Նիդերլանդներ

Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման ներուժ ունեցող հիմնական ոլորտները։ Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Նիդերլանդները ՀՀ համար կարևոր գործընկեր է ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
14:45 - 03 դեկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 2-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումներին, ինչն արտացոլվել է նաև Նիդերլանդների կոալիցիոն կառավարության առաջնահերթություններն ուղենշող փաստաթղթում։ Ընդգծել է այս ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռայնետ Քլեվերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերի շուրջ: Ներկայացնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:  Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։
10:59 - 03 դեկտեմբերի, 2024
Ամստերդամում ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել |azatutyun.am|

Ամստերդամում ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Ամստերդամում կիրակի օրը քաղաքի կենտրոնական Դամ հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել։ Չնայած արգելքին, որը սահմանվել էր իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումներից հետո՝ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ վանկարկելով` «Ազատությո'ւն Պաղեստինին», «Ամստերդամն ասում է ո'չ ցեղասպանությանը»։ Ակցիան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների դեմ էր, որտեղ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր խոշոր գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս» խմբավորման դեմ։ Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները։ Նախորդ շաբաթ Նիդերլանդների դատարանն արգելեց փողոցային ցույցերը, երբ Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» (Թել Ավիվ) ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման ենթարկվեցին տեղի «Այաքսի» հետ խաղից հետո։ Որոշ հարձակվողներ կրում էին պաղեստինյան դրոշներ, արաբերեն և թուրքերեն վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 60 մարդ էր ձերբակալվել, ավելի քան 5 տուժած տեղափոխվել հիվանդանոց։ Տեղի ունեցածը Նիդերլանդները, ինչպես նաև միջազգային առաջնորդներն, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հակասեմական գործողություն էին որակել: Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինամետ խմբեր փորձում են վնասել իսրայելցիներին Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և մի շարք այլ երկրներում։ Ավելի վաղ Իսրայելը հատուկ չվերթներ էր կազմակերպել Ամստերդամից իր քաղաքացիներին տարհանելու համար, ինչի արդյունքում մոտ երկու հազար մարդ տեղափոխվել է հայրենիք։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը նոյեմբերի 14-ին կմասնակցի Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք ֆրանսիական և իսրայելական հավաքականների խաղին՝ «եղբայրության և համերաշխության ուղերձ» հղելու նպատակով։
10:59 - 11 նոյեմբերի, 2024
Վահե Հովհաննիսյանը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին

Վահե Հովհաննիսյանը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է նիդերլանդական կողմը:  Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Նիդերլանդների կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:   Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, ինչպես նաև հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել  շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:
15:45 - 25 սեպտեմբերի, 2024
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Սեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:   Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդերլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
15:40 - 16 սեպտեմբերի, 2024
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարարությունը հինգշաբթի կանչել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերանդների դեսպաններին՝ կապված հակաիրանական նոր պատժամիջոցների հետ: Բացի այդ, ըստ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի, «մի շարք եվրոպական երկրներ շարունակվող ապակառուցողական հայտարարություններ են անում ուկրաինական հակամարտությանը Թեհրանի միջամտության վերաբերյալ»,- հայտնում է Mehr-ը։ Արտաքին գործերի նախարարությունը դեսպաններին ասել է, որ Թեհրանը «համարժեք պատասխան կտա Իրանի ժողովրդի նկատմամբ Արևմուտքի թշնամական մոտեցմանը»։ Սեպտեմբերի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան երկրներում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան և վերջ»,- գրել է Արաղչին սոցցանցում։ Սեպտեմբերի 10-ին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են ավիահաղորդակցության ոլորտում Իրանի հետ երկկողմ համաձայնագրերի մոտալուտ չեղարկման և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ծրագրերի մասին՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար: Մասնավորապես, Լոնդոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ «Իրանի կառավարության թշնամական գործունեությանը մասնակցելու» պատճառաբանությամբ: Բացի այդ, այդ երկրների իշխանությունները հայտարարել են պատժամիջոցների ցանկերն ընդլայնելու մտադրության մասին՝ դրանցում ներառելով իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված կարևոր կազմակերպությունների և անհատների:
20:45 - 12 սեպտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում  |hetq.am|

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն 2025 թվականի հունիսին Նիդերլանդների Հաագա քաղաքում, որտեղ գտնվում են այդ երկրի կառավարությունն ու խորհրդարանը: Այդ մասին ասված էՎաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։  2026 թվականին գագաթնաժողովը հյուրընկալելու հերթը Թուրքիայինն է։ «Մենք հույս ունենք կրկին հանդիպել մեր հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա 2025 թվականի հունիսին Հաագայում՝ Նիդերլանդներում, իսկ այնուհետ՝ Թուրքիայում»,- ասվում է փաստաթղթում, որը Վաշինգտոնում հավանության է արժանացել ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից: Այս օրերին Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին կայացել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
17:09 - 11 հուլիսի, 2024
Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով և նշել, որ նման այցերը կարևոր են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային և ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: «Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը և և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին:
17:00 - 09 հուլիսի, 2024
Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը նշել է նաև Նիդերլանդների արդյունավետ աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
15:11 - 09 հուլիսի, 2024
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին շնորհավորել է Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդեռլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդեռլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-նշված է նախարարի գրառման մեջ։ X-ի մեկ այլ գրառմամբ Նիդեռլանդների Թագավորությանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Նիդեռլանդների կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանը գնահատում է ամուր քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը Նիդեռլանդների Թագավորության հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հավատարիմ է ավելի խորացնելու հարաբերությունները նաև Եվրոպական միության միջոցով»,-նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։  
15:45 - 27 ապրիլի, 2024