Պետական եւ մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպություն։
ՎիքիԼիքսի կայքը, որը ստեղծվել է 2006-ին եւ կառավարվում է «Դը Սանշայն Փրես» ընկերության կողմից, այդ փաստաթղթերը ձեռք է բերում անանուն աղբյուրներից համացանցային արտահոսքի միջոցով։ Մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում Վիքիլիքսի կայքը հրապարակել է ավելի քան 1.2 միլիոն փաստաթուղթ։ 2010-ի ապրիլին ՎիքիԼիքսը համացանցում տարածել է «Collateral murder» անվամբ տեսանյութ, որտեղ տեսահանված է 2007 թ. հուլիսի 12-ին Բաղդադում ԱՄՆ օդային ուժերի կողմից քաղաքացիական անձանց գնդակոծման մի դեպք։ Նույն տարվա հուլիսին գաղտնազերծել է Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթղթեր։ Խոշոր լրատվական կազմակերպությունների համակարգմամբ, հոկտեմբերին հրապարակել է «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերի մի փաթեթ։ 2010 թվականի նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսն իր պաշտոնական կայքում համայն աշխարհին հասանելի է դարձրել 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր։
Կայքի խոսնակը եւ գլխավոր խմբագիրը Ջուլիան Ասանժն է, ով 2019 թվականին ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում։