Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Լեհաստանի ԱԳ նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց

Լեհաստանի ԱԳ նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց, այդ թվում՝ ՌԴ դեսպանատանը կից հանրակրթական դպրոցները։ Հայտարարությունը երեքշաբթի հրապարակել է արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես նշել է նախարարությունը՝ այդ օբյեկտների առնչությամբ «ընդունվել են լեհական դատարանների վերջնական որոշումները՝ դրանք փոխանցելու իրենց օրինական սեփականատիրոջը՝ Հանրապետության պետական ​​գանձարանին»։ «Լեհաստանում կան բազմաթիվ անշարժ գույքեր, որոնք Ռուսաստանն անօրինական կերպով զբաղեցնում է: Մենք պետք է դրանք վերադարձնենք: Այս որոշումը կայացվել է լեհական պետության ամենաբարձր մակարդակներում: Այս շենքերում պետք է տեղավորվեն (Ուկրաինայում) պատերազմից տուժած մարդկանց», - Թվիթերում գրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Մարչին Պրշիդաչ.  
00:16 - 02 մարտի, 2022
Լեհաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունն անընդհատ սպառնալիքներ է ստանում

Լեհաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունն անընդհատ սպառնալիքներ է ստանում

Լեհաստանում ՌԴ դեսպանատանը պարսատիկով ապակիներ են կոտրել, դիվանագիտական ներկայացուցչությունն անընդհատ սպառնալիքներ է ստանում։ Այս մասին ռուս լրագրողներին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Ալեքսանդրովը, փոխանցում է «РИА Новости»-ն։ «Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը մշտապես սպառնալիքներ է ստանում հեռախոսով, էլեկտրոնային փոստով և սովորական փոստով: Այսօր խուլիգանական տարրերի մի խումբ ներկ է լցրել «Ռուսաստանի Դաշնության դեսպանություն» գրությամբ ցուցատախտակի վրա։ Ներկայացուցչության հետևի դարպասների կողմից կրակել են պարսատիկով, ինչի հետևանքով բնակելի տարածքում երեք պատուհանների ապակիները կոտրվել են»,- ասել է Ալեքսանդրովը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ձերբակալել է այդ արարքներն իրականացնողնրեին։ Մոտավորապես միևնույն ժամանակ անհայտ անձինք ներկի փաթեթներ են նետել Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի պատերին և դասասենյակների պատուհաններին։  Դեսպանատունը բողոք կներկայացնի Լեհաստանի ԱԳՆ-ին՝ այս միջադեպերի կապակցությամբ։
21:36 - 26 փետրվարի, 2022
Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ ՌԴ հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ ՌԴ հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար

Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ փլեյ-օֆֆ Ռուսաստանի հավաքականի հետ 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեզար Կուլեշան։ «Գործելու ժամանակն է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի սրման պատճառով Լեհաստանի հավաքականը մտադիր չմասնակցել Ռուսաստանի հետ փլեյ-օֆֆ խաղին։ Սա միակ ճիշտ որոշումն է։ Մենք բանակցում ենք Շվեդիայի և Չեխիայի ֆեդերացիաների հետ՝ ՖԻՖԱ-ին ընդհանուր դիրքորոշում փոխանցելու համար»,- գրել է Կուլեշան։ Ռուսաստան - Լեհաստան հանդիպումը նախատեսված է մարտի 24-ին։ Ավելի վաղ Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի հավաքականները հայտարարել էին, որ հրաժարվում են  խաղալ Ռուսաստանում։ Կարպինի թիմի և լեհերի հանդիպումը պետք է անցկացվեր Մոսկվայում։ Կուլեշայի թվիթին գրությամբ արձագանքել է հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանովսկին․ «Ճիշտ լուծում։ Չեմ պատկերացնում Ռուսաստանի հավաքականի հետ խաղ այն իրավիճակում, երբ Ուկրաինայում շարունակվում է զինված ագրեսիան։ Սրա համար ռուս ֆուտբոլիստներ ու երկրպագուներ պատասխանատվություն չեն կրում, բայց մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում», գրել է Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի Բավարիայի հարձակվողը։
14:17 - 26 փետրվարի, 2022
Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես գործարկել են եռակողմ համագործակցության ձևաչափ՝ ուղղված տնտեսական, առևտրային և էներգետիկ, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը շուտով կհայտնվի նախարարությունների պաշտոնական կայքերում։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ Կուլեբան այս մասին ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մենք նաև պատիվ ունենք հայտարարելու Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կողմից եռակողմ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին»,- ասել է Կուլեբան։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համապատասխան համատեղ հայտարարություն շուտով կհայտնվի երեք երկրների արտգործնախարարությունների պաշտոնական կայքերում։ «Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կկանգնեն ուկրաինացի ժողովրդի կողքին՝ Ուկրաիանայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանը և Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությունը»,- մասնավորեցրել է Կուլեբան՝ հավելելով, որ բացի այդ՝ երեք երկրները կկենտրոնանան տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։ Նրա խոսքով երեք երկրները հատուկ ուշադրություն կդարձնեն Ղրիմի պլատֆորմին աջակցելուն։ Նախարարը նշեց, որ հետագայում զգույշ աշխատանք է տարվելու, որպեսզի եռակողմ այս ձևաչափը լինի հնարավորինս պրագմատիկ, երկարաժամկետ և արդյունավետ։ «Վստահ եմ, որ մեր սերտ եռակողմ համագործակցությունը կդառնա Եվրոպայում անվտանգության, խաղաղության և զարգացման արդյունավետ երաշխիք»,- ասել է Կուլեբան։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Ուկրաինան չի կարող սպասել անվտանգության և բարգավաճման ինչ-որ ժամանակ ապագայում, երբ դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ․ «Արդեն այսօր մենք նրանց կարիքն ունենք: Հետևաբար, արդեն գործնական հզորացման ենք հասնում, բարեկամ և բարեհամբույր երկրները միավորում ենք փոքր դաշինքների: Մենք ստեղծում ենք անվտանգության և բարգավաճման գոտի և ամրապնդում Բալթիկ-Սև ծով առանցքը»։
22:25 - 17 փետրվարի, 2022
Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան |azatutyun.am|

Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին այսօր Թվիթերում գրել է, որ երկրի վարչական շրջանները պատրաստվում են ռուս-ուկրաինական հնարավոր ռազմական բախման հետևանքով ուկրաինացի մեծ թվով փախստականների հոսքին: «Բնական է, որ Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ մենք պատրաստվում ենք տարբեր սցենարների, դրանցից մեկը կարող է լինել Ուկրաինայից փախստականների հնարավոր շարժը դեպի Լեհաստան, այդ մարդիկ կփորձեն ապաստան գտնել Լեհաստանում: Մշակում ենք այդ դեպքում վոյեվոդաների (մարզերի ղեկավարների) անհրաժեշտ գործողությունները»,- հայտնել է ներքին գործերի նախարարը: Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում չեն բացառում, որ ռուսները կարող են առաջիկայում հարձակվել Ուկրաինայի վրա։ Մոսկվան պնդում է, որ նման մտադրություն չունի:
20:45 - 13 փետրվարի, 2022
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Նրանք կգտնվեն մեր երկրի արեւելյան մասում՝ Վիսլայից դեպի արեւելք»,- ասել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Բլաշչակի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք Է, որի նպատակն ագրեսորի դիմադարձումն Է: «Այդ խնդիրներն Էլ նրանք կկատարեն՝ ուժեղացնելով դաշինքի եւ Լեհաստանի զորքի արեւելյան թեւը»,- ասել Է նա: Ամբողջ վերջին շաթաթվա ընթացքում աստիճանաբար Լեհաստան են ժամանում ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1,7 հազար ամերիկացի զինվորներ՝ տեխնիկայով եւ սարքավորանքով: Օրական մի քանի ինքնաթիռ Է վայրԷջք կատարում հանրապետության հարավ - արեւելքի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում: Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է Թագավորական ծովային հետեւակի հատուկ նշանակության 3-րդ բրիգադի կազմում հատուկ նշանակության 45-րդ բրիգադի 350 զինվորների Լեհաստան ուղարկելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 10 փետրվարի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաԷսկալացման գործում եւ բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության շուրջ»: Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»: Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ Ռուսաստանի համար «հետեւանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձեւաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի պաշտպանության եւ զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության եւ «առաջնաթեւում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:34 - 09 փետրվարի, 2022