Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)
18:45- Նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: [Արցախ/տեղեկատվական շտաբ]18:20- Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։ Մահացած տարեցները օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |Panorama.am|18։02- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: մՄայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ: [ՊԵԿ]
17։45- Միացյալ Նահանգները ՀՀ-ին հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: |tert.am|
17։31- Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: |armenpress.am|
17։16- Նորքի տուն ինտերնատի՝ իվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ։ Այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: |news.am|
17։06- Կոտայքի մարզում հաստատվել էկորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]
16։52- Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]
16։38- ԱԱՏՄ պետի հանձնարարականով` պետի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։ [ԱԱՏՄ]
16։06- ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]
14։18- Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ: Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ: |armenpress.am|
13։42- Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար։ [Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների համար ծախսված գումարի վերաբերյալ] |armtimes.com|
12։21- Վարակված է 270 երեխա(մինչև 18 տարեկան), որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ, կյանքին սպառնացող վիճակ ոչ մեկի մոտ չկա։ Վարակված է 23 հղի, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ [Արսեն Թորոսյան]
11։52- Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահանվում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]
11։37- Հավանաբար վաղվանից մենք հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի իրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե բժշկական որոշակի հսկողության տակ կլինեն տանը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների կողմից ։ Եվ նաև այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն։ [Արսեն Թորոսյան]
11։29- Երկեվա դրությամբ ծանր վիճակում գտնվում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 63, արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ [Արսեն Թորոսյան]
11։20- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է․ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Բաթոյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, պատասխանը բացասական է եղել։ |armenpress.am|
10։42- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել, որ մենք որևէ ոչ ստույգ ինֆորմացիա չենք փոխանցել հանրությանը։ Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ավելի խիստ միջոցների։ Իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք։ [Նիկոլ Փաշինյան]
10։50- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]
10։37- Թարմացվել է 21.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5606 (+335)Առողջացածներ - 2581 (+162)Փաստացի բուժվողներ -2928Ընդհանուր թեստեր - 45822Մահվան ելքեր - 70 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –27 [ԱՆ]
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․05․20
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20
21:15 - 21 մայիսի, 2020