Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխանը Արցախի միջազգային ճանաչումն է. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխանը Արցախի միջազգային ճանաչումն է. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ Կոլորադո նահանգի կողմից Արցախի ճանաչումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության հերթական հաղթանակի արդյունքն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս աշխատանքներում: «Կատարվել է համապատասխան, հետևողական աշխատանք, և շատ կարևոր է, որ մենք հասանք այս հաղթանակին: Ի դեպ, խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխանը hենց այս է, որ Արցախը ճանաչվի միջազգային հանրության, քաղաքակիրթ երկրների կողմից: Սա մեզ համար մեծ հաղթանակ է: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս աշխատանքում ընդգրկված են եղել, շնորհակալություն ենք հայտնում Կոլորադո նահանգի եղբայրական բնակչությանը, պատգամավորներին: Սա իրոք մեծ հաղթանակ է, և պարտավորեցնող, որ շարունակենք այս քաղաքականությունը: Կարծում եմ՝ կլինեն այլ հաղթանակներ: Մենք պետք է մի բան հստակ իմանանք, եթե համախմբված ենք, ճիշտ աշխատանք ենք տանում, ապա ամեն ինչ հնարավոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը: Հարցին, թե ճանաչումից հետո ինչպիսի հեռանկարներ կլինեն Կոլորադո նահանգի հետ համագործակցության համատեքստում, Դավիթ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պատկերացնում են մարդասիրական ոլորտում:«Կոլորադոն հետաքրքիր յուրահատուկ կազմավորում է և մենք տեսնում ենք փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ»,-ասաց Դավիթ Բաբայանը:
07:07 - 25 ապրիլի, 2019