Ղազախստանը հայտնել է, որ կործանված ադրբեջանական օդանավի նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն
 |factor.am|
16:26 - 12 մայիսի, 2025

Ղազախստանը հայտնել է, որ կործանված ադրբեջանական օդանավի նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն |factor.am|

factor.am: Ղազախական Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL ) ինքնաթիռի կործանման նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղազախստանի տրանսպորտային դատախազությունից։

«Ներկայում ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ գործի հանգամանքների համապարփակ, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար։ Միաժամանակ, պարզաբանում ենք, որ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից էլ ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ադրբեջանական օդանավի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։ «Մինչ օրս հանձնաժողովը շարունակում է իր հետաքննությունը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի չափանիշների և առաջարկվող պրակտիկայի։ Հետաքննության ավարտից հետո կհրապարակվի վերջնական զեկույց»,- հայտնել են տրանսպորտի նախարարությունից։ Գերատեսչությունը նաև նշել է, որ հետաքննության դաշտային փուլն ավարտվել է, և ինքնաթիռի վթարի վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակվել է փետրվարի 4-ին։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ AZAL ինքնաթիռի վթարի հարցի շուրջ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են։ Օրերս էլ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ վթարից 5 ամիս է անցել, սակայն Ռուսաստանը հետաքննության ընթացքի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել։ Նշվում է, որ «այս 5 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից քննչական գործողություն չի իրականացվում, վթարի համար մեղավոր և պատասխանատու անձանցից ոչ ոք չի կալանավորվել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել