ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Պարգևատրվել են ԱԻՆ վետերանները

Պարգևատրվել են ԱԻՆ վետերանները

Դեկտեմբերի 17-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևներ է հանձնել «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության մի շարք անդամների:ՀՀ ԱԻ նախարարությունը երիտասարդ պետական կառույցներից է, սակայն մի քանի տարվա ընթացքում հասցրել է ձևավորել բարի ավանդույթներ:ՀՀ ԱԻՆ վետերաններին հատկացված աշխատասենյակում հաճախ են լինում հետաքրքիր հանդիպումներ: Այս անգամ վետերանները եկել էին հանդիպելու և ծանոթանալու նորանշանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ: Նախարարը ողջունելով վետերաններին՝ ընդգծել է, որ այսօր նախարարությունը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերաններն ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում և այսօր էլ պատրաստ են շարունակել օգտակար լինել հանուն արտակարգ իրավիճակների նախարարության բարձր հեղինակության և համազգեստի պատվի:Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ինչպես նաև բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԱԻ նախարարը հանդիսավոր կերպով վետերաններին է հանձնել մեդալներ և շնորհել կոչումներ.Սրաբյան Վաչագան Զավենի՝ Պահեստի գնդապետի պատվավոր կոչում, Սիմոնյան Վարուժան Վանիչկայի՝ Պահեստի փ/գնդապետի պատվավոր կոչում: Մեդալներով են պարգևատրվել՝ Գալստյան Գառնիկ Ազատի, Սարաֆ-Ասլանյան Լևոն Վաղարշակի, Մաղաքյան Գագիկ Արամի, Հակոբյան Կարեն Լևոնի, Այվազյան Հրայր Հայրիկի, իսկ պատվոգրերով՝ Աղաջանյան Անդրանիկ Միսաքի, Իգնաթևոսյան Էդիկ Վահրամի, Պարսամյան Արսեն Դերենիկի:Վետերանների խորհրդի նախագահ Ներսիկ Հեպոյանն էլ իր խոսքում ընդգծել է. «ՀՀ ԱԻՆ վետերանների բանակը մշտապես համալրվում է: Մեր վետերանները արհեստավարժներ են իրենց մասնագիտության մեջ, ունեն հարուստ ծառայողական կենսագրություն, մշտապես պատրաստ են լինել իրենց գործընկերների կողքին՝ օգնելու և ոգևորելու երիտասարդներին»:Վետերանները շնորհակալություն են հայտնել ԱԻ նախարարին՝ ստացած պարգևների, բարձրացրած հարցերի քննարկման, խորհրդակցությունների, ինչու չէ, նաև վաղեմի գործընկերների հետ տեսնվելու համար: ԱԻ նախարար Ա.Փիլոյանը հանձնարարել է հսկողության տակ պահել ԱԻՆ վետերաններին վերաբերող բոլոր խնդիրները և շուտափույթ լուծում տալ դրանց:
20:17 - 17 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանները ավտոճանապարհներին

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմանները ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Այս մասին հայտնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ «Չայնիի» ոլորաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում մառախուղ է։  Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:55 - 17 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՄԱԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինիի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՄԱԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինիի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն է եղել քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը նշել է, որ Հայաստանի համար շատ դժվար վերջին երկու ամիսների ընթացքում ՄԱԶԾ-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության առումով: Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը՝ մասնավորապես ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ: Նախարար Փիլոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի որդեգրած նոր առաջնահերթությունները՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ՝ տարերային աղետների դեպքում: Նա կարևորել է նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքների ականազերծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Փիլոյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ–ի հետ հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ և առարկայական կլինի:
18:41 - 17 դեկտեմբերի, 2020
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ «Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։    Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:41 - 17 դեկտեմբերի, 2020
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  
19:47 - 16 դեկտեմբերի, 2020
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:10 - 16 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Դեկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը և երախտագիտություն հայտնել ԱՄՆ դեսպանության շարունակական համակողմանի աջակցության և արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած հումանիտար օգնության համար:Իր հերթին դեսպան տիկին Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դժվարին ժամանակահատվածում ընդունելության համար և շնորհավորել նախարարին նշանակման առթիվ: Նա շեշտել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցության ծրագրերում առանցքային դեր ունի ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը և այդ գործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Տիկին դեսպանը նշել է նաև, որ ԱՄՆ ՄԶ ծրագրի միջոցով հնարավոր է եղել իրականացնել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի գնահատման և հաղթահարման ծրագրեր:Նախարար Փիլոյանն ընդգծելով 2017-2019 թթ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակը կշարունակվի ամրապնդվել և ընդլայնվել: Նա կարևորել է ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ Գյումրի 1-ում և Աշոցքում հրշեջ-փրկարարական շենքերի և Սևան ազգային պարկի տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցումը: Նախարարը նշել է, որ փոխգործակցության համատեքստում դիտարկում է նաև համատեղ ուսումնավարժանքների անցկացումը և փորձի փոխանակումը՝ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:Այնուհետև կողմերը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները: Առանձնացվել են պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակում հումանիտար աջակցության, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման և բնակչության պաշտպանության կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
17:51 - 15 դեկտեմբերի, 2020
Մարալիկի, Արթիկի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գյումրիում մառախուղ է

Մարալիկի, Արթիկի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գյումրիում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում (մառախուղ է), Մարալիկի, Արթիկի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։    Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:19 - 15 դեկտեմբերի, 2020
Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը․ ԱԻՆ

Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը․ ԱԻՆ

Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդակցությունը սկսելուց առաջ նախարարը ցավակցական խոսք է հղել ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ, գնդապետ Կարապետ Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքները:Շարունակում է առանցքային մնալ, բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը: Նշվել է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումներ են իրականացվում հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու շուրջ: Ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է, որ ձմեռային սեզոնով պայմանավորված՝ փրկարարական վարչությունները պատրաստ են ՏԻՄ-երի հետ համագործակցել ճանապարհների անվտանգությունն ապահովելու հարցում: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են մի շարք հանձնարարականներ:Խորհրդակցության ավարտին արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար նախարարը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Գուրգենի Ասլանյանին:
15:15 - 14 դեկտեմբերի, 2020
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  Մասնավորապես փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
10:27 - 12 դեկտեմբերի, 2020
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. որոշ տարածաշրջաններում մառախուղ է

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. որոշ տարածաշրջաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  Շիրակի մարզի Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
09:42 - 11 դեկտեմբերի, 2020