Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․05․20 (թարմացվող)

22:54- Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով առ 22.05.2020թ.Բելգիա` 795Իսպանիա`612Իտալիա` 539Մեծ Բրիտանիա` 536Ֆրանսիա` 432Շվեդիա` 389Նիդեռլանդներ` 338Իռլանդիա` 329ԱՄՆ` 294.Համաշխարհային միջին` 43Հայաստան` 24 [Արսեն Թորոսյան]22:00- Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ [Արսեն Թորոսյան]19:13- Կորոնավիրուսային վարակի հաղթահարման հաշվին 22.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,093,409,645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4295։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]14։54 - Հնարավոր է գնանք խորը սորտավորման, որը արվում է նաև պատերազմների ժամանակ։ Երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը։ Չի բացառվում, որ այս թվերի տեմպի պահպանման ժամանակ մենք գնանք դրան, բայց ամեն ինչ անում ենք դրան չհասնելու համար։ Օրինակ ավելացնում ենք մահճակալային ֆոնդերը։ [Արսեն Թորոսյան]   14։35 - Կրկնավարակի դեպք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հանգում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ առնվազն մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ [Արսեն Թորոսյան]   14։29 - Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 522 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։Այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   14։28 - Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։ Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |news.am|   13։56 - Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): [  Վրաստանում ՀՀ դեսպանություն]   13։37 - Ինչքան էլ մենք մամուլում տեսնում ենք պատվաստանյութի կլինիկական   փորձարկումների փոքր հաջողությունները, սակայն  լայնածավալ օգտագործմանը կա շատ երկար ժամանակ։ Դրանք պետք է դեռ տասնյակ հազարավորների վրա փորձարկվեն, հետագայում դրվեն արտադրության, ինչը էլի բարդ պրոցես է։ Ես սա ասում եմ , որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ  է լինելու։Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի խիստ և ավելի լավ, բացի այդ կա նաև մեթոդաբանության տարբերություն։ [Արսեն Թորոսյանը՝ Վրաստանի վարակի ցուցանիշների մասին]   13։31 - Գեղարքունիքի մարզում մայիս ամսվա ընթացքում փակված են եղել եղել երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը և Դդմաշեն գյուղը: Վարդենիս քաղաքի արգելանքը հանվել է մայիսի 9-ից, Դդմաշենինը՝ մայիսի 14-ից: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: [Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյան] |armenpress.am|   13։05 - Կորեայում բնակվող, մուտքի երկարաժամկետ արտոնագիր ունեցող  բոլոր օտարերկրացիները ԿՀ-ից  մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և ԿՀ վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: [Ճապոնիայում ՀՀ Դեսպանություն]   12։43 - Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |tert.am|   12։21 - Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան   11: 02 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։   11: 00 - Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5928 (+322)Առողջացածներ - 2874 (+293)Փաստացի բուժվողներ -2952Ընդհանուր թեստեր - 47654Մահվան ելքեր - 74 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –28 (+) [ԱՆ]   11:00 - #Արցախ Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 33Առողջացածներ - 8Մեկուսացվածներ -69Ընդհանուր թեստերավորված - 669[Արցախի տեղեկատվական շտաբ]   10։50 - Նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:[ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյան]
23:00 - 22 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

18:45- Նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: [Արցախ/տեղեկատվական շտաբ]18:20- Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։ Մահացած տարեցները օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |Panorama.am|18։02- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: մՄայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ: [ՊԵԿ]   17։45-  Միացյալ Նահանգները ՀՀ-ին հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: |tert.am|   17։31- Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: |armenpress.am|   17։16-  Նորքի տուն ինտերնատի՝ իվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ։ Այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: |news.am|   17։06- Կոտայքի մարզում հաստատվել էկորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16։52-  Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։38- ԱԱՏՄ պետի հանձնարարականով` պետի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։ [ԱԱՏՄ]   16։06- ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]   14։18- Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ: Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ:  |armenpress.am|   13։42- Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար։ [Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների համար ծախսված գումարի վերաբերյալ] |armtimes.com|   12։21- Վարակված է 270 երեխա(մինչև 18 տարեկան), որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ, կյանքին սպառնացող վիճակ  ոչ մեկի մոտ չկա։ Վարակված է 23 հղի, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։   [Արսեն Թորոսյան]   11։52- Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահանվում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։37- Հավանաբար վաղվանից  մենք հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի իրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե բժշկական  որոշակի հսկողության տակ կլինեն տանը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների կողմից ։ Եվ նաև այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն։ [Արսեն Թորոսյան]   11։29-   Երկեվա դրությամբ ծանր  վիճակում գտնվում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝  63, արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ [Արսեն Թորոսյան]   11։20- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է․ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Բաթոյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, պատասխանը բացասական է եղել։ |armenpress.am|   10։42- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։  Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել, որ մենք որևէ ոչ ստույգ ինֆորմացիա չենք փոխանցել հանրությանը։  Պետք է խստագույն  միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ավելի խիստ միջոցների։ Իրավիճակն ավելի լուրջ է,  քան մենք պատկերացնում ենք։ [Նիկոլ Փաշինյան]   10։50-  Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։37- Թարմացվել է 21.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5606 (+335)Առողջացածներ - 2581 (+162)Փաստացի բուժվողներ -2928Ընդհանուր թեստեր - 45822Մահվան ելքեր - 70 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –27 [ԱՆ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20
21:15 - 21 մայիսի, 2020
ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի |tert.am|

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին՝ գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց նա: Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: Լին Թրեյսիի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։ Ավելին՝ tert.am-ում
17:45 - 21 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 (թարմացվող)

19:40-  Ժամանակն է՝ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս՝ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար հիվանդ, իսկ հունիսի կեսերին արդեն՝ 20 հազար: Ինչը նշանակում է, որ պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումները և հատկապես դրանց կիրառման որակն ու ծավալը։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|19:16- Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ Հայաստան գալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699։ [Սիրիայում ՀՀ դեսպանություն]17։07- ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ ութ, «Հրազդան»-ում՝ երեք, իսկ «Նուբարաշեն»-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից ինն այս պահին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ |forrights.am|   16։29- Վերջին երկու օրերին ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի N 63 որոշման հավելված 4-ի մի շարք պահանջների խախտմամբ: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ [ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն]   16։02-  Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետարան]   15։52- Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է։ Աշխատակիցները թեստավորվում են։ Ինքնամեկուսացված են նաև վարակակիրների ընտանիքի անդամները։ Վարակի աղբյուրը պարզված է։ Այս պահին շատ անհանգստանալու կարիք չկա։  Տավուշի մարզում  այս պահին կա 31 վարակակիր։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]   15։47- Վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում դասագրքերի հանձնման հարցը։ Խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում: ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում տնօրեններին դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում: Ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։ [ԿԳՄՍՆ]   15։20- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին, որոնք ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր։   14։33- Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել։ Աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: Թեստերի պատասխանները դեռ չկան։ |armtimes.com|   14։16- Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   14։12- ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ [ԱԻն]   14։00- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ԱՀ ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ԵԽ Գլխավոր քարտուղարին։ Ծանուցագրերում նշվում է, որ Արցախի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թ․ ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: [ԱՀ ԱԳՆ]   13։16- Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ԱԺ շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։  [ԱԺ աշխատակզմի ղեկավար Տիգրան Գալստյան]   13։12- Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում լուրեր էին պտտվում, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Լուրը հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, իսկ պատասխանը դրական է եղել։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքանամեկուսացվել են։ Պարզվում է կոնտակատվոր անձանց շրջանակը։ |hetq.am|   13։08- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։56- Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար։ [ՀՀ ոստիկանություն]   12։41- Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան։ [ՀՀ Ոստիկանություն]   11:38- Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։ Արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։ [ՀՀ ոստիկանություն]   11:03- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   11:02- Թարմացվել է 20.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5271 (+230)Առողջացածներ - 2419 (+255)Փաստացի բուժվողներ -2758Ընդհանուր թեստեր - 44071Մահվան ելքեր - 67 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –27 (+2) [ԱՆ]   10։05- Հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ և 8-րդ միջոցառումները: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման և երկրում պարենային անվտանգության հնարավոր բարձր մակարդակի ապահովման նպատակներից ելնելով`  ընդլայնվել են աջակցության մի շարք միջոցառումների շրջանակները, նախատեսվել են աջակցության այլ ձևեր։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20  Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20
22:50 - 20 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20 (թարմացվող)

21:15- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ տրամադրել (մեկուսացման նպաստ): |armtimes.com|21:10- Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին: [Երևանի քաղաքապետարան]20:35- Այսօր՝ ժամը` 18։55-ին, Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]19:15- ԱՀ-ից Covid-19 թեստավորման նպատակով ՀՀ ուղարկված 27 փորձանմուշից 26-ի պատասխանը բացասական է, 1-ը՝ դրական: Նա նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում: Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]18։09- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, համաձայն որի՝ բաց վայրերում դիմակի առկայության պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում՝ նախկին 100 հազարից 250 հազարի դրամի փոխարեն: |armenpress.am|   17։51- ՀՀ նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները: Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։   15։33- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [ԳԵղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   15։18- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի աշխատանքային նիստը։ Ներկայացվել է մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուն նշել է, որ մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում, իսկ մայիսի 12-ից 18-ը ներառյալ մարզում 278 նմուշառման հետազոտություն է անցկացվել, Գյումրիում լաբորատոիայի աշխատանքների իրականացումը նպաստել է նմուշառումների և հետազոտությունների թվաքանակի աճին և արագ իրականացմանը։   15։06- Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է: [Արսեն Թորոսյան]    14։34- «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին: [Նախագահ Արմեն Սարգսյան]   12։06- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։58- Թարմացվել է 19.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5041 (+218)Առողջացածներ - 2164 (+145)Փաստացի բուժվողներ -2788Ընդհանուր թեստեր - 43041Մահվան ելքեր - 64 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –25 [ԱՆ]   09։44-  Մայիսի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը: Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի և կորոնավիրուսը դեռևս երկար ժամանակ խնդիր է լինելու: Ներկայացնելով ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ռազմավարությունը՝ նա նշել է, որ մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել և ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները:    Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 19․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20
22:37 - 19 մայիսի, 2020
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: Այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում: «Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելությում: Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:  «Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,-նշել է Պուտինը:  ՌԴ նախագահն ավելացրել է, որ եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի:  Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:  «Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինը առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում,-նշել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր: 
15:05 - 19 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20 (թարմացվող)

20:25- Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել մոտ 1 մլրդ 89 մլն 730 հազար դրամ, 730,196.9 դրամ, մուտքերի ընդհանուր քանակը 4280-ն է: [ՀՀ ֆինանսների նախարարություն]20:40- Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտական կառույցը: [Երևանի քաղաքապետարան]20:36-  Առավոտյան 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են եկել գիծ: Գնացքները ապահովված են նաև ալկոգելով: Կայարանային տարածքները ևս ախտահանվել են, ընդհանուր 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածք: [Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ]20:35- Տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր, ամբողջությամբ փակցված են անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, որպեսզի բնակչությունն իրազեկված լինի, թե մանրադրամի պահելու առումով, թե առանց ձեռնոցի և դիմակի մուտք չգործելու առումով, ինչպես նաև նստատեղից ավել ուղևորափոխադրում չիրականացնելու առումով։ [«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն]19:11- ՀՀ ոստիկանությունը մայիսի 18-ին հայտնաբերել է մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվել են, իսկ ավտոբուսները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։17։18- Հանդիպեցի Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: [Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյան]   17։15- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 438 է, որոնցից 203-ը՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 229 պացիենտ: [Արարատի մարզպետարան]   16։43- Գեղարքունիքի մարզում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 7 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 263 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։24- Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։ Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին։ [Արսեն Թորոսյան]   15։59- Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   15։33- Մասնավոր ընկերությունների վարորդներն այսօր արդեն ահազանգում են, որ նման ուղեւորահոսքի պարագայում չեն կարող ապահովել գծատերերի սահմանած գումարները. վարորդների «պլանի վերանայման» հարցը դարձել է օրախնդիր: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, այսօր ասուլիսում անդրադառնալով այս հարցին, նշեց, որ հավանական է՝ վերանայվեն սահմանված գումարները, քանի որ նման փոքր ուղեւորափոխադրման պարագայում վարորդների շահույթը ոչ թե փոքր է, այլ ուղղակի չկա: |armtimes.com|   14։45- Երևանի քաղաքապետարանը կամբողջացնի իրենց ենթակայությամբ գործող թանգարանների, թատրոնների աշխատակիցների աշխատավարձի բացը, որպեսզի նրանք ողջ աշխատավարձը ստանան։ Այս մասին հայտնեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Նա, անդրադառնալով թատրոնների ու թանգարանների գործունեությանը, նշեց՝ մշակութային կազմակերպություններ կան, որոնց բյուջեն գոյանում է ոչ միայն պետության հատկացրած սուբսիդիայից, այլև սեփական եկամուտներից։ Այդ կազմակերպությունների սեփական եկամուտները ձևավորվում են տոմսերի վաճառքից, վարձակալության գումարներից։|hetq.am|   14։35-  Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը։ Տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների: |armenpress.am|   14։09- Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ՀՀ տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները: Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը: [Էկոնոմիկայի նախարարություն]   13։46- Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։ Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]   13:13- Այս պահին ունենք ուղևորափոխադրման աննախադեպ ցածր ցուցանիշ։ Մի քանի օրից ուղևորափոխադրումների տենդենցների ուսումնասիրության արդյունքում կկարողանանք որոշում կայացնել երթուղայինների հաճախականությունն ավելացնելու վերաբերյալ։ Այս պահին 95 տոկոսի դրությամբ, քաղաքացիները իրենք չեն նստում, երբ տեղերը լրացած են լինում։ Որոշ դեպքերում քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են, որպեսզի իրենք կանգնած  երթևեկեն։ Հանձնարարականը այնպիսին է, որ վարորդը կանգնեցնում է  ավտոբուսը այնքան ժամանակ, մինչև տվյալ քաղաքացին չիջնի։ Այս պահին պահեստային ավտոբուսներ շահագործման անհրաժեշտություն չկա։ [Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյան]   13:07- Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք։ Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   13:04- Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են։ Այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։ Վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի, գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ |panarmenian.net| : 12:56- Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվել է, և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան Սադախլոյի անցակետով 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]   12:52- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնին փոխանցվեց շուրջ 2000 բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժեքը կազմում է 16 միլիոն դրամ:   12:36- ՄԻՊ-ին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են ԻԻՀ տարածքում՝ ՀՀ սահմանագծի մոտ, և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել:  ՄԻՊ աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին։ Մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել ՀՀ։ [ՄԻՊ]   12:12-  351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում:4.823 ընդհանուր դեպք:2.718 ակտիվ դեպք:100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք:61 մահ:1.3% մահացություն:[Արսեն Թորոսյան]   11։25- ՀՀ Պարետի ցուցումով այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները: Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով: Մեր աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականացնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։01- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։52- Թարմացվել է 18.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4823 (+351)Առողջացածներ - 2019 (+94)Փաստացի բուժվողներ -2718Ընդհանուր թեստեր - 41850Մահվան ելքեր - 61 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով –25 (+1) [ԱՆ]   09:31- Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում կա արդեն մոտ 10 հաստատված դեպք, առողջապահության նախարարի առաջարկով որոշվել է սահմանել մուտքի և ելքի սահմանափակումներ՝ կորոնավիրուսի հետագա հնարավոր առավել տարածումից, վարակի նոր դեպքերից խուսափելու համար: Սահմանափակումները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը՝ նախնական. հնարավոր է, որ միջոցառումները թեթևացվեն կամ ավելի խստացվեն՝ կախված իրավիճակից: |azatutyun.am|   08:53- Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ [Երևանի քաղաքապետարան]    Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 18․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․05․20
22:49 - 18 մայիսի, 2020
Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երեւան-Վորոնեժ-Երեւան հատուկ չվերթ կիրականացնի

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երեւան-Վորոնեժ-Երեւան հատուկ չվերթ կիրականացնի

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ։ Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։ Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։ Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից։
19:14 - 18 մայիսի, 2020
Բեռնատարների վարորդները հատել են իրանահայկական պետական սահմանը

Բեռնատարների վարորդները հատել են իրանահայկական պետական սահմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն իրենց պնդմամբ գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը ներկայացրել է Պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ բեռնատար մեքենաներով հնարավորություն են ստացել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։  
12:37 - 18 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․05․20 (թարմացվող)

19:38- Մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   19։17- Մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]   17:14- Այն անհեթեթ լուրերը, թե իբր «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից», չեն համապատասխանում իրականությանը։ Մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։ [Ալինա Նիկողոսյան]13:33- «Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի  բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:  Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը 2019 թ. սահմանված կարգով  պաշտոնապես գրանցվել է և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]12:20- Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։ [ՀՀ ԱՆ]11:02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]10:52- Թարմացվել է 17.05.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4472 (+189)Առողջացածներ - 1925  (+134)Փաստացի բուժվողներ -2463Ընդհանուր թեստեր - 40230 (+1225)Մահվան ելքեր - 60  (+5)Մահվան ելքեր այլ պատճառով –24 (+2) [ՀՀ ԱՆ]10:15- Հանրային տրանսպորտի կայաններում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, տրվում են վերջին ցուցումները։ Տրանսպորտն այլևս գործելու է նոր կանոններով՝ առանց ձեռնոցի, դիմակի ուղևոր ու վարորդ չի լինելու։ Ախտահանիչ միջոցներ և ախտահանում՝ տրանսպորտ նստելուց առաջ: [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․05․20 (թարմացվող)
19:52 - 17 մայիսի, 2020