armenpress.am: Չինաստանի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաԷսկալացիայի եւ երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ Է արել:
Սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչ Վան Վենբինը:
«Չինաստանը կարծում Է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահապնումը համապատասխանում Է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն եւ միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- նշել Է նա: «Հույս ենք հայտնում, որ նրանք տարաձայնությունները կգարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»,- հավելել Է դիվանագետը:
comment.count (0)