ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է

Դեկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է: Կողմերը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է նաև գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծ թափով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մասնավորապես, քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակը ու հետագա քայլերը: Փոխվարչապետը խոսել է նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին: Ծրագրի հիմնական նպատակը լինելու է ճգնաժամի հետագա խորացումը կանխարգելելը, գործարարության համար և սպառողական հավասարակշռված վարքագծի տեսանկյունից տնտեսական կայուն և վստահելի միջավայրի վերականգնումը, հետագա տնտեսական վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ բուֆերների ձևավորումը:
16:18 - 14 դեկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոյի գնահատմամբ՝ Ալիևի և Էրդողանի դեպքում գործ ունենք ազգայնամոլական և իմպերիալիստական հռետորաբանության հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը պատգամավորի հետ: - Պատերազմն այս պահին դադարել է, բայց հետպատերազմյա խնդիրների շարքում մարդկային կյանքի վտանգված լինելը շարունակում է օրհասական լինել՝ խոսքս իհարկե նախ և առաջ ռազմագերիների մասին է։ Ամեն օր համացանցում մեկը մյուսից սարսափելի կադրեր են հայտնվում։ Եվրախորհրդարանն արդյո՞ք տեղյակ է այս մասին, եթե այո ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկում։ - Որպես մարդու իրավունքների հարցերի փոխնախագահ՝ բազմիցս եմ բարձրաձայնել այս բարդ իրավիճակի մասին: Տեսնում եմ, որ որոշ խմբեր որոշակի անկայունություն են սերմանում: Սակայն, մինչև հիմա մենք ստեղծված իրավիճակին որևէ հստակ լուծում չենք գտել: Կարծում եմ, որ եթե ցանկանում ենք այս սարսափելի հակամարտության լուծման ազնիվ միջնորդ լինել, անհրաժեշտ է հասնել հաշտեցման, և դրա համար պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները, որպեսզի համոզվենք, որ ռազմագերիները վերադարձել են իրենց ընտանիքներ: Այս սարսափելի իրողությունը կատարվեց մեր առաջ: Հակամարտության պատճառով արդեն հազարավոր հայ երիտասարդներ զրկվել են կյանքից, ոմանք հաշմանդամ են դարձել: Այժմ անհրաժեշտ է նպաստել հրադադարի անվերապահ իրականացմանը: Անհրաժեշտ է վերադարձնել բոլոր գերեվարվածներին և նրանք պետք է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կամ իրենց իրավունքների ոտնահարման զոհ չդառնան: Մտավախություն ունեմ, որ այժմ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է օգտագործել ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կառավարության և հասարակության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններն ընդունեն իրենց պահանջած նույնիսկ ավելի վատ պայմանները: Իսկ պայմաններն արդեն հաստատվել են երեք կողմերի միջև դժվարությամբ ձեռք բերված համաձայնագրում: Այս պարագայում կարող է փորձ արվել գերեվարվածներին օգտագործել որպես գործիք, ինչն անընդունելի է, և Եվրոպան պետք է որևէ կերպ արձագանքի: Ես հաջորդ շաբաթ ելույթ եմ ունենալու Արևելյան գործընկերության վերաբերյալ քննարկման ժամանակ: Ճիշտ է, քննարկման թեման Լեռնային Ղարաբաղը չէ, սակայն պահանջելու եմ բարձր ներկայացուցչից, որպեսզի այլևս չեզոք դիրք չգրավենք, չլինենք երկդիմի և երկիմաստ, այլ լինենք թույլերի, տառապյալների կողքին: Այս պահին անհնար է գտնել ավելի մեծ տառապյալ, քան ռազմագերիներն ու իրենց հայրենիքը ստիպված լքողներն են: - Իտալական մի շարք քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը։ Արդյո՞ք սա կարո՞ղ է հանգեցնել պետական մակարդակով անկախության ճանաչմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։ - Մի կողմից ես հույս ունեմ՝ դա այդպես էլ կլինի: Մյուս կողմից՝ հասկանում եմ, որ անհրաժեշտ է ունենալ համաեվրոպական համակարգված դիրքորոշում: Գիտեմ, որ այս հարցում կան պատրաստակամ երկրներ: Բաքվի և Անկարայի կողմից միաժամանակ կան տնտեսական և առևտրային տեսանելի ճնշումներ: ԵՄ պետություններում կան ընկերություններ, որոնք այդ երկրներում ներդրումներ են կատարել: Նրանք բոլոր հնարավոր միջոցները կիրառում են և բոլոր քայլերին դիմում են միասնական դիրքորոշման ձևավորումը ձախողելու համար: Սա առաջին անգամ չէ: 2015 թ.-ից սկսած՝ Թուրքիան օգտագործում է միգրացիայի հարցը` Եվրամիությունից համաձայնագրեր, պայմանագրեր և ֆինանսավորում կորզելու համար: Անցած երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան մի կողմից վերահսկում է ներգաղթյալների արևելյան ուղիները՝ Սիրիայից Թուրքիայով դեպի Բալկաններ: Մյուս կողմից՝ նրանք մասնակիորեն վերահսկում են նաև կենտրոնական ուղիները, որովհետև Տրիպոլիտանիայում ունեն ռազմաքաղաքական և տնտեսական հզոր ազդեցություն, ինչը տեղի ունեցավ Հաֆթարի գործողությունները կասեցնելու և Լիբիա ներխուժելու հետևանքով: Կարծում եմ՝ այդ ամենը կրկին կդրվի սեղանին, սակայն Եվրոպան իրեն ավելի թույլ կդրսևորի, քան պետք է լիներ: Մենք արդեն պետք է ընդունենք, որ Թուրքիան որևէ պարտավորություն չի կատարում՝ որպես միության անդամության թեկնածու: Ես միշտ նշել եմ, որ երբեք դեմ չեմ եղել դրան տեսականորեն: Սակայն ներկա Թուրքիան, ներկա կառավարությունը և ներկա նախագահը չեն համապատասխանում օրենքի իշխանության, մարդու իրավունքների և Կոպենհագենի չափորոշիչների մեր տեսլականին: Իսկ այդ չափորոշիչները պետք է հաշվի առնվեն և հարգվեն՝ Եվրամիությանն անդամակցելու համար: Նրանք նաև ՆԱՏՕ-ի անդամ լինելու կարգավիճակին արդեն չեն համապատասխանում: Ահա այսպիսի հակասական իրավիճակում ենք հայտնվել, որը պետք է հաշվի առնել: Պետք է նրանց հասկացնել, որ կան կարմիր գծեր, որոնք չեն կարող խախտվել: Կարծում եմ՝ միակ ուղին, որի շնորհիվ նրանք կհասկանան դա, պատժամիջոցներն են: Ես այդ հարցում որոշակի կաշկանդվածություն եմ տեսնում: Կարծում եմ՝ սեփական տարածքում Գերմանիայի անձնագիր ունեցող երեք միլիոն թուրքերի ներկայությունը կարող է լինել նման մտավախության պատճառներից մեկը: Ինչպես նաև վախ կա, որ մինչև երեք միլիոն ներգաղթյալ կարող է հայտնվել Եվրոպայում: Դա հերթական անգամ կարող է օգտագործվել որպես դիվանագիտական զենք՝ Եվրոպային լռեցնելու համար: Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհաքաղաքական որևէ դերակատարում ունենալ, դա անընդունելի է: -Կհամաձայնե՞ք Ավստրիայի կանցլեր Կուրցի հետ, որ ԵՄ-ը դարձել է Թուրքիայի բանտարկյալ՝ սիրիական փախստականների պատճառով։ -Սովորաբար ես կանցլեր Կուրցի հետ համաձայն չեմ լինում՝ քաղաքական հայացքների տարբերության պատճառով: Սակայն այս առնչությամբ նա ինչ ասում է, ճիշտ է: Արդեն պարզ է, որ մենք որոշ առումով գերի ենք: Որոշ երկրներ չափից շատ վախեցած են աշխարհաքաղաքական պայքարի արդյունքում ակնկալվող փախստականների հոսքից և տնտեսական հետևանքներից: Սակայն այդ պայքարն արդեն մեր դռներն է բախում: Որքան մենք թույլ լինենք հիմա, այդքան ավելի մեծ գին ենք վճարելու ապագայում: -ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից կուլիսային տեղեկությունների համաձայն, Իտալիան ևս կողմ չի եղել Թուրքիայի հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառման հարցում։ Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան պատժվելու համար, կամ ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան վախենում Թուրքիայից։ -Ինչպես ասացի՝ շատ եմ ափսոսում դրա համար: Սա այն պահն է, որ մենք պետք է ավելի կտրուկ դիրքորոշում որդեգրենք: Եվրամիության երկու անդամները՝ Հունաստանը և Կիպրոսը, Թուրքիայի աշխարհաքաղաքական քայլերի և դիրքորոշման պատճառով մեծապես տուժել են: Սակայն, միաժամանակ, մենք թույլ ենք տալիս, որ նրանք մեր հանդեպ լծակներ ունենան: Առաջինը, ինչպես նշեցի, ներգաղթյալների հոսքն է: Բոլորս հիշում ենք 2015 թ. սարսափելի իրավիճակը: Եվրամիության ընդհանուր բնակչության հետ համեմատած չնչին քանակի՝ մոտ մեկ միլիոն փախստական եկավ Եվրոպա, սակայն դա պատճառ դարձավ, որպեսզի Շենգենյան համակարգը գրեթե կաթվածահար լինի: Այդ ժամանակ անդամ պետությունները փակեցին սահմանները, ի վիճակի չէին համարժեք արձագանքել և կատարել Շենգենյան համաձայնագրի պարտավորությունները, նրանք ցանկանում էին խնդիրներն իրենցից հեռու վանել: Իտալիան, լինելով Միջերկարանի կենտրոնում, նույնպես վախեցավ, որ կարող է մյուս անդամ երկրների կողմից օգտագործվել որպես բուֆերային գոտի: Անդամ երկրները որևէ համերաշխություն չդրսևորեցին՝ որևէ քվոտա չվերանայվեց, որևէ տնտեսական աջակցություն չցուցաբերվեց, պարզապես ասացին՝ «Դուք պետք է ի շահ ամբողջ միության մեր փոխարեն անեք սև գործը»: Ուստի հասկանում եմ, որ այդ տեսակետից կասկածներ կարող են առաջանալ: Մենք կարող էինք լինել ամենաշատ տուժածը: Մենք կարող էինք հայտնվել և՛ Բալկանյան ուղու, և՛ Կենտրոնական միջերկարականից եկող ուղիների ազդեցության գոտում: Այդ ամենը հիմա Էրդողանի ձեռքին գործիք է դարձել: Նա ավելի է խորացնում իր սադրանքները Կիպրոսում: Նա այսպես կոչված Սիրիայի ձևաչափը ձգտում է կիրառել ամենուրեք՝ Լիբիայում, այժմ արդեն՝ Լեռնային Ղարաբաղում: Այդպես նա փորձում է ազդեցության լծակներ ունենալ: Թուրքիան և Ռուսաստանը դերակատարներ են, որոնք բաժանում են իրենց ազդեցության գոտիները, իսկ Եվրամիությունը մնացել է դիտորդի դերում: Միությունը բանակցության վրա որևէ նշանակալից ազդեցություն չունի, նույնիսկ այն պարագայում, երբ կա երկու կողմերին սեղանի շուրջ վերադարձնելու, անկեղծ և թափանցիկ մոտեցումներ ունենալու հստակ հանձնառություն: Սակայն այդ ամենը որևէ շոշափելի արդյունք չի տալիս: Որքան ուշ դա մենք հասկանանք, այդքան խնդիրն ավելի կմեծանա: Որքան երկար նրանք տեսնեն, որ արձագանք չկա, այդքան ավելի կխորացնեն իրենց գործողությունները: Չէի ցանկանա պատմական զուգահեռներ անցկացնել: Սակայն այս իրավիճակը նմանվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ կայացած Մյունխենի կոնֆերանսին: Այդ ժամանակ էլ կար շատ ագրեսիվ մի ուժ, որն ավելի ու ավելի էր հզորանում և մեծացնում պահանջները, և մենք տեսանք, թե դա ինչի բերեց: Կրկնում եմ, չեմ ցանկանա համեմատություններ անել, դա չէ իմ նպատակը, և չէի ցանկանա ասել, որ այսօրվա Թուրքիան նույնն է, ինչ այդ ուժն էր 70 տարի առաջ: Սակայն այդ օրինակը բերեցի՝ տրամաբանությունը հասկանալու համար: Այդ ամենը վտանգավոր է Եվրոպայի և մեր հարևանների անվտանգության ու բարեկեցության համար:   Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
21:21 - 13 դեկտեմբերի, 2020
Ըստ Էրդողանի՝ ԵՄ «գիտակից» անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը |azatutyun.am|

Ըստ Էրդողանի՝ ԵՄ «գիտակից» անդամները խափանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիության «գիտակից անդամները» այս շաբաթ անցկացված գագաթաժողովում խափանեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու ջանքերը ու պնդել, որ գարնանը, մարտ ամսին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթաժողովում ևս Անկարային վնասող որոշումներ չեն ընդունվի։ Անցած հինգշաբթի Եվրամիության առաջնորդները համաձայնության եկան Թուրքիայի որոշ քաղաքացիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ ավելի կոշտ քայլերը հետաձգելով մինչև մարտ ամիսը։ Դա բացատրվեց նաև Բրյուսելի քայլերը ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համակարգելու առումով։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջ են դնում ԵՄ անդամներ Հունաստանը և Կիպրոսը, պնդելով, որ Միջերկրականի արևելքում էներգակիրներով հարուստ շրջանում Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում Հունաստանի տնտեսական գոտում։ Ֆրանսիան պաշտպանում է Հունաստանի ու Կիպրոսի պահանջները։ Ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, թե Եվրամիության «գիտակից երկրները խանգարեցին այդ խաղը, ցուցաբերելով պոզիտիվ դիրքորոշում»։ Նա նաև նշել է, թե Թուրքիայի հանդեպ Միացյալ Նահանգների ու Եվրամիության պատժամիջոցները կվնասեն երկու կողմերին, ոչ մեկն օգուտներ չի ստանա, կողմերի միջև կապերը չպետք է զոհաբերվեն: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաների հետ հեռավար հանդիպմանը Էրդողանը ելույթ է ունեցել ու ԱՄՆ-ի և Եվրամիության կառավարություններին կոչ արել դուրս գալ «հակաթուրքական լոբբիստների ազդեցությունից»։ Նրա խոսքերով՝ երկխոսության և համագործակցության միջոցով չլուծվող խնդիրներ չկան։
16:44 - 12 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի մասին նախապատրաստվող զեկույցում կուսումնասիրվի նաև Ղարաբաղի հարցը. Մերկել
 |1lurer.am|

Թուրքիայի մասին նախապատրաստվող զեկույցում կուսումնասիրվի նաև Ղարաբաղի հարցը. Մերկել |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»: «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար ապակայունացնող գործողություններն այլևս անընդունելի են»,- հայտարարել է Մակրոնը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության:   Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Մենք համաձայն ենք ՆԱՏՕ-ի համատեքստում Թուրքիա զենքի արտահանման քննարկմանը»: Մերկելը նաև նշել է, որ մարտին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովի համար պետք է զեկույց պատրաստվի Թուրքիայի վերաբերյալ: Զեկույցում ուսումնասիրվելու է ինչպես Լիբիայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցը: 
19:13 - 11 դեկտեմբերի, 2020
ԵՄ ղեկավարները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ԵՄ ղեկավարները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների ղեկավարները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները` Միջերկրական ծովի արևելյան հատվածում այդ երկրի ապօրինի գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է․ «ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության և դրա անդամ պետությունների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին լրացուցիչ սև ցուցակ ընդունել` հիմնվելով Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման վրա»: ԵՄ ղեկավարները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելին և Եվրահանձնաժողովին հանձնարարել են Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնել 2021 թվականի մարտին կայանալիք գագաթնաժողովին: Մասնավորապես պահանջվում է զեկույց պատրաստել Թուրքիա-ԵՄ տնտեսական, քաղաքական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ։ France-Presse լրատվական գործակալության տված հարցացրույցում անանուն դիվանագետը հայտնել է, որ որոշված միջոցառումները նախատեսում են պատժամիջոցներ ֆիզիկական անձանց նկատմամբ և հնարավոր է, որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, եթե  Թուրքիայի շարունակի իր ապօրինի գործողությունները։
13:08 - 11 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը հետաձգել է մինչև մարտ ամիս

 |armenpress.am|

ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը հետաձգել է մինչև մարտ ամիս |armenpress.am|

armenpress.am: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս։ Այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։ Ըստ Reuters-ի` Եվրոպական երկրները, չնայած  հոկտեմբերին Թուրքիայի հասցեին հնչեցված սպառնալիքներին` կխուսափեն ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներից և այդ հարցի քննարկումը կհետաձգեն մինչև մարտ ամիս։ԵՄ առաջնորդները կհամաձայնվեն պատժել այն անձանց, ովքեր մեղադրվում են Կիպրոսի ջրային տարածքում չարտոնված հորատման աշխատանքների պլանավորման կամ դրանց մասնակցելու մեջ:ԵՄ-ն հայտարարել է, որ ձգտելու է հնարավոր հետագա միջոցառումները համակարգել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարին: Թուրքիան ասում է, որ ինքը գործում է իր ջրային սահմաններում, կամ այն տարածքներում, որոնք պատկանում են կիպրոսցի թուրքերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ իրեն չի անհանգստացնում դաշինքի կողմից հնարավոր պատժամիջոցները:
21:43 - 10 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրել է 92 մլն եվրո

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրել է 92 մլն եվրո

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված քննարկմանը։   Հանդիպման ընթացքում տարածաշրջանային ծրագրի կողմից ֆինանսավորում ստացած և խոցելի խմբերի համար համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով Հայաստանում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 11 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները։   Ողջույնի խոսքում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը ներկայացրել է ՔՈՎԻԴ 19-ի դեմ պայքարի նպատակով Եվրոպական միության տրամադրած աջակցությունը Հայաստանին՝ մատնանշելով, որ համավարակի ազդեցությունը մեղմելու գործում ԵՄ-ն հատկապես կարևորում է քաղաքացիական հասարակության դերը։   Ընդհանուր առմամբ, Հայաստանին Եվրոպական միության օժանդակությունը ներառել է 92 մլն եվրո աջակցության փաթեթ՝ տրամադրելով միջոցներ առողջապահության համակարգին, պետական և ոչ կառավարական կառույցների կողմից իրականացվող միջոցառումների և ՔՀԿ-ների կողմից իրականացված արագ արձագանքման ծրագրերի համար։
19:55 - 10 դեկտեմբերի, 2020
Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա |1lurer.am|

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա երկրի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ նախքան Ադրբեջան մեկնելը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիայի դեմ ԵՄ առաջարկած պատժամիջոցները լուրջ խնդիր չեն հանդիսանա մեզ համար: Արդեն երկար տարիներ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ»,- շեշտել է նա: Էրդողանը մեկնաբանել է նաև Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա իրավիճակը: «Զենքի ձեռքբերման հետ կապված նրանց քայլերը և հայտարարությունները մենք ճիշտ չենք համարում: Ավելին՝ ճիշտ չենք համարում նաև նրանց մոտեցումը Սիրիայի հյուսիսում և Եփրատ գետից հյուսիս-արևելք ընկած հատվածում ստեղծված իրավիճակին: Թող նախ նորընտիր նախագահ Բայդենը ստանձնի պաշտոնը, դրանից հետո միայն մենք նրա հետ կնստենք սեղանի շուրջ և որոշ հարցեր կքննարկենք»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:
17:08 - 09 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով․ Չավուշօղլու |hetq.am|

Թուրքիայի և Եվրամիության խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով․ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ կազմակերպությանը Թուրքիայի լիարժեք անդամակցության հեռանկարով։ Այդ մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Եվ դա ցանկանում ենք անել ամբողջական անդամակցության հեռանկարով։ Սակայն Եվրամիությունը, որպես կանոն, աջակցում է ԵՄ անդամ մյուս երկրներին»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը։ Չավուշօղլուի խոսքերով՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները կարող են լուծվել միայն երկխոսության և դիվանագիտության ճանապարհներով։ Բացի այդ, Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Աթենքը դադարեցրել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միջերկրական ծովում առկա իրավիճակի վերաբերյալ Անկարայի հետ բանակցություններին մասնակցությունը։  
22:57 - 08 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը |azatutyun.am|

ԵՄ-ը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք կատարվել: Այդ շարքում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, խոշտանգումները, ինքնադատաստանը, կամայական ձերբակալությունները, մարդկանց վաճառքը: Նման վայրագությունների մեջ ներգրավված անձանց կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք, իսկ ԵՄ-ում առկա ակտիվները կսառեցվեն: Որոշումը կայացվել է երկուշաբթի օրը ԵՄ արտգործնախարարների կողմից: Նոր օրենքում չի հիշատակվում Ռուսաստանը, բայց ոչ ֆորմալ այն կոչվում է «Մագնիտսկու ակտի եվրոպական տարբերակ»։ Պատժամիջոցների կիրառումը պահանջում է ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարների համաձայնությունը: ԵՄ արտգործնախարարների հանդիպման երկրորդ թեման Թուրքիայի հետ հարաբերություններն էին: Հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: ԵՄ առաջնորդները հոկտեմբերին Թուրքիայից պահանջել էին «դադարեցնել միակողմանի և սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում»: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ դրա համար վերջնաժամկետն ավարտվում է: «Մենք չենք նկատել, թե Թուրքիան արմատապես փոխել է իր վարքագիծը։ Ընդհակառակը, իրավիճակը մի քանի առումներով վատթարացել է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
11:49 - 08 դեկտեմբերի, 2020
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ ի պատասխան վերջին ամիսներին Միջերկրական ծովում լարվածության հրահրման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի դիվանագիտության ղեկավար Հայկո Մաասը: «Գերմանիան համառորեն ջանքեր էր գործադրում Եվրամիության և Թուրքիայի միջև երկխոսության ուղղությամբ, սակայն սադրանքները շատ էին, իսկ լարվածությունը Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի միջև խանգարում էր որևէ ուղիղ բանակցությունների», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նոյեմբերին Եվրամիության օրենսդիր մարմինը հատուկ բանաձև է ընդունել, որը դաշինքի անդամ երկրներին կոչ է անում ցավոտ պատժամիջոցներ ընդունել Անկարայի դեմ՝ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի ապօրինի գործողությունների համար։ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների դեկտեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովի գլխավոր թեման, ըստ միջազգային լրատվամիջոցների, հենց Թուրքիան է և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
13:51 - 07 դեկտեմբերի, 2020
Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում. Բորել |1lurer.am|

Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների շրջանակում: «Հետևաբար, մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահների խորհրդի՝ հակամարտության կարգավորման բանակցային տարբերակը: ԵՄ-ի համար առաջնահերթություն է ԵԱՀԿ տարածքում կայունության հաստատումը: Մենք շարունակելու ենք կենտրոնացնել մեր գործիքներն ու քաղաքականությունը՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Ժոզեպ Բորելը:
15:42 - 03 դեկտեմբերի, 2020