ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

ԲՀԿ-ն փակ նիստ է արել․ կարծում են՝ Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ մասնագիտական որակները |24news.am|

ԲՀԿ-ն փակ նիստ է արել․ կարծում են՝ Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ մասնագիտական որակները |24news.am|

24news.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն այսօր փակ նիստ է արել, քննարկման թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն է տրանսգենդերի ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի վերաբերյալ: Նիստից հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում նշել է, որ, ըստ ԲՀԿ քաղխորհրդի, Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ բոլոր մասնագիտական որակներն իրականացնելու համար կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները։ «Կարծում ենք, որ կա՛մ կա տեղեկատվության թյուրըմբռնում, կա՛մ վարչապետն ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի։ Նա այդ անձնավորությանը հրավեր չի ուղարկել և վերադառնալուն պես առարկայական ապացույցներ կներկայացնի։ Այս փաստաթուղթը, որը նախօրեից շրջանառվում ու թմբկահարվում է խորհրդարանում, և վարչապետը ևս մատնանշեց, ընդամենն անվտանգության հետ համադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում, Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ հրավեր չի եղել»,- ասել է Տոնոյանը, ապա հավելել, որ, որպես նիստը վարող, իր գործընկերն ըստ հավուր պատշաճի է իրականացրել գործառույթները»։    
09:58 - 09 ապրիլի, 2019
8 ամսվա ընթացքում կառավարությանը դեռևս չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է. Մ. Մելքումյան |tert.am|

8 ամսվա ընթացքում կառավարությանը դեռևս չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է. Մ. Մելքումյան |tert.am|

tert.am:  8 ամսվա ընթացքում դեռևս կառավարությանը չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է: Այս մասին մասին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Հետհեղափոխական շրջանում քաղաքական հեղափոխությունից հետո կա սպասում, որպեսզի բիզնեսի այնպիսի սահմանադրություն ընդունվի, որը կխթանի ներդրումները և կսահմանի չփոփոխվող խաղի կանոններ: Ես չեմ ասում, որ անմիջապես հեղափոխությունից հետո պետք էր ներդրումներ մեծ ներհոսք ակնկալել: Բայց քանի դեռ մենք չունենք կայուն խաղի կանոններ, որը համոզում է ներդրողին, որ արդեն բյուրեղացված խաղի կանոններ են, առայժմ ես մի քիչ վերապահում ունեմ, որ մեծածավալ ներդրումներ գալու են: Մի բան էլ ասեմ, որ մենք ամեն գնով պետք է փայփայենք ներդրումները, այսօրվա պետական կառավարման համակարգում առայժմ չեմ զգում ներդրողներին ներգրավելու և փայփայելու լիարժեք ցանկություն»,- նշել է պատգամավորը: Միքայել Մելքումյանը շատ վտանգավոր է համարում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները հրատապ խնդիրների լուծման համար են և սպասվում է ՀՕ փոփոխությունների երկրորդ փուլը: «Հայտարարում են՝ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները արմատական լուծումներ չեն տալիս, խաղի կանոններին պետք է սպասենք հաջորդ փուլում: Չի կարելի, երբ դու այդպիսի հայտարարություն ես հնչեցնում, ներդրողը սպասելու է, մտածելու է՝ սպասենք երկրորդ փուլին, տեսնենք՝ ինչ են անում, բա եթե այս խաղի կանոնները չիմանամ, գամ, ներդրում անեմ և 2-րդ փուլում հարկային այնպիսի փոփոխություններ ընդունենք, որ ձեռնտու չլինի: Դրա համար տնտեսական քայլերը պետք է հասկանալի քաղաքական մեսիջներ պարունակեն»,- ասել էնա: Հարկային օրենսգրքի փոփոխությունների ներկայիս փաթեթի հիմնական փոփոխությունը վերաբերում է եկամտահարկի համահարթ 23 տոկոսի մոդելին անցնելուն: Թեև ԲՀԿ-ն կողմ է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը պահպանելուն՝ մեծ եկամուտից, մեծ եկամտահարկ գանձելուն, բայց որպես ժամանակավոր լուծում դեմ չէ նաև համահարթին: «Նախևառաջ, սա ժամանակավոր է, որովհետև դեռևս 5 տարի տարեկան կես տոկոսով եկամտահարկը նորից պետք է իջնի, որպեսզի շահութահարկը և եկամտահարկը հավասարվեն և աշխատավարձեր չթաքցվեն: Երբ որ դրանք հավասարվում են, գործատուի համար մեկ է դառնում, նա եկամտահարկի չափը կարող է ճիշտ ցույց տալ: Բայց սա ժամանակավոր է, որովհետև սոցիալական արդարության հիմքերը խարխլվում են ինչ-որ չափով»,- նկատել է պատգամավորը: Միքայել Մելքումյանի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարող 640 հազար աշխատողներից մոտ 400 հազարը ամսական ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: «Այսինքն, այդ 400 հազարի չի վերաբերելու համահարթ եկամտահարկը: Եվս 135 հազարը ստանում են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ, նրանց էլ վերաբերելու է ամսական 2000-2500 դրամի չափով: Այնտեղ մնում է 100 հազար մարդ, որոնց վրա էական ազդեցություն կունենա: Որևէ մեկը դեմ չէ, որ եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավելի եկամուտ մնա նրան, բայց դա չպետք է լինի ցածր եկամուտների նկատմամբ անտարբեր լինելու հանգամանքով պայմանավորված: Այս ՀՕ-ն սոցիալական արդարության խնդիրն ակնառու չի կարգավորում»,- ասել է նա:
18:14 - 05 ապրիլի, 2019
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են քրեորեն պատժել կենդանիների վրա կրակողներին ու նրանց վրաերթի ենթարկողներին |aysor.am|

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են քրեորեն պատժել կենդանիների վրա կրակողներին ու նրանց վրաերթի ենթարկողներին |aysor.am|

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու մյուսները «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով առաջարկում են քրեորեն պատժելի դարձնել կենդաներիների վրա կրակելը ու նրանց վրաերթի ենթարկելը։ «Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաև այն անձանց համար, ովքեր կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից: Նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության». Նաիրա Զոհրաբյան։  «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանն առաջարկում է օրենքով ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: «Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում և այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել  է մամուլով:
11:09 - 01 ապրիլի, 2019
Որևէ զինծառայող առանց պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Որևէ զինծառայող առանց պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները: Փոփոխություններն առաջարկվել էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում: Պաշտպանության նախարարության մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար: «Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա նշեց, որ նախագծով առաջարկվող մարտական պատրաստության ծրագիրը ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ինչն էլ ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե´ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա: «Նախագծի ընդունման արդյունքում պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող պաշտպանության նախարարի հրամանները», - ասաց նա։ aysor.am
09:15 - 21 մարտի, 2019
ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է․ Իվետա Տոնոյան

ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է․ Իվետա Տոնոյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Իվետա Տոնոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը ընդգծելով, ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է:  «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան՝ մասնավորապես այն մասին, որ Վիեննայի և ՍՊ-ի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն շատ բանի մասին է ասում: Սակայն, կարծում եմ, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա, քանի որ արդեն նախօրեին Ադրբեջանի ոգևորությունը տարակուսանքի տեղիք է տալիս, ևս մեկ անգամ հարցին անդրադառնալու անհրաժեշտության կարիք կա»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության: «Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք»,- ասաց Տոնոյանը։ hetq.am
10:24 - 11 մարտի, 2019