hetq.am: Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը։ Աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անընդունելի է»,- հայտարարել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռայիսին ընդգծել է, տարածաշրջանային հարցերի ժամանակ անհրաժեշտ է երկու երկրների համագործակցությունը։
Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ռայիսիին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված ռուսական կողմի քայլերի մասին։
comment.count (0)