Հաճախակիացել են լրագրողների եւ քաղաքացիների հարցերին պետկառույցների պատասխանների բացակայության դեպքերը. ՄԻՊ |news.am|
10:42 - 29 ապրիլի, 2019

Հաճախակիացել են լրագրողների եւ քաղաքացիների հարցերին պետկառույցների պատասխանների բացակայության դեպքերը. ՄԻՊ |news.am|

Պետական մարմինը լրագրողի հետ պետք է վարվի օրինականության պահպանման կանխավարկածի տեսակետից։

Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների իրավիճակի մասին», ինչպես նաեւ «2018 թվականին որպես ազգային կանխող մեխանիզմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունի ստերեոտիպ, որ լրագրողները խանգարում են պետական մարմինների աշխատանքին, եւ այդ մոտեցումը դեռեւս պահպանվում է։ «Նման մոտեցումից պետք է հրաժարվել։ Բայց լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակն էլ պետք է բարձրանա»,- ասել է Թաթոյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել