Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի նախագահ |hetq.am|

Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի նախագահ |hetq.am|

hetq.am: Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։  «Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը։ Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է»,- հայտարարել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռայիսին ընդգծել է, տարածաշրջանային հարցերի ժամանակ անհրաժեշտ է երկու երկրների համագործակցությունը։  Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ռայիսիին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին։
17:34 - 16 նոյեմբերի, 2021
Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Ուղերձում ասված է. «ՀՀ վարչապետ Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ: Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:
16:54 - 22 սեպտեմբերի, 2021