Բելառուս

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության՝ մարտի 29-ին նախատեսված Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:36 - 26 մարտի, 2020
Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: «Մենք այսօր առաջարկել ենք Հայաստանի տարածքում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն, քանի որ երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:   Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը: «Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
15:41 - 12 մարտի, 2020
ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Բելառուսում է, նախատեսված է, որ երկրում նրանք մնալու էին այս ամբողջ շաբաթվա ընթացքում: ԵԽ-ի անդամները Մինսկ էին մեկնել՝ երկրում տիրող իրավիճակին, համագործակցության հեռանկարներին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այցն առանց սկանդալների չի անցել: Նախ՝ բելառուս պատգամավորների հետ հանդիպումը չեղարկվել է ամենավերջին րոպեին, քանի որ ԵԽ-ն լեգիտիմ չի համարում Բելառուսի խորհրդարանը:  Առանց այս հանդիպման էլ, ԵԽ-ի պատվիրակների օրակարգը բավեկան հագեցած է:  Բելառուսի հետ հարաբերությունների գծով Եվրապառլամենտի պատվիրակության ղեկավարների տեղակալներ Վալդեմար Տոմաշեւսկու (Լիտվա) եւ Կարին Կարլսբրոյի (Շվեդիա), ինչպես նաեւ Բելառուսի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Պյատրաս Ավստրավիչուսին (Լիտվա), հանդիպումներ ունեցան Բելառուսի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների հետ, ինչպես նաեւ վերլուծական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների հետ:  Տարեսկզբին Բելառուսը եւ ԵՄ-ն հսկայական առաջխաղացում ունեցան երկկողմ հարաբերություններում. նրանք ստորագրեցին վիզայի ռեժիմի ազատականացման մասին երկար սպասված եւ մեծ ջանքեր խլած համաձայնագիրը, որոնց շուրջ կողմերը բանակցություններ էին վարել ավելի քան 5 տարի: Այժմ, սակայն, պարզ չէ, թե որն է լինելու բելառուսա-եվրոպական կապերի ամրապնդման հաջորդ քայլը:  Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրա Ավստրավիչուսը ասել է, որ Բելառուսը Արեւելյան գործընկերության բոլոր երկրների մեջ ունի ամենաքիչ զարգացած հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մենք եկել ենք Բելառուս ՝ ավելի շատ տեղեկություններ եւ ապացույցներ ստանալու համար, որ մեր համագործակցությունը կարող է ավելի լավ պտուղներ տալ», - ասել է Ավստրավիչուսը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:13 - 04 մարտի, 2020
Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հայտնել Է Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը երկրի Առեւտրաարդյունաբերական պալատում բելառուս գործարարների հետ հանդիպումից առաջ: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 50 մլն դոլար՝ աճելով 17 տոկոսով, 2019 թվականին այդ ցուցանիշը հասել Է մոտավորապես 70 մլն դոլարի: «Մեզ հաջողվեց այդ ուղղությամբ առաջ շարժվել երկու երկրների համակարգված աշխատանքի, բիզնես-հանրակցությունների ձեռներեցության շնորհիվ: Ապրանքաշրջանառությունը միատեսակ Է ինչպես արտահանման, այնպես Էլ ներմուծման առումով, այսինքն՝ այն տեղի չի ունեցել մեկ կամ երկու ճյուղերի կամ ուղղությունների կտրուկ առաջ մղվելու հաշվին: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ երկկողմ առեւտրում մենք հասել ենք այն մակարդակին, որից հետո կարելի Է ասել, որ դա մեր առավելակետն Է»,-նշել Է դեսպանը: Նա ընդգծել Է, որ Հայաստանը եւ Բելառուսը չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները: «Հարկավոր Է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանի տնտեսությունը եւ Բելառուսի տնտեսությունը Էվոլյուցիոն փոփոխություններ են կրում: Դա առաջին հերթին պայմանավորված Է նրանով, որ կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում այն թրենդին, որպիսին բարձր տեխնոլոգիաներն են: Դա այն Է, առանց որի դժվար կլիներ պատկերացնել 21-րդ դարի տնտեսությունը: Ես վստահ եմ, որ փոխգործակցության ավանդական ոլորտների կողքին մենք բազմապատիկ աճ կունենանք տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում գործակցելիս, իսկ մեր նախաձեռնող ուղեղներն այդ բնագավառում կլուծեն ոչ միայն իրենց համար ակտուալ խնդիրները, այլեւ կհաստատեն ավելի սերտ կոոպերացիոն կապեր»,-ասել Է Արմեն Ղեւոնդյանը: Դեսպանը նաեւ այն կարծիքին Է, որ երկրներին անհրաժեշտ Է ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը: «Այն պետք Է ներառի պրակտիկ փոխգործակցության ավելի շատ ոլորտներ: Դա Էլ ավելի բազմազան կդարձնի մեր համագործակցության ուղղությունները եւ դրականորեն կազդի հանրագումարային ցուցանիշների վրա»,-նշել Է Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
14:37 - 03 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում |armenpress.am|

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի Է: «Բելառուսում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան հաղորդումը փետրվարի 28-ին հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում: Վիրուսը հայտնաբերվել Է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել Է Վերոնայից: Ներկայում նա գտնվում Է Շաուլյայ քաղաքի հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 28 փետրվարի, 2020