Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|
14:37 - 03 մարտի, 2020

Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շահագրգռված Է Բելառուսի հետ համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հայտնել Է Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը երկրի Առեւտրաարդյունաբերական պալատում բելառուս գործարարների հետ հանդիպումից առաջ:

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 50 մլն դոլար՝ աճելով 17 տոկոսով, 2019 թվականին այդ ցուցանիշը հասել Է մոտավորապես 70 մլն դոլարի: «Մեզ հաջողվեց այդ ուղղությամբ առաջ շարժվել երկու երկրների համակարգված աշխատանքի, բիզնես-հանրակցությունների ձեռներեցության շնորհիվ: Ապրանքաշրջանառությունը միատեսակ Է ինչպես արտահանման, այնպես Էլ ներմուծման առումով, այսինքն՝ այն տեղի չի ունեցել մեկ կամ երկու ճյուղերի կամ ուղղությունների կտրուկ առաջ մղվելու հաշվին:

Բայց ես հեռու եմ այն մտքից, որ երկկողմ առեւտրում մենք հասել ենք այն մակարդակին, որից հետո կարելի Է ասել, որ դա մեր առավելակետն Է»,-նշել Է դեսպանը: Նա ընդգծել Է, որ Հայաստանը եւ Բելառուսը չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները: «Հարկավոր Է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանի տնտեսությունը եւ Բելառուսի տնտեսությունը Էվոլյուցիոն փոփոխություններ են կրում: Դա առաջին հերթին պայմանավորված Է նրանով, որ կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում այն թրենդին, որպիսին բարձր տեխնոլոգիաներն են:

Դա այն Է, առանց որի դժվար կլիներ պատկերացնել 21-րդ դարի տնտեսությունը: Ես վստահ եմ, որ փոխգործակցության ավանդական ոլորտների կողքին մենք բազմապատիկ աճ կունենանք տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում գործակցելիս, իսկ մեր նախաձեռնող ուղեղներն այդ բնագավառում կլուծեն ոչ միայն իրենց համար ակտուալ խնդիրները, այլեւ կհաստատեն ավելի սերտ կոոպերացիոն կապեր»,-ասել Է Արմեն Ղեւոնդյանը:

Դեսպանը նաեւ այն կարծիքին Է, որ երկրներին անհրաժեշտ Է ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը: «Այն պետք Է ներառի պրակտիկ փոխգործակցության ավելի շատ ոլորտներ: Դա Էլ ավելի բազմազան կդարձնի մեր համագործակցության ուղղությունները եւ դրականորեն կազդի հանրագումարային ցուցանիշների վրա»,-նշել Է Բելառուսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել