Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին
 |factor.am|

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ու Սադիր Ժապարովին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ «ԵՏՄ երկրները կշարունակեն ընդլայնել կառուցողական բազմակողմ համագործակցություն բոլոր հնարավոր ձևերով՝ ի շահ ժողովուրդների բարօրության, Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման»։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից:
14:48 - 29 մայիսի, 2025
ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Կողմերը քննարկել են նաեւ թվայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Մաուլեն Աշիմբաեւը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը եւ նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարեւոր իրադարձությանը:
15:15 - 15 մայիսի, 2025
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացմանը՝ առաջարկելով դիտարկել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափը: Խոսելով տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցելու համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է Ղազախստանի խորհրդարանի շենքում:
12:39 - 14 մայիսի, 2025
Ղազախստանը հայտնել է, որ կործանված ադրբեջանական օդանավի նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն
 |factor.am|

Ղազախստանը հայտնել է, որ կործանված ադրբեջանական օդանավի նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն |factor.am|

factor.am: Ղազախական Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL ) ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղազախստանի տրանսպորտային դատախազությունից։ «Ներկայում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։ Միաժամանակ, պարզաբանում ենք, որ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասվում է հայտարարության մեջ։ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից էլ ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ադրբեջանական օդանավի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։ «Մինչ օրս հանձնաժողովը շարունակում է իր հետաքննությունը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի չափանիշների և առաջարկվող պրակտիկայի։ Հետաքննության ավարտից հետո կհրապարակվի վերջնական զեկույց»,- հայտնել են տրանսպորտի նախարարությունից։ Գերատեսչությունը նաև նշել է, որ հետաքննության դաշտային փուլն ավարտվել է, և ինքնաթիռի վթարի վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակվել է փետրվարի 4-ին։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ AZAL ինքնաթիռի վթարի հարցի շուրջ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են։ Օրերս էլ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ վթարից 5 ամիս է անցել, սակայն Ռուսաստանը հետաքննության ընթացքի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել։ Նշվում է, որ «այս 5 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից քննչական գործողություն չի իրականացվում, վթարի համար մեղավոր և պատասխանատու անձանցից ոչ ոք չի կալանավորվել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:26 - 12 մայիսի, 2025
Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում

Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։ Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն միգրացիայի ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն, մասնավորապես՝ վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում, կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում և գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում՝ ի հայտ եկող հարցերում, կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ իրենց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում, կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում։
18:03 - 30 ապրիլի, 2025
ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու և վստահության կամուրջներ կառուցելու գործում։ Նախարար Աիդա Բալաևան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։ Նա կարևորել է մշակութային երկխոսության շարունակականությունն ու խորացումը՝ որպես ժողովուրդների փոխադարձ ճանաչման և փոխընկալման ամուր հենարան։ Նախարարն իր խոսքում՝ ի դեմս Հանրապետության նախագահի, շնորհավորել և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի ժողովրդին գալիք Սուրբ Զատիկի՝ Հարության տոնի առթիվ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն:
15:33 - 19 ապրիլի, 2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է  Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է  Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարոությունից։Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը տպավորված է նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում ղազախ հանրության ջերմ ընդունելությամբ։ «Ուրախ ենք այսօր հյուրընկալելու ձեզ և անցկացնելու Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր: Վստահ եմ՝ այս ընթացքում կայացող միջոցառումները կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ ամրապնդելու մեր երկրների միջև կրթական, մշակութային կապերը՝ բացելով համագործակցության նոր հեռակարներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:Աիդա Բալաևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ պաշտոնական այցը խորհրդանշում է հայ և ղազախ ժողովուրդների փոխադարձ սերն ու հարգանքը: Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը նշել է, որ տպավորված է Հայաստանի հանրային ռադիոյում պահվող մշակութային արխիվով, մասնավորապես՝ երաժշտական ժառանգությամբ: «Մեր պետությունները լայն հնարավորություններ ունեն համագործակցելու հատկապես մշակույթի՝ գրադարանների, թանգարանների, երաժշտության, ֆիլմարտադրության ու գրականության ոլորտներում»,- ասել նա՝ ընդգծելով, որ հանդիպումը պատմական կարևորություն ունի երկու բարեկամական երկրների համար՝ նորովի արժևորելով համագործակցային կապերը: Կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացման, արվեստի տարբեր ճյուղերում երկխոսության կայացման, երիտասարդների փոխճանաչելիության բարձրացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը, որը կամրապնդի Հայաստան-Ղազախստան մշակութային կապերը: Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև:
22:09 - 18 ապրիլի, 2025
Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն, «Աստանա հաբ» և «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն, «Աստանա հաբ» և «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

ԱԳՆ-ն հայտնում է, որ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ «Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող «AIFC Expat» կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եղել է նաև քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիրում «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի, տվյալների, նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:21 - 28 մարտի, 2025
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։   Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։    ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։    Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
18:09 - 27 մարտի, 2025
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան |civilnet.am|

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Այսօր Աստանայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Казахстан-ը։ «Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը և առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է նախարարը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը»- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։ Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն իր հերթին նշել է, որ Աստանան և Երևանը համաշխարհային օրակարգի շատ հարցերի շուրջ կիսում են նույն տեսակետները: «Մենք նաև մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ապահովմանը», – ասել է նա:
14:04 - 27 մարտի, 2025
Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ
 |1lurer.am|

Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հաստատման առիթով։ «Մենք վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ։ Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին՝ նպատակ ունենալով հաստատել կայուն և տևական խաղաղություն»,- նշված է հայտարարության մեջ։
18:35 - 14 մարտի, 2025
Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանը մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է. Տոկաև

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Աստանայում ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:  Վերջինս նշել է, որ Բաքվի հետ հարաբերությունները Աստանայի համար  կարևոր նշանակություն ունեն։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանն Ադրբեջանը դիտարկում է որպես հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից: Բայրամովն էլ ընդգծել է երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ակտաուում Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված օպերատիվ աջակցության համար:  Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր ռազմավարական նախագծերի իրականացման հարցեր: Քննարկվել են նաև առևտրի, ներդրումների, թվայնացման, տարանցման և տրանսպորտի ոլորտներում հետագա փոխգործակցության հեռանկարները:
18:30 - 11 մարտի, 2025