ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները |tert.am|

Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները |tert.am|

tert.am: Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը կապված չէ իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ամենաթեժ պահին, ապա դա «այնպիսի սխալ է, որը հանցագործությունից էլ վատ է»:«Սա ոչ մի կապ չունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների ռեժիմը ոչ մի կերպ չի փոխում մեր հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին»,-ասել է Ստանոն:Նրա խոսքերով՝ նոր ցուցակները ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան վերանայման շրջանակում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմը ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով:
17:29 - 13 ապրիլի, 2021
Կառավարությունում կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ հերթական նիստը, ամփոփվել են 2020-2021 թթ․ միջոցառումների կատարողականի զեկույցները

Կառավարությունում կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ հերթական նիստը, ամփոփվել են 2020-2021 թթ․ միջոցառումների կատարողականի զեկույցները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:Միջգերատեսչական հանձնաժողովն այս նիստով ամփոփել է բոլոր ոլորտների 2020 և 2021 թվականների միջոցառումների կատարողականի վերաբերյալ զեկույցները: Որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստին քննարկման առարկա դարձնել ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որի առնչությամբ եվրոպական կողմն իր նկատառումները կտրամադրի առաջիկայում:
17:53 - 12 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը: «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում:
12:44 - 12 ապրիլի, 2021
Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին |ermenihaber.am|

Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական STAR TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին և Արևելյան Միջերկրականի հարցին: Միցոտակիսն նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները այլևս որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար:  Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելի հետ հարաբերություններից օգուտներ քաղել կարողանալու համար պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ:  Հունաստանի վարչապետն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագիրը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին: Նա նաև հույս է հայտնել, որ հարևան երկրները հակված չեն լինի իրենց երկրներում առկա ներքին ճգնաժամերն բերեն Էգեյան և Միջերկրական ծովեր:   Անդրադառնալով Թուրքիայի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԼԱՀԿ) միջև 2019թ. կնքած ծովային սահմանազատման համաձայնագրին՝ Միցոտակիսն ասել է, որ այն  Հունաստանի համար առոչինչ է և ապօրինի, ինչպես նաև վնասում է Հունաստանի ազգային շահերին: 
16:52 - 09 ապրիլի, 2021
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` սարքավորումների առաքանին ստանալու համար: Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար: Նշենք, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես  կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում և  ընդգծել, որ թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով պացիենտների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում:
16:55 - 07 ապրիլի, 2021
Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» |tert.am|

Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը» |tert.am|

tert.am: Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները: «Զրուցել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:
09:11 - 05 ապրիլի, 2021
«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից |tert.am|

tert.am: Եվրամիության հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը, սակայն այդ համաձայնագրի գործնական իրագործումը տեղի է ունենում միայն ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ կապերով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Այն մասին, որ ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ: Մենք երբեք չենք համաձայնել դրան, որ ասոցացման մասին փաստաթուղթ ստորագրենք: Այժմ դա արվում է Արևելյան գործընկերության՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից: Սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն մի բան՝ առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է գտնվում: Մենք համագործակցում ենք առանձին երկրների հետ, բայց ոչ ԵՄ-ի, քանի որ պայմաններն ամրագրվել են, սակայն դրանց գործնական իրականացումը տեղի է ունենում երկկողմ կապերով»,- ասել է Լավրովը:Նրա խոսքով՝ միակ բանը, որով աչքի է ընկնում ԵՄ-ն այդ ոլորտում, պատժամիջոցների սահմանումն է, արգելքն իր անդամների իրագործել այդ համաձայնագիրը, քանի որ իրենք ցանկանում են «պատժել Ռուսաստանին»:Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այսպես կոչված՝ «Նավալնու գործի» պատճառով: ԵՄ-ն հավելյալ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել:
18:26 - 01 ապրիլի, 2021
ԵՄ-ն առաջին եռամսյակում 73 մլն դեղաչափով պակաս պատվաստանյութեր Է ստացել, քան սպասվում Էր |armenpress.am|

ԵՄ-ն առաջին եռամսյակում 73 մլն դեղաչափով պակաս պատվաստանյութեր Է ստացել, քան սպասվում Էր |armenpress.am|

armenpress.am:  Եվրամիության 27 երկրները դեկտեմբերի 27-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ կստանան կորոնավիրուսի դեմ շուրջ 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել Է առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը: «Մինչեւ այս շաբաթվա վերջը ԵՄ-ն կստանա 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր»,- ասել Է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել Էր, որ, պարտավորագրերի համաձայն՝ առաջին եռամսյակում ԵՄ-ում պետք Է ստացվեր 180 միլիոն դեղաչափ: ՝ Մարտի 25 – 26-ը ԵՄ-ի գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ ԵՄ-ն առաջին եռամսյակում պետք Է սատանա Pfizer եւ BioNTech ընկերությունների 66 – 67 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, Moderna ընկերության 10 միլիոն դեղաչափ պատրաստուկ եւ AstraZeneca ֆիրմայի 30 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Եվրահանձնաժողովը նշել Է, որ AstraZeneca-ն մատակարարել Է առաջին եռամսյակի համար պարտավորագրված ծավալի սոսկ մեկ քառորդ մասը: Դա հաջողվել Է մասնակիորեն փոխհատուցել հունվարին Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալության այն որոշման հաշվին, որ ԵՄ-ի երկրները Pfizer-ի պատվաստանյութի մեկ սրվակից պետք Է հանեն վեց դեղաչափ՝ հաշվարակված հինգի փոխարեն՝ մեծ ճշգրտության դոզավորման ներարկիչների օգտագործման հաշվին: Այդ որոշումը Pfizer-ին թույլ Է տվել փոքր-ինչ մեծացնել ԵՄ-ին մատակարարվող պատվաստանյութի դեղաչափերի քանակը պարտավորագրային ծավալի համեմատությամբ, չնայած այն բանին, որ մատակարարված սրվակների իրական քանակը եղել Է ավելի քիչ, քան պլանավորվել Էր: Սակայն, քանի որ Եվրահանձնաժոովի հետ պարտավորագրերն ամրագրում են սոսկ օգտագործման պատրաստ դեղաչափերի թիվը, վիճակարգությունը հաջողվելԷ շտկել: Պատվաստանյութի դեֆիցիտն զգալիորեն դանդաղեցրել Է պատվաստման արշավը Եվրամիությունում, ԵՄ-ի երկրների մեծ մասում զանգվածային պատվաստումը դեռ չի սկսվել, պատվաստումները կատարվում են բնակչության առաջնահերթային խմբերին, իսկ մնացած քաղաքացիները կկարողանան դրանք ստանալ սոսկ գարնան կեսերին կամ նույնիսկ վերջին: Այդ ֆոնին մարտ ամսին Եվրոպայում համաճարակային իրավիճակը կտրուկ վատացել Է, սկսվել Է համավարակի երրորդ ալիքը, ինչը հանգեցրել Է խիստ կարանտինային միջոցների վերականգնման այնտեղ, որտեղ ձմռանը դրանք մեղմացվել Էին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 01 ապրիլի, 2021
ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

tert.am: Ներքին գործերի հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Իլվա Յոհանսոնը Թուրքիայի կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը», հայտնում է Greek City Times-ը և հավելում, որ հանձնակատարի և Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչիի` ներգաղթյալների հաստատություններ այցի ընթացքում Յոհանսոնը շեշտել է ներգաղթի դեմ պայքարում միության անդամ պետությունների միջև համերաշխության անհրաժեշտությունը։ «Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում վերջին վեց տարիներին, Եվրոպայի միգրացիոն քաղաքականության բացակայությունն է, և դա նշանակում է, որ մեր արտաքին սահմանների անդամ երկրները ենթարկվել են հսկայական ճնշման: Եվ հատկապես որոշ կղզիներ ենթարկվել են հսկայական ճնշման այս հարցում եվրոպական լուծման բացակայության պայմաններում», - ասել է Յոհանսոնը Միտարաչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: ԵՄ հանձնակատարն ընդգծել է`ինքը հասկանում է, որ «բոլորն իրենց համբերության սահմանն ունեն, և որ այդ սահման արդեն հատվել է»: Յոհանսոնը 276 միլիոն եվրո է խոստացել Լեսվոս, Քիոս, Սամոս, Կոս և Լերոս կղզիներում ստեղծված ճամբարների համար, որտեղ ապրում է գրեթե 14 հազար ներգաղթյալ։ Նրա այցի ընթացքում երկու կղզիներում տեղացիները բողոքի ակցիաներ են իրականացրել։ Միևնույն ժամանակ Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչին կոչ է արել Թուրքիային ընդունել 1450 ներգաղթյալի, որոնց ապաստան ստանալու հայցերը մերժվել են, ինչպես նաև հերքել է Հունաստանի կողմից ներգաղթյալներին ապօրինի արտաքսելու մասին լուրերը։
13:10 - 30 մարտի, 2021
ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել |armenpress.am|

ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել են համավարակից հետո մշակել գլոբալ համաձայնագիր, որտեղ առաջին անգամ միավորված կլինեն մարդկանց, կենդանիների առողջության եւ «մոլորակի առողջության» հարցերը: Այդ մասին ասված Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշել եւ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մարտի 30-ին։ «Մենք համոզված ենք, որ երկրները պետք Է միասին աշխատեն համավարակներին նախապատրաստման եւ դրանց պատասխանի նոր միջազգային համաձայնագրի վրա: Այդ համաձայնագիրը կներառի «միասնական առողջության» սկզբունքի (միջազգային) ճանաչումը, որը կմիավորի մարդու, կենդանիների եւ ամբողջ մոլորակի առողջությունը»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 
12:30 - 30 մարտի, 2021
Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ 4 տարում օգտվել են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից |tert.am|

Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ 4 տարում օգտվել են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից |tert.am|

tert.am: Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ օգտնվել են ԵՄ երկրների հետ սահմանը հատելու պարզեցմամբ, որն սկսել է գործել ուղիղ 4 տարի առաջ: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին:2017 թվականի մարտի 28-ից ի վեր ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շնորհիվ Վրաստանի քաղաքացիները, որոնք կենսաչափական անձնագրեր ունեն, կարող են զբոսաշրջային և գործարար ուղևորություններ կատարել Եվրամիության երկրներ մինչև 90-օրյա ժամկետով և ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:Զալկալիանին նշել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը դարձել է «հատուկ քաղաքական նշանակության ձեռքբերում», որին նախորդել են բազմաթիվ բարեփոխումներ:  Նախարարի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումից հետո ընկած ժամանակահատվածն ուղեկցվել է մարտահրավերներով, սակայն Վրաստանի կառավարությունը և ԵՄ-ն, համաձայնեցված և հաջող քայլեր են ձեռնարկել:
21:50 - 28 մարտի, 2021
Այսօր մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որին կմիանա նաև ԱՄՆ նախագահը |1lurer.am|

Այսօր մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որին կմիանա նաև ԱՄՆ նախագահը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր տեսակոնֆերանս են անցկացնելու: Օրակարգի առանցքային թեմաները վերաբերում են կորոնավիրուսի պատվաստանյութերին, համաճարակային իրավիճակին, արտաքին հարաբերություններին ու եվրոպական դաշինքի թվային ռազմավարությանը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը: Գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն անդրատլանտյան հարաբերությունները, սակայն այս անգամ մեկ տարբերությամբ՝ հանդիպմանը կմիանա նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները հուսով են, որ կվերականգնեն ԱՄՆ-ի հետ դաշինքը Դոնալդ Թրամփի քառամյա ղեկավարումից հետո: Գործընկերությունը թարմացնելու և խորացնելու համար երկու կողմերն իրենց նվիրվածություն են ցույց տվել այս շաբաթ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
11:55 - 25 մարտի, 2021
ԵՄ-ն պետք է դադարեցնի ժամանակ ձգելը և հստակ քայլեր ձեռնարկի հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|

ԵՄ-ն պետք է դադարեցնի ժամանակ ձգելը և հստակ քայլեր ձեռնարկի հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել ժամանակ ձգելը և Թուրքիայի վերաբերյալ պայմանական արտահայտություններ անելը:Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ թուրք պաշտոնյան, ԵՄ գագաթնաժողովից մեկ օր առաջ, որտեղ Միության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն հարաբերություններն Անկարայի հետ, դաշինքին հորդորել է նաև հստակ քայլեր ձեռնարկել հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար:Գործակալությունը, վկայակոչելով հայտարարության տեքստը, որը գագաթնաժողովում պետք է համաձայնեցնեն ԵՄ ղեկավարները, մանրամասնում է՝ ԵՄ-ն պատրաստ է խորացնել առևտրային կապերը Թուրքիայի հետ, բայց կպահպանի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը, եթե Անկարան այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կհակասեն դաշինքի շահերին:
17:41 - 24 մարտի, 2021
«Եվրամիության հետ հարաբերություններ գոյություն չունեն». Լավրովը մեղադրել է Բրյուսելին |tert.am|

«Եվրամիության հետ հարաբերություններ գոյություն չունեն». Լավրովը մեղադրել է Բրյուսելին |tert.am|

tert.am: Մոսկվան Եվրամիության հետ՝ որպես կազմակերպություն, չունի ոչ մի հարաբերություն. դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Եթե Եվրոպան խզել է այդ հարաբերությունները` պարզապես ոչնչացնելով երկար տարիներ ստեղծված բոլոր մեխանիզմները, և մենք որպես գործընկերներ ունենք միայն եվրոպական առանձին երկրներ, որոնք ցանկանում են առաջնորդվել իրենց ազգային շահերով, հավանաբար օբյեկտիվորեն դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից: Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Եվրամիության, որպես կազմակերպության հետ, հարաբերություններ գոյություն չունեն: Այս հարաբերությունների ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով»,- նշել է Լավրովը: Նախարարը ընդգծել է, որ «եթե ինչ-որ ժամանակ Եվրամիությունն իր կողմից նպատակահարմար համարի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում», Մոսկվան պատրաստ կլինի հարաբերությունները հարթել հավասարության հիման վրա ՝ ձգտելով շահերի հավասարակշռության որոնման: «Բայց մենք դեռևս փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որը տարեցտարի հարստանում է»,-եզրափակել է Լավրովը:
09:48 - 23 մարտի, 2021
ԵՄ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ
 |1lurer.am|

ԵՄ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում Չինաստանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը համաձայնության է եկել Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Սա պատժամիջոցների առաջին փաթեթն է վերջին 30 տարվա ընթացքում՝ գրում է Deutsche Welle-ն: Եվրամիությունը Պեկինին զենք մատակարարելու արգելքը հաստատել էր 1989 թվականին, երբ Չինաստանի իշխանությունները ճնշեցին բողոքի ցույցերը Պեկինի Տիանանմեն հրապարակում: Բրյուսելը իր այս քայլը կապում է ույղուրների և Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունների հետ: Պատժամիջոցների նոր ցուցակում ներառված են չորս ֆիզիկական և մեկ իրավաբանական անձինք: ԵՄ-ում նրանց ակտիվները սառեցված են, նրանց մուտքը Եվրամիություն արգելված է: Պեկինը «կոշտ ձեռքով» կիրականացնի պատասխան միջոցառումներ Բրյուսելի դեմ: ԵՄ անունից որոշումը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը. «Սա շատ կարևոր քայլ է, որն ապացուցում է մեր նվիրվածությունը Չինաստանի հարցում ընտրված կուրսին: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն ույղուր և այլ մահմեդական փոքրամասնություններ գտնվում են այսպես կոչված «վերադաստիարակման ճամբարներում», որտեղ նրանք ստիպված են հրաժարվել իրենց դավանանքից, մշակույթից և լեզվից:
20:01 - 22 մարտի, 2021