Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1,3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 4, 5; 2-րդ նրբանցք 3, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 11, 13, 15 շենքեր, Գյուրջյան փ. 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Չեխովի փ․15 շենք, Արշակունյաց պող․51 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Լեփսիուսի փ. 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գետափ գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Թավշոտ գյուղի 2-րդ փողոց մասնակի, 11:00-15:00 Գյումրի քաղաք` Մ. Խորենացի փողոցի միջնամասին հարող տարածք՝ Մաքսատան դիմաց,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Արջուտ գյուղ և Արջուտ կայարան,   Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Լեռնաձոր գյուղ, մասնակի, 10:30-13:00 Որոտան գյուղ, 10:30-13:30 Ակներ գյուղ, 10:00-14:00 Գորիս քաղաք՝ Նոր կյանք, Առաքելյան, Սարգսյան, Քոլատակ փողոցներ, 10:30-17:00 Քարահունջ գյուղ մասնակի, 14:00-17:00 Շամբ գյուղ:
09:19 - 03 փետրվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Գլինկայի փ. 6 շենքեր, 11:00-14:00 Վարդաշեն 62/1, 62/2, 62/3, 62ա, 62բ, 62վ, 62դ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի փ․ 22, 24, 26 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր, Ս․Տարոնցի նրբ 1, 2, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ-Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գյուլբենկյան փ․ 30/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ քաղաքի Աբովյան, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի 10:00-13:00 Մասիս քաղաքի Նոր թաղամասի 19, 20, 29, 30 շենքեր, 10:30-14:00 Կանաչու գյուղ մասնակի, 10:30-16:00 Ոստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-13:30 Ջերմուկ քաղաքի Վարդանյան, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Մուսայելյան գյուղի կենտրոնական մաս, 12:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Սիզավետ և Թավշուտ գյուղեր, Աշոցքի դահուկային կենտրոն և “Բեռնեցյան Ասքանազ” գազալցակայան:
09:15 - 22 հունվարի, 2021
ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում |armenpress.am|

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում |armenpress.am|

armenpress.am: Երևանում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև մայթերի մշակմանը»,- նշում է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները: «Դժվարանցանելի ճանապարհներ, ինչքան որ մենք տեսնում ենք, չկան, բայց ամեն դեպքում դժվարություն կա: Կոչ ենք անում վարորդներին, դա նաև պահանջ է, որպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով, որպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն», - նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10-ը վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը: «Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկան, ուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունը: Հուսով եմ, որ մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:
16:51 - 20 հունվարի, 2021
Երեւանում եւ 3 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երեւանում եւ 3 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Արցախի փ. 10գ շենքեր, 11։00-17:00 Նար Դոսի փ. 1 շենք 2 - րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, 82-84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Բագրատունյաց պող․34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․4-րդ նրբանցքի սեփական տներ, Բագրատունյաց պող․24, 26, 26/1, 28, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 3-րդ միկրոշրջան 42 շենք,Կապուտան գյուղ, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս և Ջրվեժ գյուղ, 10։00-16։00 Զովունի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ԱԱԾ զորամաս, “Թամարա և Անի” ՍՊԸ, Սեյսմիկ կենտրոն, Մետաղամանեղեն գործարան,  Գեղարքունիքի մարզում՝ 15։00 -16։30 Վարսեր հանայնք մասնակի, “Արա Արեգ”, “Ռանչպար” ՍՊԸ-ներ, “Լեվ Լեն”, “Գազ Ամա”, “Գազ Առմա”, “Ա. Սալազարյան”, “Է. Մխիթարյան”, “Շ. Բոզոյան”, “Հ.Պողոսյան և Հուսիկ Սեդրակյան” ԱՁՆ-եր, Ավտոտեխսպասարկում, Հեռուստակենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ մասնակի: 
09:49 - 20 հունվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և երկու մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և երկու մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նորք Մարաշ, Նորքի Այգիների թիվ 243, 247 սեփական տներ, Արմենակյան փողոց 61-65 սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-17:00 Լեոյի փողոց, թիվ 20-101 տներ և Կոնդ թաղամաս (մասնակի), Խորենացի 24ա շենք, Խորենացի 1-ին անցուղի 1-56 տներ, Ամիրյան փող. 3, 5, 5ա, Զաքիյան փող. 1, 3 շենքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վարդաշեն 8-րդ փող. 1-86 սեփական տներ, Վարդաշեն 1-ին փ. 56-142, 96-114 սեփական տներ, Վարդաշեն 3-րդ փող, 4-22 սեփական տներ, 24-25 սեփական տներ, Վարդաշեն 10-րդ փող. 1-11 սեփական տներ, Վարդաշեն 11 փ. 1-17 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորագավիթ 1, 9, փողոցների, 1փ․ 4-րդ, 5-րդ նրբ․-ի սեփական տներ, Արշակունյաց պող․, թիվ 296, 303 բնակելի շենքեր, Արշակունյաց պող․-ի, Շիրակի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1-ին փ․ 8/7 հանրակացարան, Ն․Շենգավիթ 6, 14, 16 փողոցների, 14փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-13:30 Գորիս քաղաքի՝ Գուսան Աշոտի, Անկախության, Զորավար Անդրանիկի փողոցներ, 14:30-17:00 Գորիս քաղաքի՝ Սևյան, Արզումանյան, Սարյան, Ավանգարդ փողոցներ, 10:30-16:30 Ակներ գյուղ մասնակի, 11:00-16:00 Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Աղվանի, Տանձավեր գյուղեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ:
09:41 - 12 հունվարի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և Երևանում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան 3. 3, 5, 5ա, Զաքյան 3. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 1փ. 56-142, 96-114 սեփական տներ, Վարդաշեն 3փ. 4-22, 24-25 սեփական տներ, Վարդաշեն 8փ. 1-86 սեփական տներ, Վարդաշեն 10փ. 1-11 սեփական տներ, Վարդաշեն 11փ. 1-17 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր գյուղ, Ներքին և Վերին Պտղնի գյուղեր մասնակի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 13 շենք մասնակի,   Տավուշի մարզում՝ 10։00-13:00 Հաղարծին գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10։00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մաս:
10:23 - 10 հունվարի, 2021
Ryanair-ը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում |armenpress.am|

Ryanair-ը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում |armenpress.am|

armenpress.am: Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում: Ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք: Ryanair-ը նշում է, որ 2020թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը խոչընդոտ հանդիսացավ բազմաթիվ ճանապարհորդությունների համար, սակայն դրանք կարելի է իրականացնել 2021 թվականին: «Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն անհրաժեշտը՝ պատմական տեսարժան վայրեր, հետաքրքիր մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, հայկական համեղ խոհանոց: Նրա մայրաքաղաք Երևանը անվանվում է նաև «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են վարդագույն քարով: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդությունների աշխարհագրությունը, ապա այն կարող է լինել 2021թ. ձեզ անհրաժեշտ ուղղությունը»,- ասված է հրապարակման մեջ: Ցանկում ավիաընկերությունը ներառել է նաև Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը և մի շարք այլ քաղաքներ:
13:38 - 06 հունվարի, 2021
Վարդագույն քաղաքի անգույն ամանորը․ նկարներ Երեւանի վարչական շրջաններից

Վարդագույն քաղաքի անգույն ամանորը․ նկարներ Երեւանի վարչական շրջաններից

2020-ի ավարտին շատերս էինք սպասում։ 2021 թվականն էլ առավել սպասելի է․ այն լի է հույսերով ու, միեւնույն ժամանակ, անկանխատեսելիությամբ։  Տարին սկսվեց համաշխարհային համավարակով ու մեզ համար փակվեց պատերզամով՝ պարտությամբ, մարդկային ցավալի կորուստներով ու Արցախում տարածքային զիջումներով։ Ամանորյա տրամադրությունն այս տարի բացակայում է. չկա ամենամյա զարդարանքը, փողոցներում նկատելի կերպով քչացել է ամանորյա իրարանցումը, իսկ հրաշքին սպասելու ակնկալիքները շատերի մոտ հօդս են ցնդել։ Մշտապես այդքան սպասելի ձյունն անգամ տրամադրություն չարթնացրեց։  Մենք շրջել ենք Երեւանի վարչական շրջաններում, մի քանի կադրեր հավաքել «ամանորյա» մայրաքաղաքից։ Երևանի սրտում չեն վառվի տոնածառի լույսերը։ Նախկին բազմաոճ զարդարանքն այս տարի չկա։ Հարթակները, որոնց վրա նախորդ տարիներին դրվում էին թաղամասների տոնածառերը, այսօր դատարկ են։ Գարեգին Նժդեհի հրապարակի նոր լուսավորված շենքերն անգամ տոնական տրամադրություն չեն ստեղծում։ Բառի ընկալումն այլևս առաջվանը չէ։ Թեեւ այս տարի քաղաքը ասոցացվում է մռայլ գույների հետ, սակայն մեզ հաջողվել է գտնել նաև ամանորյա հրաշքի տրամադրող լուսավոր անկյուններ։ Սեդա Առաքելյան
21:53 - 31 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 “Բիզնես Պալե” ՍՊԸ և Արամի փ. 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քրիստափորի փ. 69, 71, 98, 100, 102 հասցեներ և 75 – 190 սեփական տներ, Քրիստափորի 3-րդ նրբ. 1–20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 35–60, 53-63 սեփական տներ և 72 շենք, Աթոյան անց. 1, 2, 3, 5, 7, 8, 9, 10/4, 11, 12, 12/3, 13, 14, 15, 16, 18, 19, 20, 21 շենքեր և 45-107 սեփական տներ, Դիմիտրով 75-82, 76, 78, 80, 87 շենքեր, Դիմիտրովի փ. 78/1, 78/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 3, 4, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան գյուղ մասնակի:
09:13 - 29 դեկտեմբերի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւան քաղաքում՝ 11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, Եղբայրության փ. 17ա շենքեր եւ հարակից ոչ բնակչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-16։։00 Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան եւ Բագրեւանդ թաղամասեր, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-14։30 Սեւան քաղաքի՝ Նաիրյան փողոցի գարաժի թաղամասի երկկողմանի սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11:00-15:00 Նարեկ գյուղ մասնակի, Վերին Արտաշատ գյուղ մասնակի:
10:07 - 28 դեկտեմբերի, 2020