Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի եւ ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական եւ ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում:
Կենտրոնում գործում է երկու բաժանմունք՝ մանկական արյունաբանական բաժանմունք եւ մանկական ուռուցքաբանության բաժանմունք: Բաժանմունքները բաղկացած են շուրջօրյա ստացիոնար, ցերեկային ստացիոնար եւ մանկական դիսպանսեր ծառայություններից: Գործում է նաեւ մանկական հոգեբանական-սոցիալական ծառայություն: Կենտրոնը բազա է հանդիսանում ԵՊԲՀ ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնների համար: