ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունները կլուծվեն
|factor.am|
factor.am: ԱՄՆ-ն վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցելու են ՆԱՏՕ-ին, և Թուրքիայի մտահոգություններն էլ կլուծվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում։«Մենք վստահ ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդյունավետ ու գործուն անդամակցության գործընթաց կանցնեն, և որ Թուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել։ Շվեդիան և Ֆինլանդիան աշխատում են ուղիղ Թուրքիայի հետ այդ հարցով, բայց մենք ևս շփվում ենք թուրքերի հետ՝ փորձելով օգնել գործընթացին»,- ասել է Սալիվանը։
Նա նշել է, որ խոսել է իր թուրք գործընկերոջ հետ։
Նշենք, որ Թուրքիան դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
19:09 - 19 մայիսի, 2022