ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

ՊԲ շտաբի պետի հետ քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը. ԱՀ նախագահ

ՊԲ շտաբի պետի հետ քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը. ԱՀ նախագահ

«Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան: Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով. «Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի: Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին... Հ.Գ. Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին»:
15:10 - 19 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին:«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին: Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում: Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- ասվում է գրառման մեջ:
11:54 - 19 հուլիսի, 2020
«Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊՆ

«Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊՆ

 Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:
17:26 - 17 հունիսի, 2020
ԱՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ 2020 թ․ ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

ԱՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ 2020 թ․ ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Հրամանագրի համաձայն` 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
19:18 - 30 մայիսի, 2020
Հարվածային ԱԹՍ փորձարկում ՊԲ-ում

Հարվածային ԱԹՍ փորձարկում ՊԲ-ում

Մայիսի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և   ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ  սարքերին և կառավարվում է հեշտությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։ Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում: Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:    
11:12 - 20 մայիսի, 2020
Արցախի ՊԲ վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի

Արցախի ՊԲ վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի

Մայիսի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն: Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել մարզումներ, ճշգրտվել են վերջիններիս մարտական խնդիրները, հնչել են զեկույցներ ու խաղարկվել մարտավարական տարաբնույթ դրվագներ պայմանական մարտական իրադրության առկա և հավանական զարգացումների վերաբերյալ: Մարզումների ընթացքին, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համատեքստում, հետևում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Մարզումներին գործնականում ներգրավվել են նաև մի շարք զորային միավորներ, որոնք, համապատասխան ստացված ներմուծականների, կատարել են զորաշարժեր, ծավալվել մարտական կիրառման շրջաններում և անցել հետագա խնդիրների կատարմանը: Իրականացված միջոցառման արդյունքում պարզորոշվել է, որ ներգրավված ուժերն ու միջոցները ունակ են սահմանված ժամկետներում բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանների, գործել ներդաշնակ ու փոխգործակցված, արագ արձագանքել ստեղծված ու փոփոխվող իրադրությանը, ընդունել համապատասխան որոշումներ և հետամուտ լինել դրանց իրականացմանը:
20:31 - 15 մայիսի, 2020
Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով Արցախում է  գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ: Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:
11:53 - 02 մայիսի, 2020
Ադրբեջանն առաջին անգամ ականանետեր է կիրառել 2019-ի հունիսից ի վեր. ՊԲ-ն կորուստ չի կրել

Ադրբեջանն առաջին անգամ ականանետեր է կիրառել 2019-ի հունիսից ի վեր. ՊԲ-ն կորուստ չի կրել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի արդյունքում Արցախի ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:«Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:08 - 29 ապրիլի, 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները:   Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր. ««Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան»:
18:34 - 22 ապրիլի, 2020
Ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը մտել է Արցախի օդային տարածք և խոցվել. Արցախի ՊՆ

Ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը մտել է Արցախի օդային տարածք և խոցվել. Արցախի ՊՆ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Այս մասին ասվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ: «Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից,  ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝  ժամը 13:07-ի սահմանում խոցել այն: ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:43 - 21 ապրիլի, 2020