ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ղազախստանը օգնություն է խնդրել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները»,- ասել է Պեսկովը գործակալության հետ զրույցում։
Ղազախստանում շարունակվում են զանգվածային ցույցերըը՝ պայմանավորված հեղուկ գազի թանկացմամբ։ Հանրապետության իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի ինքնարժեքի իջեցման մասին, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում։
comment.count (0)