Դիլիջան ազգային պարկ - ՊՈԱԿ

Արգելոց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստեւ գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արեւելյան, Միափորիի հյուսիսարեւմտյան եւ Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարեւելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, հարստացման եւ տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական եւ տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի եւ գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի, ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի, կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ:

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաեւ բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաեւ բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ եւ աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն եւ վայրի խոզը։

Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը։

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել

Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան ՝ջում՝ հավելելով, որ անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր: Հաշվի առնելով վերոգրյալը, նախարարությունից հորդորում են զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց: Նշվում է, որ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է:
10:28 - 14 հունիսի, 2022
«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի

«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ Նախարարությունը նշում է, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ «Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։ Շնորհակալություն ենք հայտնում ահազանգի համար և հորդորում՝ նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:54 - 05 հունիսի, 2022
Պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին

Պետությանը պատկանող հողամասերը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Դիլիջանի համայնքապետարանից, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից և ՀՀ կադաստրի  կոմիտեից պահանջված և ստացված փաստաթղթերի համադրությամբ ուսումնասիրվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ կնքված պայմանագրերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ, թեև պայմանագրերով ՊՈԱԿ-ի համար սահմանվել են շինարարական աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետներ, ինչպես նաև՝ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և պայմանագրի անբաժանելի մասը կազմող բիզնես ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը չեղյալ համարելու և հողամասը առանց ֆինանսական փոխհատուցման սեփականատիրոջը վերադարձնելու պարտականություն, սակայն պայմանագրերով սահմանված ժամկետներում շինաշխատանքների չիրականացման դեպքերում պայմանագրերը չեն չեղարկվել, և հողամասերը շարունակում են ծանրաբեռնված մնալ պայմանագրային պարտավորությունները չկատարած կառուցապատողների իրավունքով: «Մասնավորապես, 2008թ. մարտի 4-ին Ա. Հ.-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն վերջինիս կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0,3 հա և 0,35 հա մակերեսներով հողամաս, և շինարարական աշխատանքների կատարման համար սահմանվել է ժամկետ մինչև 30.12.2015թ.: Սակայն մինչ օրս շինաշխատանքներ չեն իրականացվել: Նույնանման պատկեր է արձանագրվել նաև N ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ուսումնասիրությամբ, որով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ո՛չ  պայմանագրով սահմանված ժամկետում՝ մինչև 30.12.2014թ., ո՛չ էլ մինչ օրս: Որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել նաև մեկ այլ ՍՊԸ-ի հետ 2006թ. հուլիսին կնքված նմանատիպ պայմանագրով: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով հողամասը երեք տարվա ընթացքում կամ պայմանագրով նախատեսված ժամկետում  չօգտագործելը հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքը դադարեցնելու և հողամասը ՀՀ-ին վերադարձնելու հիմք է, (եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ), նշված դեպքերից որևէ մեկի պարագայում նման գործընթաց չի իրականացվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Վերոհիշյալ փաստերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:     Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ միջոցներ ձեռնարկելու  վերոնշյալ երեք սուբյեկտների պարագայում էլ կառուցապատման իրավունքը դադարեցնելու, նշված հողամասերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաև՝ արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու համար և արդյունքների մասին սահմանված ժամկետներում գրավոր հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
12:43 - 24 դեկտեմբերի, 2021
 Հայաստանի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հանդիպումը կմեկնարկի հետևյալ կազմով

Հայաստանի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հանդիպումը կմեկնարկի հետևյալ կազմով

Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:   «Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ): Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։   Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։   Իսկ հնարավոր կատարողներին և/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի, և մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»,- գրել է Պետրոսյանը:
18:52 - 08 սեպտեմբերի, 2021
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում է եղել։ Նախարարի պաշտոնակատարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:  Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ազգային պարկի նախկին տնօրեն Ադամ Պողոսյանին համատեղ աշխատանքի համար։ Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է պետական վերահսկողության այն բացերը, որոնց արդյունքում օրինազանց տնտեսվարողները «բնության հաշվին հարստանում են», խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն, և այդ ուղղություններում նշանակալի առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։ «Պարոն Խլոյանի առաջ խնդիր է դրված բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։Հետպատերազմյան վերականգնման շրջափուլում գտնվող պետությունից գողացողը մեր անձնական թշնամին է»,-նշել է նախարարի պաշտոնակատարը։ Առաջնային լուծում պահանջող խնդիրներից են՝  «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումների, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքի, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողության սահմանում, Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների կանոնակարգում և վարձակալության պայմանագրերի վերանայում, Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի խստիվ պահպանմում: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը: Նախարարի պաշոնակատար Պետրոսյանն անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը, ապա պատասխանել է պահաբաժինների ղեկավարներին հուզող հարցերին։Դաշտը կկարգավորվի օրենսդրական նորմերով։ Հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին առաջիկա աշխատանքում և հաշվի առնելով պարոն Խլոյանի աշխատանքային փորձը ազգային պարկի կառավարման ոլորտում, նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այն լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։
10:06 - 19 մայիսի, 2021
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի պաշտոնակատարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։   Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ազգային պարկի նախկին տնօրեն Ադամ Պողոսյանին համատեղ աշխատանքի համար։   Նորաշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է պետական վերահսկողության այն բացերը, որոնց արդյունքում օրինազանց տնտեսվարողները «բնության հաշվին հարստանում են», խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն, և այդ ուղղություններում նշանակալի առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։   «Պարոն Խլոյանի առաջ խնդիր է դրված բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։Հետպատերազմյան վերականգնման շրջափուլում գտնվող պետությունից գողացողը մեր անձնական թշնամին է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։   Առաջնային լուծում պահանջող խնդիրներից են՝   «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումների, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքի, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողության սահմանում.   Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների կանոնակարգում և վարձակալության պայմանագրերի վերանայում.   Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի խստիվ պահպանմում: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:   Նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը, ապա պատասխանել է պահաբաժինների ղեկավարներին հուզող հարցերին։Դաշտը կկարգավորվի օրենսդրական նորմերով։   Հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին առաջիկա աշխատանքում և հաշվի առնելով պարոն Խլոյանի աշխատանքային փորձը ազգային պարկի կառավարման ոլորտում՝ նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այն լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունեության արդյունավետության բարձրացմանը։  
19:44 - 18 մայիսի, 2021
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված մեծածավալ ապօրինի ծառահատումների դեպքերի մի շարք հանգամանքներ. 2014-2019թթ. ընթացքում նշված անտառային տարածքներում ապօրինի հատվել է 9382 տարբեր տեսակի և տրամագծի ծառ, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1.625.623.250 դրամ գումարի վնաս: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնականում Դիլիջան համայնքի հարակից՝ Թեղուտ և Հաղարծին բնակավայրերի որոշ բնակիչներ, ովքեր ունեցել են բեռնատար ավտոմեքենաներ և թրթուրավոր տրակտորներ, ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով հանցավոր համաձայնության են եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության ոլորտի պատասխանատու աշխատակիցների հետ, և ստանալով նրանց համաձայնությունը՝ կամ կազմակերպել են ծառահատումներով զբաղվող հանցավոր խումբ, կամ օրավարձով աշխատող գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ապօրինի ծառահատումներ կատարելու շուրջ: Այնուհետև, կատարվել են մեծածավալ ապօրինի ծառահատումներ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժինների տարածքներում, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս: Կոնկրետ պահաբաժնում կամ տարածքում բացի մեկ խմբավորումից, այլ անձինք կամ այլ խմբավորումներ ծառահատումներ կատարելու թույլտվություն չեն ունեցել և ապօրինի հատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը՝ որպես շինափայտ, իրացրել են Իջևան համայնքի տարածքում գտնվող փայտանյութի մշակման արտադրամասերում, իսկ մյուս մասը՝ որպես վառելափայտ, իրացրել են Արմավիրի կամ Գեղարքունիքի մարզերում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով 40 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, ապօրինի ծառահատումներով զբաղվող մի շարք անձինք, ապօրինի ծառահատումներից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձինք, որոնց վերաբերյալ 3 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պետությանը պատճառված վնասի մի մասը վերականգնվել է:  Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ : Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:50 - 28 դեկտեմբերի, 2020
Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ

Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները: Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ և ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետևաբար նաև վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել  հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման  եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը,  նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ.Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման  եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար: Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար և շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները:  Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին: Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետկան կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:43 - 02 սեպտեմբերի, 2020