Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը |azatutyun.am|
10:31 - 11 ապրիլի, 2025

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն էլ ապրիլի 16-19-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով՝ պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել