COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|
17:22 - 12 դեկտեմբերի, 2020

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 71 միլիոն 560 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 603 հազարից: Ապաքինվել է ավելի քան 49 միլիոն 780 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 16  մլն 295 հազար 714 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 302 հազար 762 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 829 հազար 136-ի, մահերինը՝ 142 հազար 680-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 836 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 180 հազար 453:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 625 հազար 848 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 28 հազար 137 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 46 հազար 453 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 351 հազար 372, մահերինը՝ 57 հազար 567:

Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Արգենտինան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 100 հազար 818 վարակվածության ընդհանուր, 51 հազար 949 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 187 հազար 006-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1744 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 79-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 701 է, որից ապաքինվել է 81 հազար 774-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել