Ալեքսան Պետրոսյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է, հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ անունով։
Նրան մեղադրանք է առաջադրված Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով։ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ։
Ծնվել է 1956թ. հունվարի 5-ին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում:
1977թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ:
1978-1991թթ. աշխատել է Հոկտեմբերյանի գինու գործարանում ճարտարագետ-տեխնոլոգ, 1991-1995թթ.` արտադրության պետ, գործարանի տնօրեն: 1995 թվականից` Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, ապա ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: