Քերոլայն Քոքս

Նպատակը՝ խոսել Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին. բարոնուհի Քոքսն ԱՄՆ-ում է |1lurer.am|

Նպատակը՝ խոսել Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին. բարոնուհի Քոքսն ԱՄՆ-ում է |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներում է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Վաշինգտոնում նա հանդիպել է օրենսդիրների հետ, քննարկումներ ունեցել Պետքարտուղարությունում։ Բարոնուհի Քոքսն այցելել է տեղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի։ Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ այցի հիմնական նպատակն է խոսել Ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նա շեշտել է, որ պետք է միջազգային դերակատարներին ավելի հստակ ներկայացվի Հայաստանի կարևոր դերը աշխարհաքաղաքական ներկայի վերադասավորումների պայմաններում։ Բարոնուհի Քոքսին ուղեկցում են Ստեփանակերտի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, բրիտանացի հոգևորականներ, Քոքսի ղեկավարած ՀԱՐԹ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ։ Քերոլայն Քոքս (Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ)- Լորդերի պալատում իմ պարտականությունն է աջակցել հետապնդումների ենթարկվող ժողովուրդներին։ Հայերը հիմա մեծ ճնշման են ենթարկվում։ Այստեղ եմ հայերի և հատկապես էթնիկ զտումների ենթարկված՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության նպատակով։ Ես չտեսնված համակրանք ունեմ հայ ժողովրդի հանդեպ, որը տառապել է դարեր շարունակ։ Վարդան Թադևոսյան (Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Հանդիպումներում նաև քննարկվում է, որ Արցախից Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաստեղծվի Հայաստանում, որովհետև Հայաստանում մոտ 10 հազար հաշմանդամություն ունեցող անձինք ունենք Արցախից բռնի տեղահանված, որոնք այդ կենտրոնի կարիքն ունեն:
13:34 - 11 նոյեմբերի, 2023
Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանգնեցվի. Քերոլայն Քոքսը ԼՂ անվտանգության իրավիճակի հետաքննության կոչ է արել |armenpress.am|

Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանգնեցվի. Քերոլայն Քոքսը ԼՂ անվտանգության իրավիճակի հետաքննության կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցով հրատապ նամակ է ուղարկել Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին՝ կոչ անելով սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրավիճակի հետաքննություն, հրատապ կարգով զեկույց ներկայացնել: Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման հերթական գործընթացը պետք է կանխվի: Բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակում ընդգծել է, որ Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախ) կապող միակ ճանապարհը, մեկ ամսից ավելի է, ինչ շարունակում է շրջափակված լինել, այսպես կոչված, ադրբեջանցի էկոակտիվիստների կողմից: Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչներ արտաքին աշխարհից անջատման հետևանքով բախվում են տնտեսական, հումանիտար և առողջապահական ծանր հետևանքների: Նա շեշտել է նաև առաջացած մի շարք խնդիրների մասին՝ նկատելով, որ շատ քիչ թվով պացիենտների են միայն թույլ տվել Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, սակայն կան շատերն, այդ թվում՝ քաղցկեղ ունեցող անձինք, որոնք քիմիաթերապիայի կարիք ունեն և չեն կարողանում ստանալ: «Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է «վերահաս նոր ցեղասպանության» իրողության մասին և կոչ է անում «միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու համար» »,-շեշտել է Քերոլայն Քոքսը: Նա նշել է միջանցքի արգելափակման հետևանքով ընտանիքների անջատման մասին, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման գծի վնասման ու Ադրբեջանի կողմից դրա վերականգնումը խոչընդոտելու ու դրա ծանր հետևանքների մասին: «Թեև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հերքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ձախողման հարցում Մեծ Բրիտանիայի մեղավորության վերաբերյալ մեղադրանքները, սակայն Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վաքիֆ Սադիկովը «երախտագիտության խոսքեր է հայտնել»  դեկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիային՝ այս հայտարարությունը ձախողելու կապակցությամբ: Սա խորացրել է մտավախությունը, թե Ադրբեջանի հետ մեր Կառավարության լավ հարաբերությունները, որոնք կապված են նավթային շահերի հետ, գերակայություն կունենան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի նկատմամբ»,-նշել է նա: Հետևաբար, Բարոնուհի Քերոլայն Քոքսն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրել է հետևյալը.  Սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրավիճակի հետաքննություն Հրատապ կարգով ներկայացնել այդ արդյունքների մասին զեկույց Արտաքին, գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակին Հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ գնահատելու իրականությունը Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի համատեքստում «Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է դադարեցվի հիմա»,-եզրափակել է Բարոնուհի Քերոլայն Քոքսը:
13:31 - 14 հունվարի, 2023
Ադրբեջանը խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանները. Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

 |armenpress.am|

Ադրբեջանը խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանները. Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ: Իր ելույթում Քերոլայն Քոքսն ընդգծել է, որ համառոտ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղին, որտեղ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: «2020 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է փախել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տներից այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ։ Տարածաշրջան այցելելու ցավալի փորձ եմ ունեցել ավելի քան 85 անգամ՝ 1990-ականների և 2020թ․ պատերազմների ժամանակ։ Անցյալ տարվա սեպտեմբերին այցելեցի Հայաստանի Սյունիքի մարզ` ականատես լինելու համար Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած տառապանքներին, ինչը հանգեցրեց տեղի բնակիչների տեղահանությանը հենց Հայաստանի սահմաններում։ Անթիվ փախստականները նկարագրում են հարազատների կորստի ցավը, իսկ Ադրբեջանը նախկինի պես խախտում է 2020թ․ զինադադարի պայմանները՝ ձերբակալելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ու վայրագություններ կատարելով, երբեմն սարսափելի գործողություններ նկարահանելու համար բանտարկյալի հեռախոսը վերցնելով, իսկ հետո լուսանկարները նրանց ընտանիքներին ուղարկելով: Փախստականները նկարագրում են նաև ապրուստի միջոցների, գյուղատնտեսական հողերի, ջրային ռեսուրսների և այլ կենսական ենթակառուցվածքների կորուստը: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը գրեթե ոչ մի աջակցություն չեն ստացել բրիտանական կառավարության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն անցյալ տարվա մայիսին աներկբայորեն նշեց, որ Ադրբեջանը, չնայած միջազգային հանրության, և մասնավորապես ՄԱԿ-ի կոչերին, թույլտվություն չի տվել Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի համար, և այդ իրավիճակը մնում է նույնը»- ասել է Քոքսը։ Եզրափակելով խոսքը՝ Քերոլայն Քոքսը հարց է հնչեցրել՝  կարո՞ղ է կառավարությունը հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի անտեսի օգնության այս ճիչը և կապահովի պատերազմի պատճառով տեղահանված հազարավոր հայերին հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը։ Նա հորդորել է ավելի մեծ առաջնահերթություն տալ իր կողմից մատնանշված խնդիրներին և նմանատիպ իրավիճակներում առաջացող բազմաթիվ այլ խնդիրների։
18:48 - 08 հունվարի, 2022
ՄԻՊ-ը բարոնուհի Քոքսին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը բարոնուհի Քոքսին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Արման Թաթոյանը նշել է,  որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մեծ մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։ Արման Թաթոյանը նշել է, որ  արտահերթ զեկույցում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված։ Փաստաթուղթն ուղարկվել է միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
18:31 - 17 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Արման Թաթոյանը նշել է,  որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։ Արման Թաթոյանը նշել է, որ  արտահերթ զեկույցում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված։ Փաստաթուղթն ուղարկվել է միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
15:58 - 17 սեպտեմբերի, 2021