Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով |armenpress.am|

Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պեսկովին հարցրել են այն մասին, թե բանակցությունների ընթացքի վրա ազդում Է արդյոք այն փաստը, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստության վիճակի Է բերել Եվրոպա տեղափոխման համար: «Բանակցությունների ընթացքի վրա չի ազդում, բանակցությունները, ըստ Էության, ներկա փուլում ավարտվել են: Այն բանից առաջ, երբ ըմբռնում լինի, թե ինչպես եւ երբ մենք կշարունակենք, հարկավոր Է ստանալ հենց այն հռչակավոր տեքստը: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»,-նշել Է նա: «Իսկ այն, ինչը տեղի Է ունենում թե՛ տեղեկատվական առումով, թե՛ դե-ֆակտո ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման առումով, մենք ձեզ հետ հենց երեկ այդ մասին շատ ենք խոսել, այստեղ ոչինչ չի փոխվում: Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում ԱՄՆ-ի այս գործողություններին»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:55 - 25 հունվարի, 2022
Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը՝ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը: Կրեմլի մամուլի քարտողւարի խոսքով՝ ցավոք, Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։ «Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված հայտարարությունները, որոնք բացարձակ ոչ բարեկամական են: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- եզրափակել է Պեսկովը։ Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին առանձին պատասխաններ է սպասում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ Պեսկովը չի մանրամասնել, թե արդյոք Մոսկվան մտադի՞ր է հրապարակել Արևմուտքի գրավոր պատասխանները: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած բանակցություններից հետո ասել էր, որ ճիշտ կլինի հրապարակել Վաշինգտոնի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին, և ինքը դա կառաջարկի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Միաժամանակ, ըստ The Washington Post-ի, ԱՄՆ ներկայացուցիչները իրենց ռուսաստանցի գործընկերներին խնդրել են չհրապարակել Վաշինգտոնի գրավոր պատասխանը:  
17:51 - 24 հունվարի, 2022
ՌԴ դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման․ Պեսկով

ՌԴ դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաև ՌԴ ղեկավարության անդամների նկատմամբ սահմանափակումներ, կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նման պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների խզմանը, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից»,- ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նման քայլը «մեծ սխալ» կլինի։ Այս առնչությամբ Պեսկովը դիմել է պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին՝ հարց ուղղելով՝ կարո՞ղ են նրանք «հիշել իրավիճակի գոնե մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը»։
21:44 - 16 հունվարի, 2022
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: «Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
17:24 - 07 հունվարի, 2022
Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով
 |tert.am|

Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ: Դրանք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերն է, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում վիզավի։«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն շատ դժվար: Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- ասել է Պեսկովը։
22:34 - 17 դեկտեմբերի, 2021
Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են եւս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի եւս մեկ անգամ արդյունավետորեն զրուցել: Սակայն, հավանաբար, դա կլինի հեռավար շփում»,-Պեսկովն ասել Է «Հինգերորդ ալիքի» հետ զրուցելիս:Պուտինը եւ Բայդենը նախօրյակին բանակցություններ են անցկացրել տեսակապով: Բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել՝ օպերատիվ կերպով շփումներ ձեռնարկել զգայուն հարցերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:46 - 08 դեկտեմբերի, 2021
Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

civilnet.am: Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առցանց): ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» ԱՄՆ-ի՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել և ընդգծել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ միջոցառմանը: «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 1990-ականների սկզբին, որպեսզի բաժանարար գծերը հեռացվեն, բայց այժմ Միացյալ Նահանգները նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ, լավերի և վատերի»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը մի փոքր կտրված է իրականությունից․ «Դա բացարձակապես փոխկապակցված չէ աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է շարունակեն ապրել՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, բայցևայնպես, նման փորձեր ԱՄՆ-ում արվում են»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է այլ երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումը և սեփականաշնորհել այդ տերմինը: «Նրանք փորձում են սեփականաշնորհել «ժողովրդավարություն» բառը։ Այսինքն՝ [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա»,- ասել է նա։
15:34 - 24 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով արևմտյան աղբյուրների պնդումները, թե Մոսկվան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստում։ «Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլաններ չունի: Եվ բոլորովին սխալ է հակառակի մասին հայտարարել: Եվ բոլորովին սխալ է մեր երկրի տարածքով Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ: Դա այդպես չէ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։ Շաբաթներ շարունակ արևմտյան աղբյուրները գրում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։
15:14 - 23 նոյեմբերի, 2021
Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:    «Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը: Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:    
21:21 - 18 նոյեմբերի, 2021
Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, իրավիճակի կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է. Պեսկով |tert.am|

Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, իրավիճակի կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը և բոլոր կողմերի պատրաստակամությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Վերջինս հավելել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնության պահպանման օգտին:  «Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի անել դա: Մենք այնուամենայնիվ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է»,- ընդգծել է Պեսկովը:
14:25 - 17 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով |tert.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի հարցով չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:«Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել վերջ դնել պատերազմին և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Նա նաև տեղեկացրել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին շփումներ նախատեսված չեն ՌԴ նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև:«Ինչ վերաբերում Բաքվի և Երևանի հետ շփումներին, ապա Մոսկվայից դրանք տեղի են ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր սկզբունքով: Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, երբ նման պայմանավորվածություն ձեռ բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Ներկա պահին հստակ որոշումներ չկան»,- հավելել է Պեսկովը:
14:47 - 09 նոյեմբերի, 2021