armenpress.am: Չինաստանը երբեք չի մասնակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ այսպես կոչված եռակողմ բանակցություններին, որը նվիրված Է սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, քանի որ երկրի միջուկային զինանոցն ավելի փոքր Է, քան ունեն Միացյալ Նահանգներն ու ՌԴ-ն: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:
«Չինաստանը երբեք որեւԷ պետության հետ միջուկային սպառազինությունների որեւԷ մրցավազքի չի մասնակցել եւ չի մասնակցի: Հաշվի առնելով մի կողմից՝ Չինաստանի, ինչպես նաեւ, մյուս կողմից, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջուկային զինանոցների հսկայական տարբերությունը, Չինաստանից սպասել, որ նա կմասնակցի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ որեւԷ եռակողմ բանակցությունների, անարդար Է, անիմաստ եւ անիրական:
Չինաստանը երբեք չի մասնակցի այդպիսի բանակցությունների»,-ասել Է Գեն Շուանը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստին, որն զբաղվում Է զինաթափման եւ միջազգային անվտանգության հարցերով: Նա հավելել Է, որ Պեկինը երբեք չի համաձայնի այդ հարցում ՉԺՀ-ի նկատմամբ շանտաժի կիրառմանը: «Չինաստանի հրաժարվելը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ այսպես կոչված եռակողմ բանակցություններից, այդուհանդերձ, չի նշանակում, որ Չինաստանը հրաժարվում Է մասնակցել միջուկային զինաթափման գործընթացին»,-նշել Է դիվանագետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)