Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման և հնարավոր բռնկման սպառնալիքի միջև․ CNN |tert.am|

Չինաստանը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման և հնարավոր բռնկման սպառնալիքի միջև․ CNN |tert.am|

tert.am: Չինաստանի կորոնավիրուսի օջախ դարձած Ուհան քաղաքում այս շաբաթ տրամադրությունը հաղթական էր․ բնակիչները վերջապես դուրս են եկել ամիսներ տևած մեկուսացումից, գրում է CNN-ը։ «Ինչպես փյունիկ, Ուհանը վերադառնում է մութ կորոնավիրուսային մեկուսացումից»,- նշվում Է Global Times-ը, իսկ մյուս հրատարակությունները պատմում են, որ քաղաքն «աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին», այնտեղ նույնիսկ հարսանյաց արարողություններն են տեղի ունենում։ Սակայն այդ վստահության պատնեշի տակ թաքնված են անհանգստության սպառնալիքներ․ հիվանդության նոր ալիքը, ինչպես նաև արգելափակումը, մահն ու տառապանքը կարող է հորիզոնում լինել, գրում է աղբյուրը։ Այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման վտանգի մասին, քանի որ համաշխարհային համավարակը շարունակում է ընդլայնել իր սահմանները։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստում Սի Ցզինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում աճող ճնշման ֆոնին ուժեղանում են «անկայուն և անորոշ գործոնները»:«Նոր դժվարություններ և մարտահրավերներ են առաջացել Չինաստանում աշխատանքի վերսկսման և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - հայտարարել է նա։Նա նաև Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել արտասահմանից եկած և հիվանդությունը կրող քաղաքացիներին և թույլ չտալ հիվանդության նոր տարածում։ Տեղի պաշտոնյաների հաղորդմամբ՝ «թվի զրոյական աճը չի նշանակում զրոյական ռիսկ»։
23:49 - 10 ապրիլի, 2020
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ու արդյոք այդ կապակցությամբ պետք է իրականացվի որևէ գործողություն թե ոչ։ 15 ադամ պետություններից բաղկացած ՄԱկ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։  ԱՄԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խոսքում նշել է, որ կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդ ու դարձել 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքին, ինչն իր հերթին կվտանգի վարակի դեմ պայքարը։  «Անվտանգության խորհրդի մասնակցությունը կենսական է համավարակի տարածման պատճառով խախտված խաղաղության ու անվտանգության պահպանման գործում։ Ավելին, Անվտագնության խորհրդի կողմից միասնության ու կարգավորման ուղերձը շատ կարևոր կլինի այս ծանր իրավիճակում», - նշել է Գուտերեշը։  «Կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, որն էլ ինքնին ՄԱԿ-ի գոյության իմաստն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Պեկինը ի սկզբանե դեմ էր, որ Անվտանգության խորհուրդն իր մասնակցությունն ունենա այս գործում՝ ասելով, որ դա իր մանդատից դուրս է։ Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում էր, որ Խորհրդի ցանկացած գործողության մեջ պետք է անպայմանորեն հղում կատարվի վարակի ծագմանը, խոսքը գնում է Չինաստանի մասին, որտեղ և գրանցվել էին առաջին դեպքերը։ Անվատանգության խորհուրդը հանդիպումից հետո հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որով իր աջակցությունն էր հայտնում ավելի վաղ արված Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։ Աղբյուրը ՝ reuters.com Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:14 - 10 ապրիլի, 2020
COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի |armenpress.am|

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 605 հազար 277-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 95 հազարը: Ապաքինվել է ավելի քան 356 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 468 հազար 895 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 16 հազար 697 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 153 հազար 222: Մահացության ցուցանիշը 15 հազար 447 է:  Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143 հազար 626 է: Վարակից մահացել է 18 հազար 279 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 118 հազար 235 հաստատված դեպք, մահացել է 2 հազար 607 մարդ: Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 117 հազար 749 հաստատված դեպք կա, մահացել է 12 հազար 210 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 907 ընդհանուր, 42 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 336 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 66 հազար 220: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 65 հազար 77 է, Թուրքիայում՝ 42 հազար 282 է, Բելգիայում՝ 24 հազար 983 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 51 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 218 դեպք կա, Ռուսաստանում` 10 հազար 131: ՌԴ-ում մահացել է 76 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 990, այստեղ գրանցվել է մահացության 14 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 376 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 118 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1699: Իրաքում վարակվածների թիվը 1232 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 910:  Առաջին դեպքն է արձանագրվել Եմենում՝ ԱՄԷ-ից մեկնած օտարերկրացու մոտ։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:58 - 10 ապրիլի, 2020
Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը․ COVID-19 |armenpress.am|

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: v dir="auto"> Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվըժ 14 հազար 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 148 հազար 220: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 792: Մահացության ցուցանիշով երկու երկրները գրեթե հավասար են: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 հազար 422 է: Վարակից մահացել է 17 հազար 669 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 հազար 296 հաստատված դեպք, մահացությունը՝ 2 հազար 300-ից ավելին է:  Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 հազար 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 հազար 869 մարդ:   Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 335 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 հազար 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 993: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 հազար 733 է, Թուրքիայում՝ 38 հազար 226 է, Բելգիայում՝ 23 հազար 403 է, Շվեյցարիայում՝ 23 հազար 280 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 211 դեպք կա, Ռուսաստանում` 8 հազար 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:
11:05 - 09 ապրիլի, 2020
Երևան կհասնի ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների,  հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

Երևան կհասնի ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ: Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին: Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:
20:06 - 08 ապրիլի, 2020
Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերը․ ՉԺՀ նախագահի նամակը՝ ՀՀ նախագահին

Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերը․ ՉԺՀ նախագահի նամակը՝ ՀՀ նախագահին

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ օրերս  Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, որում մասնավորապես բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած  առաջընթացը: Սի Ծինփինը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում: Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն և համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը»,- մասնավորապես ասվում է Սի Ծինփինի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում: Նախագահ Սարգսյանն առաջիկայում մտադիր է շարունակել քննարկումները և երկխոսությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:
19:16 - 08 ապրիլի, 2020
ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 400 հազարը. COVID-19 |armenpress.am|

ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 400 հազարը. COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 431 հազար 973-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 82 հազարը: Ապաքինվել է ավելի քան 302 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 400 հազար 540 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 12 հազարը: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 141 հազար 942, մահացածներինը՝ 14 հազար 045 է:  Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 135 հազար 586 է: Վարակից մահացել է 17 հազար 127 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիային շրջանցել է Ֆրանսիան՝ հայտնվելով չորրորդ տեղում. եվրոպական այդ երկրում 109 հազար 069 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 10 հազար 328: Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 107 հազար 663 է: Մահացության ցուցանիշը 2 հազար 016 է: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 802 ընդհանուր, 62 նոր դեպքով։ Այստեղ վերջին շրջանում երկրի ներսում վարակի նոր դեպքեր չեն գրանցվում, արձանագրվածները բերովի են: Չինաստանում մահացել է 3 հազար 333 մարդ։  Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 872: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 55 հազար 242 է, Թուրքիայում՝ 34 հազար 109 է, Շվեյցարիայում՝ 22 հազար 253:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 196 դեպք կա, Ռուսաստանում` 7 հազար 497: ՌԴ-ում մահացել է 58 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 359, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 57 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 94 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1450: Իրաքում վարակվածների թիվը 1122 է, մահացության ցուցանիշը 65 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով:Այստեղ վարակից մահացել է 5 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 811 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 743: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 20, մահվան 1 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:
10:17 - 08 ապրիլի, 2020
Ուհանի իշխանությունները 11-շաբաթյա կարանտինից հետո չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը |tert.am|

Ուհանի իշխանությունները 11-շաբաթյա կարանտինից հետո չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը |tert.am|

tert.am: Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Ուհան քաղաքի իշխանությունները չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, արգելքը դադարել է գործել չորեքշաբթի օրվանից (երևանյան ժամանկով երեքշաբթի՝ 20:00-ից):  Քաղաքը, որտեղից դեկտեմբերին սկսել էր տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի վարակը, փակ է եղել 11 շաբաթ: Կորոնավիրուսի տարածման պատճառով հունվարի 23-ից քաղաքը կարանտինի մեջ է գտնվել. տրանսպորտային հաղորդակցությունն Ուհանի հետ դադարեցվել էր, իսկ տեղի բնակիչներին արգելվել էր լքել քաղաքի տարածքը: Քաղաքի ներսում հասարակական տրանսպորտի գործունեությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ Չինաստանում այսօր կորոնավիրուսից մահացության դեպք չի գրանցվել: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 80 000 մարդ, վարակվել ավելի քան 1.4 մլն-ը:
23:46 - 07 ապրիլի, 2020
Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան․ COVID-19 |armenpress.am|

Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 74 հազարը: Ապաքինվել է ավելի քան 286 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ- ում 367 հազար 650 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 943-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 136 հազար 675: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը 13 հազար 341 է: Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 հազար 547 է: Վարակից մահացել է 16 հազար 523 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 103 հազար 375 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 810: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 98 հազար 010 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 911 է: Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 740 ընդհանուր և ընդամենը 32 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 60 հազար 500 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 739: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 51 հազար 608 է, Թուրքիայում՝ 30 հազար 217 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 657։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 188 դեպք կա, Ռուսաստանում` 6 հազար 343: ՌԴ-ում մահացել է 47 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվն անցել 2 հազարից, այստեղ գրանցվել է մահացության 11 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 1832 մարդ, այստեղ մահացությունները ԱՄԷ-ի համեմատ ավելի քիչ են: Վարակից մահվան 4 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 85 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1322: Իրաքում վարակվածների թիվը 1000-ից մի փոքր ավելի է, մահացության ցուցանիշը 64 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 4 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 756 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 665: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ, ինչպես նաև Լիբիան, որտեղ գրանցվել է վարակվածության 19, մահվան 1 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը։
10:42 - 07 ապրիլի, 2020
Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը․ COVID-19 |armenpress.am|

Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը․ COVID-19 |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 70 հազար է: Ապաքինվել է ավելի քան 264 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 336 հազար 830 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 9 հազար 600-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 131 հազար 646: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 641: Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128 հազար 948 է: Վարակից մահացել է 15 հազար 887 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 100 հազար 123 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 584: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 92 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 078 է: Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 708 ընդհանուր և ընդամենը 39 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58 հազար 226 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 603: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 47 հազար 806 է, Թուրքիայում՝ 27 հազար 069 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 100։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 174 դեպք կա, Ռուսաստանում` 5 հազար 389: ՌԴ-ում մահացել է 45 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
11:21 - 06 ապրիլի, 2020
Աշխարհում ապաքինվել է գրեթե 230 հազար մարդ․ COVID-19 |armenpress.am|

Աշխարհում ապաքինվել է գրեթե 230 հազար մարդ․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 59 հազարը: Ապաքինվել է ավելի քան 229 հազար 150 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 475 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 119 հազար 827 է, մահացությանը՝ 14 հազար 681-ը: Իտալիային շատ չնչին տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 119 հազար 199: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 11 հազար 198 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Գերմանիան է, եվրոպական այդ երկրում 91 հազար 159 հաստատված դեպք կա: Մահերի թիվը կազմում է 1 275: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ  վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացությունը՝ 6 հազար 507 է: Վարակի ծագման երկրում՝ Չինաստանում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 հազար 639, այստեղ ընդամենը 19 նոր դեպք կա: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 3 հազար 326 մարդ: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 168 է, Թուրքիայում՝ 20 հազար 921, Շվեյցարիայում՝ 19 հազար 606։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 155 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
11:50 - 04 ապրիլի, 2020
Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ:  Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 հազար 373 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 6 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ: Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 107:  Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 322 մարդ։ Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 հազար 105 է: Մահացության ցուցանւշը 5 հազար 387 է:  Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 718 է, Շվեյցարիայում՝ 18 հազար 827, Թուրքիայում՝ 18 հազար 135։   Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
12:26 - 03 ապրիլի, 2020
Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ « «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում», - նշում են Շիրակի մարզպետարանից։
12:21 - 03 ապրիլի, 2020