեռնարկվում են նոր սահմանափակող միջոցառումներ: Գերմանիայի կառավարությունը նախատեսում է արգելել այն երկրներից ճանապարհորդների մուտքը Գերմանիա, որտեղ հայտնաբերվում են վարակի շատ դեպքեր: Խոսքը, մասնավորապես, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի մասին է: Բացառություններ կարող են լինել բեռնափոխադրումների համար՝ տեղեկացնում է euronews-ը: Նորվեգիան նույնպես հայտարարել է իր սահմանների փակման մասին: Երկիր մուտք գործել թույլատրվում է միայն այն դեպքում, եթե կան համոզիչ պատճառներ: Կթույլատրվի Շվեդիայից և Ֆինլանդիայից բուժաշխատողների մուտքը: Նորվեգիայում էլ բացառություններ կլինեն բեռնափոխադրումների համար: Լոնդոնը պարտադիր կարանտին է մտցնում Պորտուգալիայից, Հարավային Ամերիկայից և աֆրիկյան մի շարք երկրներից Միացյալ Թագավորություն այցելողների համար: Մարդիկ ստիպված կլինեն տասն օր մնալ հյուրանոցներում: Խախտողներին սպառնում է տուգանք: Նպատակը՝ կանխել թագավորություն կորոնավիրուսի նոր և հավանական ավելի վտանգավոր շտամների ներմուծումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հաստատում է, որ COVID-19 համաճարակին զուգահեռ նկատվում է հոգեկան առողջության վատթարացում: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով ավելացել են ինքնասպանության փորձերն ու դեպրեսիվ տրամադրությունները երիտասարդության շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության հարցերով եվրոպական դաշինքը մտադիր է մեծացնել աջակցությունը յուրաքանչյուր երկրին:
11:28 - 29 հունվարի, 2021
ԵՄ-ն ողջունել է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի երկարացումը |factor.am|

ԵՄ-ն ողջունել է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի երկարացումը |factor.am|

factor.am: Եվրամիությունը ողջունել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի (СНВ-3) երկարացումը, ինչը կարևոր ներդրում է միջազգային անվտանգության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Փեթեր Ստանոն։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ ու Ռուսաստանի միջև СНВ-3-ի ժամկետները ևս 5 տարով երկարաձգելը։ Սա կարևորագույն ներդրում է միջազգային ու եվրոպական անվտանգության համար։ Պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական մրցակցությունն ու բարձրացնում է ռազմավարական կայունությունը միջուկային զենք ունեցող երկու խոշորագույն պետությունների միջև կանխատեսելիության բարձրացման ու փոխադարձ վստահության հաշվին»,- նշել է նա։ Ստանոն ընդգծել է, որ ԱՄՆ ու ՌԴ միջև երկխոսությունը կարևոր քայլ է հանդիսանում ապագա նոր պայմանագրի ու ռազմավարական կայունությունը պահպանելու համար սպառազինությունների վերահսկման հնարավոր նոր մեխանիզմների ստեղծման համար։
15:46 - 28 հունվարի, 2021
ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

Եվրամիության հետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Թվինինգ» ծրագրի հունվարի 26-ին կայացած համատեղ կոորդինացիոն հեռավար հանդիպումը պաշտոնապես հաստատել է ծրագրի նախնական՝ գնահատման փուլի ավարտը՝ նախանշելով հիմնական աշխատանքային գործընթացների սկիզբը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Բացման խոսքով հանդես եկան ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և միջազգային փորձագետ Մարի Վելասկես Ֆրեդրիկսոնը։ Նրանք անդրադարձան ծրագրի նախնական փուլի ընթացքին, կարևորությանը և նպատակայնությանը։ Ծրագրի համաղեկավար Ջոն Անդերսեը ներկայացրեց կարողությունների գնահատման ամփոփ հաշվետվություն, որտեղ միջազգային փորձագետների կողմից բացահայտված էին ծրագրի բաղադրիչների առնչությամբ առկա խնդիրները։ Բացահայտումների վերաբերյալ մանրամասն ելույթներով հանդես եկան ծրագրի բաղադրիչների միջազգային ղեկավարները՝ Տատյանա Միլկամանովիչը (Լատվիա), Սեսիլիա Ուներամը (Շվեդիա) և Անաստասիա Էզերեթսը (Շվեդիա)։ Կարողությունների գնահատման հաշվետվության մասին անդրադարձով հանդես եկավ ԱՌՆ Սենդայի գործողությունների ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։ Հարկ է նշել նաև, որ անկախ համավարակի ստեղծած խոչընդոտներից՝ ծրագրի շվեդական փորձագետներից Ս. Ուներամը արդեն իսկ գտնվում է Երևանում, ԱԻՆ գործընկերների հետ մասնակցում էր հանդիպմանը։ Մյուս փորձագետը՝ Ա. Էզերեթսը, դարձյալ Շվեդիայից, ժամանալու է առաջիկա օրերին։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Թվինինգ ծրագրի բոլոր բաղադրիչների ղեկավարները և ենթաբաղադրիչների փորձագետները։ Հանդիպման արդյունքում նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք միջոցառումները և դրանց ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:33 - 26 հունվարի, 2021
«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հազար ընտանիքի աջակցություն կտրամադրվի

«Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում հազար ընտանիքի աջակցություն կտրամադրվի

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների ծանրոցները պատրաստվում են բաշխման: Վաղվանից ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի, որոնք ընտրվել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մարզային իշխանությունների հետ: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ: Այցի ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին և կամավորներին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի համար: «Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում՝ ՀԲԸՄ-ի կողմից: «Դա մեր ընթացիկ չորս ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է աջակցություն ցուցաբերել ԼՂ վերջին հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը»,- տեղեկացրել է Հայաստանում ԵՄ դեսպանը:    
19:51 - 25 հունվարի, 2021
Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը

 |armenpress.am|

Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցը: Այս մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ փետրվարի 4-6-ը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Փետրվարի 5-ին նրան կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրներն ու հեռանկարները: «Նախատեսվում է նաև մտքերի լայն փոխանակություն՝ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ, այդ թվում իրավիճակը՝ Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է հայտարարությունում:
19:28 - 25 հունվարի, 2021
Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը |azatutyun.am|

Եվրամիության ԱԳ նախարարները քննարկում են Նավալնիի կալանավորմանն արձագանքելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում պետք է արձագանքեն Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի կալանավորմանը և բողոքի ցույցեր կազմակերպած նրա աջակիցների նկատմամբ Ռուսաստանի ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը: Ենթադրվում է, որ հունվարի 23-ին Ռուսաստանի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 3 հազար 700 ցուցարարների: Միայն Մոսկվայում մոտ 1,5 հազար մարդ է ձերբակալվել: Սանկտ Պետերբուրգից մինչև Վլադիվոստոկ տեղի ունեցած զանգվածային ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ կառույցը կքննարկի Ռուսաստանի վերաբերյալ հետագա քայլերը: Եվրամիության երկրներից մի քանիսը կոչ են անում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօրվա գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատել Նավալնիին: «Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ մենք պարզապես չենք հասկանում, թե ինչու են ձերբակալել Նավալնիին: Այդ բոլոր ձերբակալություններն ապօրինի են», - պնդել է Մաասը:
16:23 - 25 հունվարի, 2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։  «Ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեցի հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեցի, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում եմ միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության մի շարք հարցեր և առաջիկա ծրագրեր։Անդրադարձա 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Ներկայացրեցի պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը և նամակները։  Ներկայացրեցի շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։ Ընդգծեցի, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն առաջկցություն ենք ակնկալում գործընկերներիցՏիկին Անդրեա Վիկտորինիը վստահություն հայտնեց, որ մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել նախանշված ծրագրերը։  Տիկին դեսպանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝ ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունն աջակցել ՀՀ կառավարությանն իր առաջնահերությունների արդյունավետ իրականացման գործում։  Եզրափակելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեցի ԵՄ գործընկերներին և իմ պատրաստակամությունը հայտնեցի է՛լ ավելի խորացնել համագործակցությունը՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի»,- գրել է նախարարը։     
22:58 - 22 հունվարի, 2021