ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|
09:22 - 29 հունիսի, 2019

ԵՄ-ը եւ Հարավային Ամերիկայի երկրները առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո |news.am|

news.am։ Եվրամիությունը եւ հարավամերիկյան Մերկոսուր դաշինքը առեւտրային գործարք են կնքել 20-ամյա բանակցություններից հետո, տեղեկացնում է Independent-ը։

Երկու դաշինքներն ուժեղացրել են իրենց ջանքերը համաձայնագրի կնքման հարցում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որոնք դրդել են ԵՄ-ին դադարեցնել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ եւ փնտրել այլընտրանքային առեւտրային դաշնակիցներ, գրում է պարբերականը։

Ըստ համաձայնագրի՝ ձեռք է բերվել ազատ առեւտրի համաձայնություն Մերկոսուրի անդամ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի ու Կանադայի միջեւ, ինչպես նաեւ գործարք է կնքվել Ճապոնիայի եւ Մեքսիկայի միջեւ։

Ներկա պահին ԵՄ-ը Մերկոսուր դաշինքի ամենախոշոր եւ ներդրումային գործընկերն է եւ երկրորդ խոշոր գործընկերն ապրանքների առեւտրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել