armenpress.am: Եվրամիությունը հույս ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել սպառազինությունների չտարածման և վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է Եվրոպական միության Խորհրդի՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներով դեկտեմբերի 19-ին հրապարակած եզրակացություններում:
Փաստաթղթում ասվում է, որ կողմերին անհրաժեշտ է միասին աշխատել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման համար:
ԵՄ-ի կարծիքով ՝ այն մնում է աշխարհում չտարածման ճարտարապետության առանցքային հենարանը։
comment.count (0)