«Էլեկտրիկ Երեւան»-ի գործից անջատված մասը կքննի դատավոր Արտուշ Գաբրիելյանը |armtimes.com|
armtimes.com: «Էլեկտրիկ Երեւան»-ի գործի շրջանակում Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանի մեղադրանքը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:
Այս մասին հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ:
Արման Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։
Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:45 - 10 փետրվարի, 2020