Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան |azatutyun.am|
20:45 - 13 փետրվարի, 2022

Վարշավան ենթադրում է, որ պատերազմի դեպքոմ ուկրաինացի փախստականների մեծ խմբեր կշարժվեն դեպի Լեհաստան |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին այսօր Թվիթերում գրել է, որ երկրի վարչական շրջանները պատրաստվում են ռուս-ուկրաինական հնարավոր ռազմական բախման հետևանքով ուկրաինացի մեծ թվով փախստականների հոսքին:

«Բնական է, որ Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ մենք պատրաստվում ենք տարբեր սցենարների, դրանցից մեկը կարող է լինել Ուկրաինայից փախստականների հնարավոր շարժը դեպի Լեհաստան, այդ մարդիկ կփորձեն ապաստան գտնել Լեհաստանում: Մշակում ենք այդ դեպքում վոյեվոդաների (մարզերի ղեկավարների) անհրաժեշտ գործողությունները»,- հայտնել է ներքին գործերի նախարարը:

Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում չեն բացառում, որ ռուսները կարող են առաջիկայում հարձակվել Ուկրաինայի վրա։ Մոսկվան պնդում է, որ նման մտադրություն չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել