ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է, ոչ թե 12 միլիարդ դոլար. Գևորգ Պապոյան |news.am|
18:00 - 14 փետրվարի, 2025

ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է, ոչ թե 12 միլիարդ դոլար. Գևորգ Պապոյան |news.am|

news.am: Ի վերջո որքա՞ն է Հայաստանի Հանրապետության  արտաքին պարտքը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է:

Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում»,- տեսանյութում ասել է Պապոյանը:

«Մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է»,-տեսանյութին կից գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել