Երևանի Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ «ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն նաև վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի տանիքներին:
Արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ներշենքային և բակային տարածքների լուսավորության համակարգերի տեղադրման շինարարական աշխատանքներ: Այս պահին ծրագրում ներառված են Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեները.
Խաչատրյան 26/1,
Տիգրանյան 19/1,
Մամիկոնյանց 36/2,
Արաբկիր 19 փողոց, 4 շենք։
comment.count (0)