Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։ Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։ Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։ Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
13:06 - 27 նոյեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգություն և գյուղատնտեսության, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերին։  
19:19 - 22 նոյեմբերի, 2024
Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը։   Խորհրդի անդամները քննարկել են անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման դինամիկան, արդյունաբերության արդյունավետության բարձրացման ուղիները, միջպետական համագործակցության ներուժը և ընդգծել եվրասիական «հնգյակում» գյուղատնտեսության զարգացման դրական միտումները։  Իր խոսքում՝ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ 2023 թվականի վերջին Միության գյուղատնտեսության արտադրության ծավալը  նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0,7%-ով և կազմել 135 մլրդ դոլար: «Հայաստանում արտադրության ծավալը պահպանվել է նախորդ տարվա մակարդակին և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Բելառուսում և Ղրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի աճը 2023 թվականին 2022 թվականի համեմատ կազմել է 1%, Ռուսաստանում՝ 0,2%։ 2024 թվականի առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 2% (մինչև 36,8 մլրդ դոլար)։ Ընդ որում, աճ է նկատվում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»,- ասել է Բարսեղյանը։  Խորհրդի անդամների ուշադրության կենտրոնում էին գյուղատնտեսական համալիրների կանխատեսման համակարգի կատարելագործմանն ուղղված մոտեցումները, որոնք նպատակ ունեն ապահովելու ներքին շուկայի կայուն զարգացումը հիմնական գյուղատնտեսական ապրանքներով և պարենով, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական ուղի» 2030 և 2045 թվականների զարգացման հռչակագրի իրականացման ծրագրի մշակման միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում:  Կողմերը հավանություն են տվել փորձի փոխանակման նպատակով անդամ երկրներում պետական աջակցությանը նվիրված պարբերաբար արտագնա սեմինարներ անցկացնելու վերաբերյալ նախաձեռնությանը։ Նիստի արդյունքներով խորհրդի անդամները համաձայնվել են  խորացնել համագործակցությունը՝ ուղղված Միության ընդհանուր գյուղատնտեսական շուկայի հավասարակշռվածության ապահովմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային շահերն ու ինտեգրացիոն միավորման նպատակները:   
18:32 - 18 նոյեմբերի, 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
16:12 - 15 նոյեմբերի, 2024
Հայաստանը չի օգտագործի «Կոնյակ» անվանումը. կկիրառվի «Հայկական բրենդին» |armenpress.am|

Հայաստանը չի օգտագործի «Կոնյակ» անվանումը. կկիրառվի «Հայկական բրենդին» |armenpress.am|

armenpress.am:  Հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «Կոնյակ» անվանումով, որը ԵՄ-ի կողմից պաշտպանված աշխարհագրական նշում է, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցի որպես աշխարհագրական նշում:   Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  Նախարարն ասաց, որ «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են արվում: Ըստ նրա՝ երկու շաբաթից կմեկնարկի ԵՄ աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգ՝ արտադրանքի ստուգման և հավաստագրման ստանդարտացված ընթացակարգով, վերահսկել կոնյակի նոր անվանման օգտագործումը և զարգացնելու կարողությունները և այլն: «Ընդ որում, կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական բրենդին գրանցվի որպես աշխարհագրական նշում, ունենա հստակ չափանիշներ, արտադրության, որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական բրենդի արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը»,–ասաց Պապոյանը:  Նա հետագա փուլում անհրաժեշտ համարեց նաև նոր մարմնի կամ կազմակերպության հստակեցումն ու ամրագրումը, որը պատասխանատու կլինի կոնյակի վերաբրենդավորման շրջանակում նախատեսված գործընթացների իրականացման և համակարգման համար: 
15:45 - 05 նոյեմբերի, 2024
Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ |armenpress.am|

Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրների հետ:   Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում, սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է»,-ասաց Պապոյանը:  Նախարարը պարենային անվտանգության առումով կարևոր համարեց անմշակ հողերում թեկուզ բացասական ինքնարժեքով ցորենի մշակությունը խրախուսելը։ 
15:44 - 05 նոյեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար |armenpress.am|

Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցերը նույնպես երկկողմ ձևաչափով կքննարկվեն՝ առանց Ռուսաստանի միջնորդության: Պապոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդ երկրները սեփական շահերով են մոտենում գործընթացին։ «Եթե դուք նկատել եք, վերջին ժամանակներում մեծ հաշվով ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով»,- ասաց Պապոյանը՝ հիշեցնելով սահմանազատման հարցով հանձնաժողովների ղեկավարների, երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների՝ վերջերս տեղի ունեցած երկկողմ շփումները և ընդգծելով երկկողմ ձևաչափի արդյունավետությունը: Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները հաջողություն են գրանցել և նպատակահարմար է շարունակել աշխատանքը հենց այս ձևաչափով։ «Երկկողմ ֆորմատը, իմ կարծիքով, արդյունավետ է եղել և պետք է շարունակել այդ ֆորմատով աշխատել»,-եզրափակեց նախարարը։
13:16 - 05 նոյեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։   Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից Հայաստան ներդրումների ներգրավման հնարավորություններին։   Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։   Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։   Գյուղատնտեսության ոլորտում երկուստեք կարևորվել են ագրոբիզնեսի զարգացումը, գյուղոլորտի թվայնացումն ու նորարար տեխնոլոգիաների ներդրումը։
17:45 - 04 նոյեմբերի, 2024
Մարզերում ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր. Գևորգ Պապոյան |1lurer.am|

Մարզերում ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր. Գևորգ Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի պետբյուջեի ծրագրում կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն դրամ՝ նախատեսված 10 ծրագրի իրականացման համար: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  Ինչ վերաբերում է զբոսաշրջության ռազմավարությանը, նշեց՝ այս պահի դրությամբ այն դեռ չի հաստատվել:  «Ակտիվ քննարկումների փուլում է»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ վերցնել և դրանք ՀՀ մարզերում տարածել 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ սկսած Գորիսից մինչև Ջերմուկ, Ապարանից Գյումրի և Դիլիջան: «Այսինքն՝ այս ամբողջ գումարները ծախսվելու են մարզերում, և ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր»,- հայտնեց Պապոյանը:  Նախարարը բերեց Մարմաշեն վանական համալիրի օրինակը, նկատեց՝ մի քանի տարի առաջ այնտեղ հնարավոր չէր հասնել մեքենայով: Ներկայումս ասֆալտապատված է վանական համալիր տանող ճանապարհը, դրա շրջակայքում ստեղծվել է ճեմուղի, առանձնացված վայրեր են ստեղծվել մանր բիզնեսի համար:  «Մենք փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության ժառանգության հետ, դա էլ՝ լավ ժամանակ անցկացնելու միջավայրի հետ: Սա է լինելու մեր ռազմավարության առանցքը, և հիմա ռազմավարությունը հարմարեցնում ենք այդ տրամաբանությանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: 
12:39 - 04 նոյեմբերի, 2024
ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 700 մլն դոլարի. Պապոյան |1lurer.am|

ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 700 մլն դոլարի. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: Մինչև վերջին տարիները Հայաստանի առևտրաշրջանառությունը մոտ 300 մլն դոլարի շրջանակում է տատանվել, բայց վերջին տարիներին այն կրկնապատկվել է, դարձել 700 մլն դոլար: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ուղիղ սահման ունի: Նախարարն արձանագրեց՝ այսօր ՀՀ-ն ԵԱՏՄ տնտեսության մոտ 1 և ավելի քիչ տոկոսն է սպասարկում, մինչդեռ ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության՝ 13,5 տոկոսը: «Սա ցույց է տալիս, թե աշխարհագրորեն մոտ լինելն ինչքան կարևոր է: Ուզում եմ նաև ուրախությամբ արձանագրել, որ մենք ԱՄԷ-ի հետ ամենամոտ երկիրն ենք տարածքային առումով, և սա մեզ համար հսկայական հնարավորություններ է բացում տուրիստական, առևտրային և այլ հարաբերությունների մասով»,- ասաց նախարարը: Պապոյանը նաև հիշեցրեց՝ նախկինում Իրանի մաքսատուրքը 23 տոկոս էր, հիմա իջել է մինչև 8,3 տոկոսի: «Իրանն ունի շատ մեծ էներգետիկ ռեսուրսներ, և այդ էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս Իրանին ցածր գներով մրցունակ ապրանքներ ստանալ: Շատ դժվար է լինում իրականում թափանցել իրանական շուկա, օբյեկտիվորեն շատ դժվար է լինում: Հիմա նաև այս հնարավորությունը (8,3 տոկոսի [իջեցումը] 23-ից)՝ 3 անգամ մաքսատուրքերի իջեցումը, լավ հնարավորություն է հայ տնտեսվարողների համար՝ փորձելու համար թափանցել իրանական շուկա»,- ասաց նախարարը:
16:33 - 31 հոկտեմբերի, 2024
2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %-ով. Գևորգ Պապոյան
 |news.am|

2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %-ով. Գևորգ Պապոյան |news.am|

news.am: 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %-ով։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հանձնաժողովին  է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։ «Սովորաբար, մեր առևտրաշրջանառության մեջ հիմնական մասնաբաժինը ներմուծումն է, և Իրանի հետ այս համաձայնագիրը կօգնի, որպեսզի իրանական ընկերությունները Հայաստանը դիտարկեն որպես ԵԱՏՄ մուտքի շուկա, քանի որ ՀՀ-ն միակ երկիրն է, որը ԵԱՏՄ-ի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Մյուս կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն անխոչընդոտ մուտք գործեն Իրան, քանի որ, ավանդաբար, Իրանը սեփական տնտեսությունը պաշտպանող, պրոտեկցիոն պետություն է»,-ասել է Պապոյանը: Նա հավելել է, որ 2022-2023 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2.4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ «Անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանը Մերձավոր Արևելքի խոշորագույն տնտեսություններից մեկն է ու Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող երկիր և հարավային ուղղությամբ առևտրի առանցքային տարր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ երկրների համար»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ժամանակավոր համաձայնագրի կնքումը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը: Եթե այն մինչ այդ մոտավորապես 2.4 մլրդ դոլար էր, ապա այժմ գերազանցել է 5.2 մլրդ դոլարը:
14:22 - 25 հոկտեմբերի, 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։   Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային հնարավորությունները և անդրադարձել այն ոլորտներին, որոնք կարող են հետաքրքրել եգիպտացի գործարարներին։  «Մենք կարևորում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։ Երկու երկրների ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելով՝ մենք կարող ենք բացահայտել համագործակցության առավել հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան, թեթև արդյունաբերությունը և տեքստիլը», - նշել է Գևորգ Պապոյանը։ Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։ 
17:48 - 22 հոկտեմբերի, 2024
ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյան

ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։«Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։ Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։ ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։ Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։ Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ», - նշված է ուղերձում։
11:56 - 20 հոկտեմբերի, 2024