ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Մասնավորապես, առկա են խնդիրներ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս ոլորտին վերաբերող հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքո և պատրաստակամ է աջակցել Կառավարությանն ու Ազգային ժողովին բարեփոխումների հարցում: Նա նաև կարևորել է քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նաև նրանց մասնակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում:Գաբրիելա Բատաինի–Դրագոնին ներկայացրել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի ուղղությունները և կարևորել Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկրում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։
17:22 - 17 հունիսի, 2019
ՀՀ ՄԻՊ-ն Ախալքալաքի միջադեպի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպանի հետ

ՀՀ ՄԻՊ-ն Ախալքալաքի միջադեպի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպանի հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախօրեին Վրաստանում հայերի ու վրացի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հարցով այդ երկրի հանրային պաշտպանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Ախալքալաքի Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է տեղի ունեցել՝ տեղի շրջիկ ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների միջև:«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա գործընկերոջս՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ կապված Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:Գործընկերս ինձ տեղեկացրեց, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:Տիկին Լոմջարիան նշեց, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:Պայմանավորվեցինք, որ որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ ինձ: Բարձր եմ գնահատում Վրաստանի իմ գործընկերոջ պատրաստակամությունը, նրա հետ համատեղ աշխատանքս ու շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,- գրել է Արման Թաթոյանը:
14:26 - 07 հունիսի, 2019
ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում

ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի բժշկի եզրակացությունը նրա առողջական վիճակի կայուն ծանր լինելու վերաբերյալ, դրա հիման վրա Մ. Գրիգորյանի բժշկի ցուցումը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մասնագիտական ուսումնասիրությունները՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
08:19 - 07 հունիսի, 2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝ Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը, Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար, Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով, Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ: Մանրամասները՝ ուղեցույցում
06:35 - 03 հունիսի, 2019
Ինչպե՞ս համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ զեկույց

Ինչպե՞ս համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն արտահերթ զեկույց Եվրոպական միության իրավունքին ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխանության վերաբերյալ։ ՀՀ աշխատանքային օրենսդրության համեմատական վերլուծությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշների տեսանկյունից կարող է օգտակար լինել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշներին մոտարկելու գործընթացում: Աշխատանքային իրավունքի պահպանության ոլորտում պետության պարտականություններն առավել կարևորվում են, երբ խոսքն աշխատանքային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին է վերաբերում, որոնք միաժամանակ պետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների մաս են կազմում: Զեկույցի շրջանակում իրականացվել է՝ ուսումնասիրվել է ԵՄ-ՀՀ համաձայնագրով նախատեսված՝ աշխատանքային իրավունքների պահպանությանն ու խթանմանը վերաբերող պարտավորությունների շրջանակն ու բովանդակությունը, ուսումնասիրվել են գործող աշխատանքային օրենսդրությունն ու դրանում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները, իրականացվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության վերլուծությունը Եվրոպական միության աշխատանքային իրավունքում առկա չափանիշների լույսի ներքո՝ վեր հանելով դրանց տարբերությունները, առկա հակասությունների պատճառները, վերլուծվել են միջազգային և ներպետական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կազմված աշխատանքային օրենսդրությանը վերաբերող զեկույցները, մշակվել են առաջարկներ գործող ՀՀ աշխատանքային օրենսդրությունը Համաձայնագրով նախատեսված պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլերի ուղղությամբ: Վերլուծությամբ վեր հանված խնդիրները կանխորոշվել է դրանց առաջնահերթությամբ և համակարգային բնույթով։ Աշխատանքային իրավունքները բովանդակային առումով ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, և վերլուծությունում հարցերի թիրախային ընտրությունը պայմանավորվում է նաև դրանց մանրամասն և խորությամբ անդրադառնալու անհրաժեշտությամբ` զերծ մնալով առկա խնդիրների վերացական և ընդհանրացված շարադրանքից: Յուրաքանչյուր խնդրի լուծման ուղղությամբ ներկայացվել են համապատասխան գնահատականներ, եզրահանգումներ և առաջարկներ` օրենսդրական հարթությունում աշխատանքային կարգավորումները ԵՄ չափանիշներին համապատասխանացնելու ուղղությամբ: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցը կուղարկվի իրավասու պետական մարմիններին։  
08:01 - 30 մայիսի, 2019
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում և ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.Երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթից կամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից:Պետք է հստակ գիտակցել, որ դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները։Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակային դիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում բարձր է անհանդուրժողականությունը, հնչում է ատելության խոսք, առկա են սպառնալիքներ ու անգամ բռնության կոչեր։Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն՝ ելնելով դատական վարույթի բնականոն ընթացքի և համերաշխություն ապահովելու անհրաժեշտությունից։
12:57 - 18 մայիսի, 2019
ՄԻՊ-ը հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին  բողոքի  ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից

ՄԻՊ-ը հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղելեն վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։ Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակացության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորմանկարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացմանհարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայումնմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից:
08:30 - 16 մայիսի, 2019
Հաճախակիացել են լրագրողների եւ քաղաքացիների հարցերին պետկառույցների պատասխանների բացակայության դեպքերը. ՄԻՊ |news.am|

Հաճախակիացել են լրագրողների եւ քաղաքացիների հարցերին պետկառույցների պատասխանների բացակայության դեպքերը. ՄԻՊ |news.am|

Պետական մարմինը լրագրողի հետ պետք է վարվի օրինականության պահպանման կանխավարկածի տեսակետից։ Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ գոյություն ունի ստերեոտիպ, որ լրագրողները խանգարում են պետական մարմինների աշխատանքին, եւ այդ մոտեցումը դեռեւս պահպանվում է։ «Նման մոտեցումից պետք է հրաժարվել։ Բայց լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակն էլ պետք է բարձրանա»,- ասել է Թաթոյանը։  
10:42 - 29 ապրիլի, 2019
Մարտի 1-ի գործով հանրությանը բավարար տեղեկություններ չեն տրամադրվել. Հայաստանի ՄԻՊ |news.am|

Մարտի 1-ի գործով հանրությանը բավարար տեղեկություններ չեն տրամադրվել. Հայաստանի ՄԻՊ |news.am|

news.am: Ինչպես Հայաստանի մարդու իրավունքների մյուս պաշտպանները, այնպես էլ ես քննադատել եմ այն փաստը, որ հանրության բավարար տեղեկություններ չեն տրամադրվել 2008 թվականի մարտի 1-2-ի հանրահավաքները ցրելու գործի եւ այդ օրերին 10 մարդու մահվան հանգամանքների մասին: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ընդ որում՝ նրա խոսքով, քննադատություն է հնչել նաեւ կապված այն հանգամանքի հետ, որ այս գործերով բավարար ջանքեր չեն ներդրվել դրանց հետեւողական բացահայտման համար: Թաթոյանը նշեց, որ իրենք հետեւում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին եւ մյուս գործերին՝ կապված մի շարք պաշտոնյաների կալանավորումների հետ:
10:26 - 29 ապրիլի, 2019
2018 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների թիվը կրկնակի աճել է |news.am|

2018 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների թիվը կրկնակի աճել է |news.am|

news.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը 2016 թվականից եւ հատկապես 2017-ից սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի օմբուդսմենի գործունեության փորձը միջազգային գործընկերների կողմից ճանաչվել է որպես առաջավոր եւ ընդօրինակելու արժանի: «Ընդ որում՝ հարկ է նշել, որ 2018 թվականը նշանավորվել է մեր գրասենյակի աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Նման բան դեռեւս երբեք չէր եղել»,- հավաստիացրեց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը որպես ապացույց ներկայացրեց որոշ վիճակագրություն: 2018 թվականին նախորդ տարիների համեմատությամբ կրկնակի աճել է իրենց ստացած բողոքների թիվը, զգալիորեն մեծացել է քաղաքացիների այցելությունների քանակությունը: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն օմբուդսմենի գրասենյակին, այլեւ այլ պետական կառույցներին: «Ավելի քան կրկնակի աճել են այցելությունները ուղղիչ եւ այլ փակ հաստատություններ: Ընդ որում՝ առանձին դեպքերում այնպիսի, ինչպես, օրինակ, երեխաների խնամքի եւ իրավունքների պաշտպանության կառույցներ այցելությունները գործնականում 11 անգամ աճել են՝ նախորդ տարիների համեմատությամբ»,- նշեց օմբուդսմենը:
09:14 - 29 ապրիլի, 2019
2018-ի ապրիլ-մայիսի փոփոխությունները պատմական էին և ունեին խաղաղ բնույթ. Արման Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ 2018թ-ի զեկույցը |tert.am|

2018-ի ապրիլ-մայիսի փոփոխությունները պատմական էին և ունեին խաղաղ բնույթ. Արման Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ 2018թ-ի զեկույցը |tert.am|

tert.am։ 2018թ-ի ապրիլ-մայիսի փոփոխությունները պատմական էին և ՄԻՊ 2018թ-ի զեկույցում հստակ ընդգծվում է, որ դրանք ունեին խաղաղ բնույթ․ Արման Թաթոյան ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2018 թվականի ընթացքում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: «2018թ-ի ընթացում համեմատած մյուս տարիների՝ կրկնակիից ավելի աճել են բողոքների թիվը: Զգալիորեն աճել են այցերի թիվը, որոնք կատարվում են տարբեր հաստատություններ: Կրկնակի աճել են ՔՀԿ-ներ և այլ փակ հաստատություններ կատարվող այցերը»,-ասաց Թաթոյանը։ Ըստ Թաթոյանի՝ ՀՀ ՄԻՊ-ն արժանացել է միջազգային բարձր գնահատականների․«Ապրիլ-մայիս ամիսներին կատարված աշխատանքի համար ԵՄ-ի կողմից հատուկ հայտարարություն է տարածվել, որ ՀՀ ՄԻՊ աշխատանքը օրինակ է բոլորի համար: Նաև նշվել է, որ ՄԻՊ աշխատանքը մեծագույն դեր է կատարել խաղաղ իրադարձությունների զարգացման հարցում»: Արման Թաթոյանը նշեց, որ 2018-ի մարտի 31-ից սկսած ՄԻՊ-ը մշտադիտարկման տակ է պահել Հայաստանում սկիզբ առած շարժումը և հավաքների հենց սկզբից զբաղվել է ձերբակալվող մասնակիցների երաշխավորմամբ։ Թաթոյանն ասաց, որ ձերբակալությունները հաճախ տարերային էին և չհամակարգված և հաճախ հնարավոր չէր կանխորոշել՝ ռեսուրսները ո՞ր ուղղությամբ ուղղել, և իրենք ստիպած էին աշխատել արտակարգ ռեժիմով։
08:25 - 29 ապրիլի, 2019
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախ հանձնախմբի կողմից այս բարձր կարգավիճակի հաստատումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։  «A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։  
06:04 - 29 ապրիլի, 2019