tert.am: Եվրամիությունը 60 տոկոսով կընդլայնի իր տարեկան բյուջեն երրորդ երկրներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով՝ այդ կարիքների համար 2021 թվականին հատկացնելով 1.4 մլրդ եվրո: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Օգնության ընդհանուր ծավալը, որը կազմում է 505 մլն եվրո, կհատկացվի Աֆրիկայի երկրներին, ևս 385 մլն եվրո՝ Մերձավոր Արևելքի և Թուրքիայի երկրներին, առաջին հերթին՝ սիրիացի փախստականների կարիքներին: Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների երկրներին, ինչպես նաև անդրկովկասյան պետություններին հատկացվում է 28 մլն եվրո:
comment.count (0)