ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում․ Արման Բաբաջանյան |tert.am|

Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս՝ լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում․ Արման Բաբաջանյան |tert.am|

tert.am։ Վիզանների ազատականացման մասով պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում: Հուլիսի 2-4-ը Վարշավա այցելությունից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա պարզաբանեց. «Որովհետև շատ կոնկրետ հարցադրումներ ունեն ընդհանրապես մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ և ակնկալել, որ այն սպասումները, որ ունենք արագության մասով, դրանք ուղղակի տեղին չեն: Այս իմաստով ևս պետք է արձանագրենք, որ սպասումները պետք է զուսպ լինեն»։Արման Բաբաջանյանը հստակեցրեց՝ ինքը նկատի ունի, որ առնվազն մինչև 2020 թվականը հույսներս պետք է կտրենք, որ վիզաների ազատականացման մասին կարող է խոսք լինել։ «Որովհետև մի շարք պատճառներ կան, այդ թվում խնդիրներ, որոնք ես այս պահին չեմ կարող բարձրաձայնել՝ ազգային անվտանգությանն է դա առնչվում: Բայց պետք է անկեղծ լինենք, շատ լայն շրջանակ կա անկեղծ խոսակցության՝ հասկանալու, թե այն փոփոխությունները, որ մեր երկրում տեղի են ունեցել, որքանով կարող են տեսքի բերել արտաքին քաղաքական մասը, որը վերաբերում է ԵՄ-ին, ԵՄ-ի հետ համալիր և ինչու ոչ ԵՄ առանձին երկրների հետ համագործակցությանը: Այստեղ, կարծում եմ, դեռ անելիքներ կան՝ այդ թվում վիզաների ազատականացման մասով, ուղղակի այդ սպասումները, որոնք կային դեռևս 2017թ-ի ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր/խմբ.) ստորագրումից հետո, այսօր ևս պետք է խիզախություն ունենանք հայտարարելու, որ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, պետք է ավելի նախաձեռնող լինել բոլոր ճակատներով»,-ասաց Բաբաջանյանը։Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հավելեց, որ այնպես չի, որ Լեհաստանը չի աջակցում ՀՀ-ին վիզաների ազատականացման ճանապարհին։ «Այդքան էլ այնպես չէ, որ ՍԵՊԱՆ-ն անմիջականորեն պետք է կապել վիզաների ազատականացմանը. դրանք առանձին պրոցեսներ են, չնայած ունեն որոշակի ռեֆորմացնելու հատկություն, այսինքն՝ մեկի ռեֆորմների արդյունքում քո խոսքն ավելի արժևորված է»,-ասաց նա։Ավելին՝ tert.am
10:25 - 11 հուլիսի, 2019
ԵՄ նախազգուշացումը Թուրքիային |armenpress.am|

ԵՄ նախազգուշացումը Թուրքիային |armenpress.am|

armenpress.am։ Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է: Եվրամիությունը Անկարային կրկին զգուշացում է արել: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber»-ը:Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է. «Չնայած որ ցանկանում ենք Թուրքիայի հետ շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները, այնուամենայնիվ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի ինքնավարությունը խախտելուն ուղղված Թուրքիայի քայլերը պատճառ հանդիսացան, որ ԵՄ-ն հանդես գա համերաշխության կոչով»: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնելով, որ այդ շրջաններում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելը մտահոգիչ է, պատժամիջոցներ կիրառելու հետ կապված նախազգուշացում էր արել: Հունաստանի արտաքին գործերի նորընտիր նախարար Նիկոս Դենդիասը «Euronews»-ին փոխանցած հայտարարության մեջ անդրադարձել էր այս թեմային:«Թուրքիան քայլեր իրականացնելուց առաջ պետք է նախ հաշվի առնի, որ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ անդամ և ինքնիշխանություն ունեցող երկիր է: Միջազգային իրավունքին հակառակ քայլեր իրականացնելով՝ Թուրքիան ոչինչ չի շահի», - նշել է նա: Անկարան անպատասխան չի թողել այս զգուշացումները և հայտարարել է, որ հորատման աշխատանքները շարունակվելու են: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երաշխավոր երկրներից բացի՝ բոլոր մյուս երկրների հայտարարություններն ու զգուշացումները իրենք անտեղի են համարում:
09:47 - 11 հուլիսի, 2019
ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ. նիստը դադարեցվել է |tert.am|

ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ. նիստը դադարեցվել է |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դադարեցրել է Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը, որի ընթացքում Եվրամիության երկրների առաջնորդները պետք է համաձայնեցնեին Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածությունը: Այդ մասին լույս հուլիսի 1-ին Twitter-ում հայտնել է Տուսկի ներկայացուցիչ Պրեբեն Աամանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի հաջորդ ղեկավարն ամենայն հավանականությամբ կլինի նիդեռլանդցի սոցիալ-դեմոկրատ գործիչ Ֆրանս Տիմմերմանսը: Սակայն Վիշեգրադյան խմբի անդամները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը, քանի որ որպես Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերի տեղակալ՝ նա կողմ էր արտահայտվել Վարշավայի ու Բուդապեշտի նկատմամբ պատժամիջոցներին:  
09:49 - 01 հուլիսի, 2019
ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

news.am։ Եվրամիությունը եւ հարավամերիկյան Մերկոսուր դաշինքը առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո, տեղեկացնում է Independent-ը։Երկու դաշինքներն ուժեղացրել են իրենց ջանքերը համաձայնագրի կնքման հարցում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որոնք դրդել են ԵՄ-ին դադարեցնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ եւ փնտրել այլընտրանքային առեւտրային դաշնակիցներ, գրում է պարբերականը։Ըստ համաձայնագրի՝ ձեռք է բերվել ազատ առեւտրի համաձայնություն Մերկոսուրի անդամ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ու Կանադայի միջեւ, ինչպես նաեւ գործարք է կնքվել Ճապոնիայի եւ Մեքսիկայի միջեւ։Ներկա պահին ԵՄ-ը Մերկոսուր դաշինքի ամենախոշոր եւ ներդրումային գործընկերն է եւ երկրորդ խոշոր գործընկերն ապրանքների առեւտրում։
09:22 - 29 հունիսի, 2019
ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը |news.am|

ԵՄ-ը նախազգուշացնում է. ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային տարաձայնությունները վնասում են գլոբալ տնտեսությանը |news.am|

news.am։ Եվրամիության ղեկավարները նախազգուշացնում են, որ առեւտրային տարաձայնությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ վնասում են գլոբալ տնտեսությանը, տեղեկացնում է Reuters-ը։«Մեծ քսանյակի» ղեկավարները Օսակայում գագաթաժողովն անցկացնում են անհնագիստ աշխարհում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի եւ Իրանի միջուկային պարտավորությունների շուրջ լարվածության պատճառով, որոնք սպառնում են մթագնել այլ հարցերի վերաբերյալ բանակցությունները, ինչպիսին են կլիման եւ թվային տնտեսությունը։Բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ-ը լրացուցիչ տուրքեր կմտցնի չինական ապրանքների ներմուծման վրա։«Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային հարաբերությունները բարդ են, դրանք նպաստում են համաշխարհային տնտեսության դանդաղմանը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ «Մեր բանակցություններում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Չինաստանի իշխանությունների հետ ես ուշադրություն եմ հրավիրել այն վնասակար ազդեցության վրա, որն առաջ է բերում այդ վիճելի հարցը»։Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որպեսզի բարեփոխվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ստեղծվեն հավասար խաղի պայմաններ։Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Իրանը խախտում է միջուկային պարտավորությունները, նա ասել է, որ Եվրամիությունը կշարունակի հետեւել դրան։ «Մենք համառորեն կոչ ենք անում Իրանին շարունակել կատարել բոլոր պարտավորությունները միջուկային գործարքի գծով, եւ մենք լրջորեն ենք վերաբերվում նրա կողմից պարտավորությունների ցանկացած խախտմանը»,- ասել է Տուսկը։
08:27 - 28 հունիսի, 2019
Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը |news.am|

Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը |news.am|

news.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց Brexit-ի պայմանների մասին գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու սցենարը:Այս մասին նա հայտարարել է ConservativeHome պահպանողական տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ջոնսոնը նշել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում Բրիտանիայի կառավարության քաղաքականությունը ուղղված կլինի ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին Բրիտանիայի դուրս գալուն:Պատասխանելով հարցին՝ նշանակում է դա արդյոք, որ կառավարության նոր կազմում չեն ընդգրկվի նախարարները, որոնք դեմ են առանց գործարքի Brexit-ին, նա ասել է.«Չեմ կարծում, որ մենք կունենանք առանց համաձայնագրի արդյունք»:Ընդ որում բրիտանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ կառավարության անդամները պետք է հաշտվեն ԵՄ-ից ԱՀԿ պայմանների հիման վրա Բրիտանիայի դուրս գալու հետ:Ջոնսոնի կարծիքով Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների տրամադրությունները փոխվում են, դրա համար լիովին հնարավոր է, որ նրանք չեն աջակցի Brexit-ի հերթական հետաձգումը:«Ես հանձնառու եմ, որպեսզի Բրիտանիան հոկտենմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Եվ ես շատ քիչ հավանական եմ համարում, որ խորհրդարանը կցանկանա հետաձգել այդ հարցի լուծումը», - հավելել է նա:Հունիսի 7-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես տեղեկացրել էր Պահպանողական կուսակցության 1922 կոմիտեին թորիի առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին, ինչը իշխող քաղաքական ուժին առիթ էր տվել նոր ղեկավարի ընտրության քարոզարշավի մեկնարկի համար: Պահպանողականների առաջնորդի ընտրության եզրափակիչ են դուրս եկել Բորիս Ջոնսոնը եւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Թորիի նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա հուլիսի 23-ին եւ հաջորդ օրը նա պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը:
14:03 - 27 հունիսի, 2019
Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի Էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,-նշվում Է փաստաթղթում: 2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել: Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել Է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:44 - 27 հունիսի, 2019
ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում |news.am|

ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում |news.am|

news.am: ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսի իրական բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշվածին: Դա վերաբերում է բրենդային սննդամթերքներին, որոնք վաճառվում են ԵՄ տարբեր երկրներում մեկ անվան տակ եւ նույն փաթեթավորմամբ, հաղորդում է «Եվրոպուլսը»: Այսպիսին են Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքները: Սննդի որակի վերահսկման ազգային ծառայությունների որոշ դիտարկումների համաձայն արեւմտյան Եվրոպայում նույն բրենդների արտադրանքի որակն ավելի բարձր է, քան արեւելյան Եվրոպայում: Սակայն այս հետազոտությունը չի հաստատել նման տարբերությունը. փաթեթավորման վրա նշվածին չհամապտասխանող մթերքների բաղադրություն հանդիպել է եւˊ Արեւելյան եւˊ Արեւմտյան Եվրոպայում: Հետազոտությունում դիտարկվել է ԵՄ 19 երկրներում ավելի քան 1.3 հազար սննդամթերք:
16:26 - 26 հունիսի, 2019
ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը |armenpress.am|

ԵՄ-ն կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը |armenpress.am|

armenpress.am։ Եվրամիությունը կարող Է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում: Այդ մասին  հունիսի 18-ին հայտնել Է EUobserver տեղեկատվական ռեսուրսը:«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, ասված Է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի նիստը կկայանա հունիսի 18-ին»,- գրել Է ինտերնետ-հրատարակությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ «Եվրամիությունը պատրաստ Է հակազդելու համապատասխան կերպով եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»: Ափամերձ ծանծաղուտում եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքավայրեր: Թուրքիան գտնում Է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել հորատումն այդ գոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:37 - 18 հունիսի, 2019
Ցիպրասը ԵՄ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային |panarmenian.net|

Ցիպրասը ԵՄ պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային |panarmenian.net|

panarmenian.net։ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե խախտվեն Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան իրավունքները: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կառավարության Արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո:Ցիպրասը հայտնել է, որ նիստը նվիրված էր Թուրքիայի սադրանքներին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ Անկարան երկրաբանական հետախուզում է իրականացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Հույները պետք է իրենց լիակատար անվտանգ զգան՝ թուրքական սադրանքն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է»,-ասել է նա:Ըստ Ցիպրասի, Հունաստանը հզոր երկիր է և վերջերս նրան հաջողվել է միջազգային միություններ ու դաշինքներ կնքել՝ նախկիններից ավելի ամուր: Նա հավելել է, որ Հունաստանի և Կիպրոսի դիրքորուշումը հաստատվել է ԵՄ գագաթնաժողովների հետևողական որոշումներով, որոնք միանշանակ դատապարտում են միջազգային իրավունքի խախտումն ու Թուրքիայի սադրանքները:«Մենք համակարծիք ենք Հունաստանի նախագահի հետ, որ առաջիկայում հող պետք է նախապատրաստենք, որպեսզի հաջորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովը համապատասխան որոշում կայացնի և պատժամիջոներ սահմանի Թուրքիայի դեմ, եթե հաստատվի, որ վերջինս հորատում է իրականացրել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է Ցիպրասը:«Մեր ուղերձը հետևյալն է՝ բոլոր նրանք, ովքեր խախտում են Հունաստանի, Կիպրոսի ինքնիշխան իրավունքները, որը ևս ԵՄ անդամ է, խախտում են միջազգային իրավունքը և պետք է իմանան, որ դա հետևանքներ է ունենալու»,-ասել է Հունաստանի վարչապետը:
07:08 - 17 հունիսի, 2019
ԵՄ-ն ՀՀ հյուսիսային երեք մարզերում իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր |lragir.am|

ԵՄ-ն ՀՀ հյուսիսային երեք մարզերում իրականացնելու է զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր |lragir.am|

lragir.am: Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:«Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված է ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝ Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,- նշեց դեսպանը։Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո գումարի շրջանակներում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք մեծ հույս ենք կապում այս երեք մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների տեսանելի լինելու համար, ուստի, պետք է համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝ Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն», հավելեց Պյոտր Սվիտալսկին:Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու է ՀՀ-ԵՄ 2019 թվականի գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում ենք, բայց մենք ուզում ենք, որ գումարն անմիջապես ուղղորդենք տեղական համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին: Հայաստանում իմ գործունեության առաջին իսկ օրվանից դա ինձ համար եղել է առաջնահերթություն՝ նախագծերը կենտրոնացնենք Երևանից դուրս՝ մարզերում, տեղական համայնքներում: Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, և լիահույս եմ, որ այս ծրագիրը լավ կիրականացվի», հավաստեց դեսպանը:
12:08 - 16 հունիսի, 2019