Միքայել Հարությունի Հարությունյան, ՀՀ ՊՆ նախկին նախարար, 2018 թվականից՝ Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ծնվել է 1946 թվականի փետրվարի 10-ին։
1963-1967 թթ. սովորել եւ ավարտել է Բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
1973-1976 թթ. սովորել եւ ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
1986-1988 թթ. սովորել եւ ավարտել է Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան։
1967-1971 թթ. - դասակի հրամանատար։
1971-1973 թթ. - հետախուզական վաշտի հրամանատար։
1976-1982 թթ. - մոտոհրաձգային դիվիզիայի բաժանմունքի պետ։
1982-1983 թթ. - բանակային կորպուսի բաժնի պետ։
1983-1986 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետի տեղակալ։
1988-1992 թթ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայի ավագ դասախոս։
1992 թ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ - օպերատիվ վարչության պետ։
1992-1994 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
1994-2007 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1995 թ. մայիսին, 2000 թ. մայիսի 2-ից 20-ը, 2007 թ. ապրիլի 4-ից 24-ը եւ 2008 թ. ապրիլի 9-ից 14-ը - ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
2007 թ. ապրիլի 25-ից 2008 թ. ապրիլի 9-ը - ՀՀ Պաշտպանության նախարար։
2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսուչ՝ կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով։
2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։
2015 թ. փետրվարի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի փետրվարի 10-ը։
2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ նրան վերապահելով Հայաստանի Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները։