Ալեքսանդր Վլադիկի Շագաֆյանը Կրթության տեսչական մարմնի ղեկավարն է։
Ծնվել է 1980թ․ փետրվարի 28-ին Վանաձորում։
1997-2002թթ․ սովորել է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների բաժնում։ Մասնագիտացում՝ անգլերեն լեզվի ուսուցիչ։ Ապա 2005-2007 թթ. սովորել է Իվանե Ջավախիշվիլլի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, կոչումը՝ հասարակական գիտությունների մագիստրոս։
2011–2017 թթ. եղել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ–ի գործադիր տնօրենը։ 2015-2017 թթ.՝ «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ–ում գործադիր տնօրեն։ 2011–2015 թթ. եղել է «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ–ի ծրագրերի ղեկավարը։ 2007-2009 թթ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղում աշխատել է որպես անգրելեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մասնագետ։
2017-2018 թթ. եղել է ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավարը։
2018 թ. հուլիսի 9-ից նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար։
Դասավանդման փորձ
2010 -2014 թթ. դասավանդել է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում որպես ուսուցիչ։ 2008-2009 թթ. Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում եղել է դասախոս։
2002-2007 թթ. Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոցում եղել է անգլերեն լեզվի ուսուցիչ, փոխտնօրեն։